iReport.am ամենօրյա գրառումներ » Տարածաշրջան

Ադրբեջանական ընդդիմությունը վերջապես միավորում է ուժերը
Ընդդիմության առաջնորդները հույս ունեն, որ միասին նրանք մրցելու ավելի մեծ հնարավորություններ կունենան իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ:

Սամիրա Ահմեդբեյլի, Սաբուհի Մամեդլի, Կովկաս, Կովկասյան լրատու # 551 23-ը հուլիսի, 2010թ.

Ադրբեջանի երկու գլխավոր ընդդիմադիր ուժերը, որոնց այնքան հաճախ էին վիճում միմյանց հետ, որքան եւ պայքարում կառավարության դեմ, վերջապես համաձայնվել են միավորել ուժերը:

Քաղաքական ասպարեզի վետերան Իսա Ղամբարը`Խորհրդային Միությունից անկախացման շարժման գլխավոր դերակատարներից մեկը, առաջարկել է, որպեսզի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր կուսակցությունը`«Մուսավաթ»-ը, միավորի ուժերը «Ազգային ճակատ»-ի հետ:

«Ազգային ճակատ»-ի`hուլիսի 15-ին կայացած հանդիպման ժամանակ խոսելով`Ղամբարը հայտարարել էր, որ կթողնի «Մուսավաթ»-ի առաջնորդի պաշտոնը, սակայն կցանկանար, որպեսզի նոր կուսակցությունն այդ անվան տակ հանդես գա:

Մրցակից կուսակցության ակտիվիստները հավանություն են տվել նրա ժեստին, սակայն անկախ վերլուծաբաններն այն կարծիքին են, որ կառավարության դիրքերը ներկայում այնքան ամուր են, որ նույնիսկ միավորված ընդդիմությունը հազիվ կարողանա դրանք սասանել:

«Ես խիստ դրական եմ վերաբերվում Իսա Ղամբարի`մեկ կուսակցության շարքերում միավորվելու առաջարկին: Այժմ սա ավելի իրատեսական է, քան անցյալում: Նախկինում կային հարցեր, որոնք մեզ ե´ւ միավորում էին, ե´ւ բաժանում: Դժբախտաբար, 2005-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր դիրքորոշումները տարբեր էին, սակայն այսօր իրադրությունն այլ է: Կարեւորն այն է, որ մենք նույն արմատներն ունենք եւ կիսում ենք նույն գաղափարները», – նշում է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Ղամբարն իր հերթին նկատել է, որ ընդդիմության`միաբանված չլինելը չի նշանակում, որ այն թույլ է:

«Այլապես ինչո՞ւ պետք է կառավարությունը սահմանափակեր մեր ազատությունը եւ հնարավորությունները», – հարց է տալիս նա:

Երկու կուսակցություններն էլ ստեղծվել են ուշ 80-ականների ազգային շարժման ալիքի վրա, չնայած նրանք իրենց ակունքները կապում են 1917թ. ռուսական հեղափոխությունից հետո կարճ կյանք ունեցած անկախ Ադրբեջանի գոյության հետ:

Ադրբեջանի «Ազգային ճակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունները օտարացան 1991 թվականից`երկրի անկախության ձեռքբերմանը հաջորդած տարիներին. այս օտարացումը պահպանվեց նույնիսկ ընտրությունների ժամանակ նրանց համագործակցության ընթացքում եւ չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հակառակորդներն են:

Նրանց միջեւ եղած տարբերությունները թուլացրել են Ալիեւի վարչակարգին դիմադրելու ներուժը: Վերլուծաբանների խոսքերով`առաջարկված միացյալ կուսակցությունը կարող է նշանակալիորեն ավելի հզոր լինել եւ միավորել հասարակության ավելի լայն շերտերի, որոնք դեմ են ներկայիս կառավարությանը:

«Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի ղեկավար Էլդար Նամազովն ասում է. «Նրանք 2005-ի խորհրդարանական ընտրություններին միասնական բլոկով հանդես եկան եւ լավ արդյունքներ ցույց տվեցին, չնայած իշխանությունները կարողացան արդյունքներն իրենց օգտին գրանցել: Կարծում եմ`քաղաքականության եւ ընդհանուր սոցիալական հիմքերի վրա միավորվող կուսակցությունները միասին կկարողանան ավելի արդյունավետ պայքարել, քան առանձին»:

Ընդդիմության ակտիվիստները մշտապես բողոքում են, որ կառավարությունն օգտագործել է իշխանությունը`վերջին ընտրությունների ժամանակ իրենց խանգարելու նպատակով, եւ միջազգային դիտորդները հակված են համաձայնվելու նրանց հետ:

2003 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց ժամանակ «Մուսավաթ»-ը եւ «Ազգային ճակատ»-ը մրցող թեկնածուների առաջադրեցին, եւ Ալիեւը ջախջախիչ հաղթանակ տարավ`հավաքելով ձայների 76 տոկոսն ընդդեմ Ղամբարի 14%-ի, ընդդիմության կողմնակիցները լայնամասշտաբ փողոցային ցույցեր կազմակերպեցին:

«Իլհամ Ալիեւը տեսավ ընդդիմության ուժը 2003-ի ընտրությունների ժամանակ: Իսա Ղամբարը փաստացիորեն հաղթել էր… Ելքային հարցումների (exit polls) մեծ մասը ցույց է տվել, որ նա էր հավաքել ձայների մեծամասնությունը: Ընտրատեղամասերում կատարված մասսայական կեղծումների պատճառով, մարդիկ փողոց դուրս եկան, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն: Իսկ իշխանությունները ցուցարարների նկատմամբ ուժ գործադրեցին», – վստահ է «Մուսավաթ»-ի ակտիվիստ Արիֆ Հաջիլին:

Նույնպիսի բողոքներ հնչեցին նաեւ դրանց հաջորդող ընտրությունների ժամանակ: Վերջին`2005թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած մոտ 40 ընդդիմադիր թեկնածուներ կեղծումների վերաբերյալ իրենց բողոքները ներկայացրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Առ այսօր դատարան դիմողներից վեցը շահել են իրենց գործերը եւ փոխհատուցում ստացել:

Այնուամենայնիվ, «Ադրբեջանի ընտրությունների մոնիթորինգի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Անար Մամեդլին կասկածում է, թե նույնիսկ միավորված ընդդիմությունը կկարողանա նշանակալի առաջխաղացում ունենալ այս տարվա նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Վերջին հինգ տարիների ընթացքում շատ բան դեպի վատն է փոխվել: Մարդիկ ընդհանրապես կորցրել են հավատն արդար ընտրությունների նկատմամբ, իսկ խոսքի ազատության իրավիճակն ավելի վատ է, քան 2005-ին: Քաղաքական խմբերը չեն կարողանում կազմակերպել գործողությունները, իսկ մամուլը փակուղում է հայտնվել: Նման հանգամանքներում մեծ ընդդիմադիր բլոկների ձեւավորումը պետք է ողջունելի լինի, սակայն, դժբախտաբար, նրանք նշանակալիորեն չեն փոխի քաղաքական իրադրությունը», – նշում է նա:

Քաղաքական ասպարեզում իշխող դիրքեր ունեցող կառավարական «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարել է, որ չի անհանգստանում միավորված ընդդիմության հետ պայքարի հեռանկարից`ենթադրելով, որ նոր քաղաքական շարժման գաղափարն արտասահմանյան արմատներ ունի:

«Չի կարելի բացառել, որ միավորման գաղափարն արտասահմանում է առաջ եկել», – նշել է կուսակցության փոխնախագահ Ալի Ահմադովը:

«Ազային Ճակատ»-ի ակտիվիստ Ռահիմ Հաջիլին իր հերթին մեղադրում է «Նոր Ադրբեջան» կուսակցությանն ընդդիմությանը վատաբանելու փորձի մեջ. նրա կարծիքով` այսպես կուսակցությունը ցանկանում է թաքցնել իր անհանգստությունը իրադարձությունների զարգացման վերաբերյալ:

«Չպետք է զարմանալ Ահմադովի դիտողությունների վրա: Ադրբեջանի կառավարությանը վերջերս ավելի մեծ ճնշման է ենթարկվում Արեւմուտքի եւ Եվրոպայի կողմից: Այն արդեն իսկ գիտակցում է, որ միջազգային հանրության հետ հարաբերությունները չեն կարող հիմնվել միայն էներգետիկ շահերի վրա: Ժողովրդավարացման վերաբերյալ պահանջները ավելի քան երբեւէ կտրուկ կլինեն», – համոզված է նա:

Հաջիլին կանխագուշակում է, որ բարեփոխումների վերաբերյալ Արեւմուտքի գործադրած ճնշումը կարող է հանգեցնել Ալիեւի վարչակարգի եւ Մոսկվայի մերձեցմանը, մինչդեռ ժողովրդավարության վերաբերյալ ընդդիմության պահանջները կներկայացվեն այնպես, ասես դրանք արտասահմանյան արմատներ ունեն:

«Նրանք կպնդեն, որ ադրբեջանական ընդդիմությունը անկախ չէ եւ խաղալիք է արտաքին ուժերի ձեռքերում: Սակայն ընդդիմությունը սեփական գլուխ ունի ուսերին», – հայտարարել է նա:

Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է: Սաբուհի Մամեդլին «Ազադլիգ» թերթի թղթակիցն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Կոսովոյի հարցով Հաագայի դատարանն այսօր որոշում կկայացնի
Հաագայի միջազգային դատարանն այսօր կորոշի` օրինակա՞ն էր արդյոք 2008 թ. Կոսովոյի հռչակած անկախությունը։ Դատական նիստին մասնակցելու են 40 երկրների ներկայացուցիչներ, սակայն անկախության օրինականության վերաբերյալ որոշման կայացումը կախված կլինի 15 երկրների դատավորներից: Այս մասին գրում է RBK-ն:

Նշենք, որ որոշման կայացման գործընթացում ներգրավված երկրներից 9-ը արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, 6-ը` հրաժարվել: Այսպես` Կոսովոն` որպես անկախ պետություն, ճանաչել են Ճապոնիան, Սիերա Լեոնեն, Հորդանանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան և Սոմալին: Հրաժարվել են` Ռուսաստանը, Սլովակիան, Չինաստանը, Մարոկկոն և Բրազիլիան:

Հարկ է նշել, որ դատարանի որոշումն օրենքի պարտադիր ուժ չունի, սակայն ենթադրվում է, որ այն կարող է նախադեպային լինել այլ պետությունների համար, որոնք դեռ չունեն դե յուրե ճանաչում:

Այսպես, բրիտանական Guardian-ը նշում է, որ եթե դատարանը օրինական ճանաչի Կոսովոյի անկախությունը, նմանատիպ պահանջ կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղը, Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը։

Հիշեցնենք, Կոսովոն հռչակել է իր անկախությունը 2008 թ-ի փետրվարի 17-ին:  Մինչև հիմա 69 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը։

Աղբյուրը` ԱՅՍՕՐ.am

Թուրքիան շարունակում է կեղծել պատմությունը
Թուրքական դատարանը չի բավարարել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից «Սարը Գելին. Հայկական հարցի իրական դեմքը» վերնագրով ֆիլմի ցուցադրությունը երկրի դպրոցներում դադարեցնելու պահանջով ներկայացված հայցը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Հրանտ Դինք» հիմնադրամը հայց էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի Կրթության նախարարության` ֆիլմը նախակրթական հաստատություններում ցուցադրելու համար:

Հիմնադրամի հայցում նշվում էր, որ ֆիլմի ցուցադրումը հակասում է ժողովրդավարական մշակույթի և հանդուրժողականության ձևավորմանը, ինչը կրթության նպատակներից է, և բացասաբար է ազդում աշակերտների հոգեկան աշխարհի վրա:

Ստամբուլի դատարանի որոշման մեջ նշվում է, որ «ֆիլմը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ»:

Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը, նշելով, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը, հայտարարել է. «Այդ փաստագրական ֆիլմն արտացոլում է միակողմանի տեսակետ: Եթե այն ցուցադրվում է մեծահասակներին, նրանք կարող են քննարկել ֆիլմի բովանդակությունը: Մինչդեռ ֆիլմը ցուցադրվում է նախակրթական հաստատություններում սովորող աշակերտներին, որոնք այն տարիքում չեն, որ կարողանան դատողություններ անել: Այդ ֆիլմում այնպիսի տեսարաններ կան, որ… գանգեր, կտրված գլուխներ, դիակներ… Իսկ այդ ամենը բացասաբար է ազդում այդ տարիքի երեխաների և նրանց հետագա զարգացման վրա»:

Չեթինը հայտարարել է նաև, որ այդ ֆիլմը թշնամանք է սերմանում ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ:

«Սարը Գելին. Հայկական հարցի իրական դեմքը» փաստագրական ֆիլմը պատրաստվել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ պատվերով: Այն արտացոլում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի ժխտողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ցուցադրվում Թուրքիայի բոլոր դպրոցներում:

Նշենք, որ ֆիլմի ցուցադրության համար Թուրքիայի կրթության նախարարության դեմ 2009թ. հայց էր ներկայացրել նաև մասնագիտությամբ բժիշկ թուրք Սերդար Քայան:

Քայան իր բողոքը հիմնավորում էր փաստով, որ դպրոցում ֆիլմի ցուցադրումը բացասական ազդեցություն է թողել իր 11-ամյա դստեր հոգեկան աշխարհի վրա` բորբոքելով «ատելության և թշնամանքի» զգացումներ: Քայան պահանջում էր նաև պատասխանատվության ենթարկել դպրոցի ուսուցիչներին:

Այն ժամանակ Թուրքիայի կրթության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` Թուրքիայի դպրոցներում ֆիլմի ցուցադրումը դադարեցվում է: Հայտարարության մեջ նշվում էր, որ ֆիլմը նախատեսված է եղել ոչ թե աշակերտների, այլ պատմության ուսուցիչների համար:

Սակայն շաբաթներ անց Թուրքիայի կրթության նախարարությունը դպրոցներին ուղարկել էր ֆիլմը և հրահանգել այն ցուցադրել աշակերտներին, այնուհետև ներկայացնել համապատասխան զեկույց:

Ֆիլմի ցուցադրման դեմ իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև Թուրքիայի հայ համայնքը և նամակով դիմել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

հովդածը` ԹԵՐԹ.am-ի:

Այսպիսով, Թուրքիան շարունակում է կեղծել պատմությունը` դպրոցներում մանուկ հասակից երեխաներին ներկայացնելով կեղծված թուրքական մոդելի պատմություն: Այսպիսի պատմությունն էլ հետագայում հայերի և հայկական հարցի և հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքերին դրդում է ոչ թե ուրանալ հայոց ցեղասպանությունը, այլ ընդամենը չիմանալ դրա մասին և էլ ավելին` հայերին տեսնել որպես թուրքերին ժամանակին ոչնչացնող… իսկական թուրքական մոդել!

Հայ միասեռականները բախվում են անհանդուրժողականության եւ խտրականության
Հայ միասեռականները բախվում են անհանդուրժողականության եւ խտրականության:

Նրանք ասում են, որ որպես կանոն, աշխատանք չեն կարողանում գտնել իրենց սեռական կողմնորոշման պատճառով:

Սառա Խոջոյան, Երեւան,  Կովկասյան լրատու # 549, 5-ը հուլիսի, 2010թ.

19-ամյա Արգամի (ազգանունը չի ուզում նշել) արտաքինն էականորեն տարբերվում է հայ տղաների մեծամասնության արտաքինից: Նա երկար, շեկ ներկած մազեր ունի, խնամում է հոնքերը, հաճախ սեւ է ներկում աչքերը, երկարացնում է ձեռքերի մատների եղունգները:

Արգամը միասեռական է եւ, վախենալով պահպանողական հասարակության շրջանում խտրականության դրսեւորումներից, երկար ժամանակ թաքցրել է իր սեռական կողմնորոշումը, քողարկվելով էմո երիտասարդական ուղղության ներքո:

Սակայն, երբ մեկ տարի առաջ լրացել է նրա 18 տարին, ու նա բանակ գնալու հետազոտությունների է գնացել, խոստովանել է իր սեռական կողմնորոշման մասին` ինչի շնորհիվ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Ընդ որում, Արգամի զինվորական գրքույկում նրա սեռական կողմնորոշումը դիտարկվել է որպես հիվանդություն. «Առընթեր հանձնաժողովը ըստ հիվանդությունների ցուցակի առաջին սունյակի 6 բ հոդվածի ճանաչել է НГ в мирное время (Պիտանի չե ծառայության խաղաղ ժամանակ) (ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի համար 378 հրաման)»:

Նշված հրամանով սահմանվում է հիվանդությունների ցանկը, որոնց հիման վրա հանրապետական զորակոչային հանձնաժողովը զորակոչիկներին տրամադրում է տարկետում կամ ազատում պարտադիր զինվորական ծառայությունից:

Սակայն, Արգամի հիվանդության անվանումը հնարավոր չեղավ պարզել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի 2006 վականի մարտի 30-ի թիվ 378 հրամանով սահմանվող «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը» եւ դրա 1 եւ 2 հավելվածները նախարարությունը մինչ այժմ լրատվամիջոցներին չի տրամադրել, քանի որ «դրանք նախատեսված են ծառայողական օգտագործման համար»:

Իր սեռական կողմնորոշումը բացահայտելուց հետո, Արգամը չի կարողացել աշխատանք գտնել ու արդեն գրեթե մի տարի է զբաղվում է մարմնավաճառությամբ:

«Ես մասնագիտությամբ ֆլորիստ-դիզայներ եմ, հետո ինչքան տեղ դիմեցի իմ մասնագիտությամբ աշխատելու, չընդունեցին, չեն ասում մազերիդ, շորերիդ համար ա, ասում են կզանգենք, բայց մինչեւ հիմա զանգում են: Ֆակտ էրեւում ա, որ էդ ա պատճառը, իսկ ես էլ առանց մազերի ու շորերի չեմ կարա ապրեմ», – պատմում է Արգամը, ով աշխատանք չունենալու պատճառով որոշում է այցելել Հայաստանում միասեռականների հայտնի հանդիպման վայրերից մեկը:

Հայաստանում LGBT համայնքի (լեսբուհիներ–գեյեր–բիսեքսուալներ–տրանսգենդերներ) վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Պաշտոնական վիճակագրական տվյալներ կան ընդամենը տղամարդկանց հետ հարաբերություն ունեցող կամ գոնե մեկ անգամ ունեցած տղամարդկանց թվի վերաբերյալ: Այսպես` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով Հայաստանում իրար հետ հարաբերվող 12 000 տղամարդ կա:

Մոտավոր պատկեր է կարելի է ստանալ նաեւ ՄԱԿ-ի` աշխարհում  ընդհանուր համարվող տվյալներով, որոնց համաձայն` ամեն երկրում LGBT համայնքը կազմում է բնակչության թվի 4-7 տոկոսը:

Հայաստանի LGBT համայնքի ներկայացուցիչների հայտնի հանդիպման վայրերից մեկը Երեւանի քաղաքապետարանին հարող Մանկական զբոսայգին է: Այդ այգուն հարող Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա էլ երեկոյան 10-11-ից հետո սկսում են կանգնել առեւտրային սեքսով զբաղվող տրանսվեստիտները:

«Սկսեցի շուտ-շուտ գնալ Կոմայգի (մանկական այգին նաեւ իր հին անունով` Կոմայգի են կոչում), տրանսվեստիտների հետ շփվել ու մի օր ասեցի` էրեխեք, գործ չեմ կարում գտնեմ, կարամ գամ ձեր հետ կանգնեմ: Ասեցին` հարց չկա, բայց զգույշ պիտի լինես, ստեղ վտանգավոր ա», – պատմում է Արգամը, ով սկսում է Ռեզա մականունով ու կնոջ գիշերային հագուկապով կանգնել Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա որպես մարմնավաճառ:

«… ահավոր բաներ ա լինում` վազոցի, երբ տարբեր տղաները հետեւիցդ են ընկնում, որ բռնեն, կարան խփեն, ծեծեն, կարան գազվի ատրճանակով գազ փչեն աչքերիդ»:

Նույնասեռականները նշում են, որ չնայած մարմնավաճառությունը Հայաստանում արգելված է, ոստիկանությունը հազվադեպ է նույնասեռական մարմնավաճառներին խանգարում: Ավելին` նրանք այգում պահպանում են հասարակական անդորրն ու վտանգի դեպքում նույնասեռականները կարող են դիմել ոստիկանների օգնությանը:

«Բայց եթե մեզ հայհոյում են կամ վիրավորում, ոստիկանները ոչ մի բան չեն անում»,- նշում է Արգամը` արդարանալով, որ իրենք դրանից միայն ագրեսիվ են դառնում ու սկսում գիշերվա ժամերին խանգարել հասարակական անդորրը հայհոյանքներով ու աղաղակներով:

ՀՀ ոստիկանությունում, սակայն, պաշտոնապես տեղեկացնում են, որ մինչեւ գիշերվա 02:00-ը Մանկական այգում հսկողություն իրականացնող ոստիկանների օգնությանը նույնասեռականները չեն դիմել երբեւէ, այդ պատճառով էլ համապատասխան աջակցություն չեն ստացել:

Թեպետ Հայաստանի Հանրապետությունը 2008 թվականից սկսած սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը վերաբերող մի քանի միջազգային պայմանագրեր է վավերացրել` LGBT համայնքը շարունակում է անհանդուրժողականության մթնոլորտում ապրել:

Հայաստանում, այդ թվում LGBT համայնքի ներսում սեռավարակների տարածումը կանխելու գործունեությամբ զբաղվող Public Information and Need of Knowledge (PINK) ՀԿ ղեկավար Մամիկոն Հովսեփյանն ասում է` հիմնական խնդիրը հայ հասարակությունում տարածված կարծրատիպերն են, ինչի հետեւանքով միասեռականները հիմնականում թաքնված կյանքով են ապրում:

«Անհանդուրժողականությունը սկսվում է հիմնականում ընտանիքից, հայերը չեն հասկանում, որ դա մարդու սեռական կողմնորոշում է, այլ ոչ թե ձեռքբերովի հիվանդություն», – նշում է Հովսեփյանը:

Այդ պատճառով է, օրինակ, որ 26-ամյա երկսեռական Վահանը (ազգանունը չի ուզում նշել), իր ծնողների առջեւ ինքն իրեն չի բացահայտել. «Ծնողներս խիստ պահպանողական են, նրանք ինձ երբեք չեն հասկանա: Իսկ աշխատավայրում, օրինակ, իմ կողմնորոշման մասին գիտեն ու ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ»:

Վահանը, ի տարբերություն շատերի, հաջողակ է, աշխատանք ունի:  Գործատուների մեծ մասը LGBT համայնքի ներկայացուցչի սեռական կողմնորոշման մասին իմանալուն պես նրան հեռացնում է աշխատանքից:

«Ես կամավոր եմ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ում, ու մենք աշխատում ենք, որ մեր համայնքի երեխեքին աշխատանքից հեռացրած գործատուիներին ստիպենք նրանց ետ վերցնել աշխատանքի: Իհարկե, հետ վերցնում են, բայց հաստատ, հետո մի պատճառ գտնում են` նորից հեռացնելու համար, ասում են լավ չի աշխատում կամ մի բան սխալ է արել», – նշում է Վահանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հերթին առանձին վիճակագրություն չունի Հայաստանում  LGBT համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերյալ` դրանց մասին պաշտպանին ուղղված դիմումների բացակայության պատճառով:

«Մեզ դիմում են միայն կցկտուր մեղադրանքներով` ասենք, որ իրենց արհամարհում են, անտեսում են, կոնկրետ որեւէ բան չկա», – ասում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղար Գրիգորի Գրիգորյանցը:

«Հայկական հոգեկերտվածքի առանձնահատկությունից ելնելով` անհանդուրժողականությունը միասեռականների նկատմամբ Հայաստանում առկա է, բայց իրավական խախտումներ նրանց հանդեպ չեն լինում կամ մեզ չեն դիմել նման խախտումի կապակցությամբ», – հավելում է նա:

PINK-ի ղեկավար Հովսեփյանի գնահատմամբ`մարմնավաճառությամբ զբաղվող մի քանի տասնյակ միասեռականները`հիմնականում այլ աշխատանք չունենալու պատճառով են այդ ուղին բռնել. «Իհարկե կան միասեռականներ, ում համար դա հոբբի է, բայց հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով են այդ գործով զբաղվում»:

Մինչդեռ, աշխատավայրում սեռական կողմնորոշումը թաքցնելը ոչ բոլորին է հաջողվում: Թաքնվելը դժվար է հատկապես Արգամի ու իր նմանների համար, ում կողմնորոշումը արտահայտվում է նաեւ նրանց արտաքինի միջոցով. «Անհնար ա, որ մի տեղ սկսես աշխատել ու քո գեյի հատկությունը ցույց չտաս, աստիճանաբար բացահայտում ես քեզ ու էլ աշխատանք չես ունենում: Դրա համար ստիպված գնում ենք էս գործին»:

Սառա Խոջոյանը ArmeniaNow էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

Ադրբեջան. իշխանություններն արհամարհում են մարդու իրավունքների վերաբերյալ քննադատական զեկույցը
Եվրոպայի Խորհրդի առաքելությունը խնդիրներ է տեսնում խոսքի եւ միավորման ազատության ոլորտում:

Նատալյա Գարախանովա, Կովկաս Կովկասյան լրատու # 549, 5-ը հուլիսի, 2010թ.

Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստած խիստ քննադատական զեկույցը հարուցել է կառավարության զայրույթը, մինչդեռ ընդդիմության խոսքերով`իշխանությունները պետք է սա որպես նախազգուշացում ընդունեն`իրադրությունը բարելավելու համար:

Հունիսի 29-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի`Ադրբեջան կատարած 5-օրյա առաքելությունից հետո պատրաստած զեկույցը մարդու իրավունքների վերաբերյալ կենտրոնանում է խոսքի եւ միավորման ազատության խախտումների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների վարքագծի եւ արդարադատության իրականացման վրա:

«Ադրբեջանում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակված է: Երկիրը մեծ բարեփոխումների կարիք ունի», – ասում է Համմարբերգը:

Իր ուսումնասիրություններում Համմարբերգը հատկապես մտահոգություն է հայտնել լրագրողների եւ մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ սպառնալիքների, ոտնձգությունների եւ բռնության դեպքերի վերաբերյալ, որոնք այդպես էլ քննության չեն ենթարկվել: Նա կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «արդյունավետ եւ անկախ հետաքննություն» իրականացնել նման դեպքերի կապակցությամբ`մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Բոլոր նրանք, ովքեր բանտարկվել են իրենց արտահայտած տեսակետների կամ կարծիքների պատճառով, ներառյալ`Էյնուլլա Ֆաթուլլաեւին, Էմին Աբդուլլաեւին եւ Ադնան Հաջիզադեին, պետք է անմիջապես ազատ արձակվեն», – հայտարարել է Համմարբերգը:

«Реальный Азербайджан» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւը ութ ու կես տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչական կազմակերպությանն օգնելու եւ դրդելու մեղադրանքով, եւ բանտարկվել է 2007 թվականից: Այս տարվա ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա դատապարտումն անօրինական ճանաչեց`պահանջելով անմիջապես ազատ արձակել նրան:

Բլոգերներ Աբդուլլաեւը եւ Հաջիզադեն դատապարտվել են համապատասխանաբար երկու եւ երկուսուկես տարվա ազատազրկման խուլիգանության մեղադրանքով, սակայն իրավապաշտպանները համոզված են, որ նրանք իշխանությունների թիրախ էին դարձել իրենց բլոգերի քաղաքական բովանդակության պատճառով:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նաեւ պահանջել է, որպեսզի Ադրբեջանն իր օրենսդրությունը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին եւ վերջ տա զրպարտության մեղադրանքով ազատազրկումներին:

Նա նաեւ խորհուրդ է տվել իշխանություններին թույլ տալ վերսկսել BBC, «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումը FM հաճախականությամբ:

Ինչ վերաբերում է ոչ կառավարական մարմինների ղեկավարման վերաբերյալ վերջին օրենսդրական փոփոխություններին, Համմարբերգը նախազգուշացրել է, որ դրանք կարող են սահմանափակել միավորման ազատությունը:

Զեկույցում նաեւ առանձին գլուխ է նվիրված Նախիջեւանի շրջանին, որն աշխարհագրական առումով անջատված է Ադրբեջանի տարածքից եւ գտնվում է Հայաստանի եւ Իրանի միջեւ: ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նաեւ մտահոգություն է հայտնել հարկադրաբար հոգեբուժարաններ հիվանդներ տեղափոխելու սովորության վերաբերյալ. սա կառավարության ընդդիմադիրներին լռեցնելու խորհրդային ավանդույթն է: Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին Նախիջեւանում շիաների չարտոնագրված կրոնական թափորի երկու մասնակիցներին հոգեբուժարան էին տեղափոխել այն բանից հետո երբ ոստիկանությունը դադարեցրել էր երթը:

Ադրբեջանի իշխանությունները թշնամանքով ընդունեցին այս զեկույցը:

«Միջազգային կազմակերպությունները, ներառյալ`Եվրոպայի Խորհուրդը, ոչ միշտ են օբյեկտիվ լինում, երբ գործը հասնում է Ադրբեջանին, հատկապես մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ հարցերի վերաբերյալ: Մենք ավելի շատ ենք շահագրգռված մեր հասարակության ժողովրդավարացմամբ, քան եվրոպացիները: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս հարցով ադրբեջանական իշխանությունների գործադրած բոլոր ջանքերն անտեսվեն, իսկ այս խնդիրները չպետք է օգտագործվեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար», – «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տրված հարցազրույցում նշել էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, ողջունեցին զեկույցը:

«Համմարբերգի զեկույցը մեծամասամբ արտացոլում է ժողովրդավարության իրական վիճակը, ավելի ճիշտ`դրա պակասը», – նշել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալ Արիֆ Հաջիլին:

Նրա խոսքերով`ԵԽ-ի նման կազմակերպությունների կողմից հնչեցրած աստիճանաբար աճող քննադատությունը ցույց է տալիս, որ «միջազգային հանրությունն այլեւս չի պատրաստվում հանդուրժել նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի`մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պակասը եւ սկսել է իրերն իրենց անուններով կոչել»:

Զեկույցը ոգեւորել է նաեւ Ադրբեջանի մարդու իրավունքների ակտիվիստներին:

Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը նշում է, որ փաստաթղթում արտացոլված են Ադրբեջանի իրավապաշտպանների բոլոր մտահոգությունները:

«Այժմ ԵԽ-ի տարբեր կառույցները պետք է հատուկ քայլեր ձեռնարկեն` իշխանությունների վրա ազդելու համար, որպեսզի լուծվեն մարդու իրավունքների հետ կապված խնդիրները»:

Նատալյա Գարախանովան IWPR-ի նախապատրաստած լրագրող է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

Վրաստանում ի վերջո ազատվեցին Ստալինի արձանից
Շուրջ 60 տարի անց, բռնակալի արձանը մթության քողի ներքո դուրս բերեցին նրա հարազատ քաղաքից:

Նաթիա Կուպրաշվիլի, Կովկաս Կովկասյան լրատու # 549, 5-ը հուլիսի, 2010թ.

Իոսիֆ Ստալինի`կանգուն մնացած ամենահայտնի արձանի ապամոնտաժումը մեծ ոգեւորությամբ են ընդունել Վրաստանում, չնայած շատերին վշտացրել էր գաղտնիությունը, որով արձանը վերացրել էին Խորհրդային դիկտատորի հայրենի քաղաք Գորիից:

Եղան նույնիսկ այնպիսիները, ովքեր մեղադրում էին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն ստալինյան մարտավարությունն օգտագործելու մեջ` անցյալի հետքերը վերացնելու համար:

Հունիսի 25-ին արթնանալով`Գորիի բնակիչները հայտնաբերեցին, որ 1952-ին`Խորհրդային առաջնորդի մահից մեկ տարի առաջ տեղադրված Ստալինի 6-մետրանոց արձանն այլեւս չկար:

Ստալինի մահվանից տարիներ անց նրա արձանը կանգուն մնաց, երբ մյուս արձաններն առանց աղմուկի ապամոնտաժվում էին խորհրդային իշխանությունների կողմից. այն պահպանվեց  նաեւ Վրաստանի անկախացման ժամանակ, երբ սովետական ռեժիմի խորհրդանիշները հիմնականում վերացնում էին:

Վրաստանի ներկայիս իշխանությունների օրոք Ստալինի արձանի ժամանակն ի վերջո սպառվեց:

Սահակաշվիլին հայտարարել էր, որ հնարավոր չէր հարգանքի տուրք մատուցել Խորհրդային ռեժիմի զոհերին, քանի դեռ կանգուն էր 1921-ին Վրաստանում բոլշեւիկյան հեղաշրջումը կազմակերպած մարդու արձանը:

Մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուան այն կարծիքին է, որ արձանի մշտական ներկայությունը «շփոթեցնող» կլիներ`նշելով, որ իշխանությունները նաեւ վերանվանելու են դիկտատորի անունը կրող փողոցները եւ հրապարակները:

Ստալինի արձանի ապամոնտաժումը մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում: Շատերն իրենց գոհունակությունն էին արտահայտում այդ կապակցությամբ, բայց կային եւ այնպիսիները, ում վիրավորել էր այն, թե ինչպես էր կառավարության այս որոշումն ընդունել եւ իրագործել:

Արձանը պահպանվել էր Գորիի`2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռուսական գնդակոծության ժամանակ: Սակայն այդ հակամարտության արդյունքում վերսկսվեցին Ստալինի արձանը`որպես ռուսական օկուպացման խորհրդանիշի վերացնելուն ուղղված կոչերը:

Գորիի բնակիչները`հիմնականում մեծահասակների սերունդը, բողոքի ցույցեր անցկացրեցին`պահանջելով, որպեսզի արձանն իր տեղում մնա:

Իլյա Չավչավաձեի անվան պետական համալսարանի դասախոս Ջիգա Զեդանիան արձանի ապամոնտաժման կողմնակիցներից է. նա նշում է, որ դա «եւս մեկ քայլ է դեպի ապախորհրդայնացում: Սա առաջին քայլը չէ եւ չպետք է լինի վերջինը»:

Արձանը որոշել էին գիշերվա ընթացքում ապամոնտաժել, հավանաբար, որպեսզի նվազեցնեն ցուցարարների կողմից`աշխատանքներին խոչընդոտելու սպառնալիքը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով`աշխատանքը կատարվել է ողջ գիշերվա ընթացքում`անվտանգության կանոններին համապատասխան:

Անցյալ տարի ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված խորհրդային ժամանակաշրջանի արձանը պայթեցնելիս մայր ու երեխա էին զոհվել:

Տեղացիներից Նաթելա Բացիկաձեն ուրախ է, որ արձանն այլեւս չկա, սակայն ասում է. «Լավ կլիներ, որ դա արվեր ցերեկվա ժամերին`բաց երկնքի տակ եւ տեղացիների համաձայնությամբ: Կարելի էր նույնիսկ միջոցառում կազմակերպել այդ առիթով»:

«Շարժում հանուն միասնական Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության անդամ Թեմուր Աբխազաշվիլին համոզված է, որ այս որոշման նախաձեռնողը ոչ թե տեղական իշխանություններն են, այլ նախագահ Սահակաշվիլին:

«Ապախորհրդայնացում նշանակում է`ապակենտրոնացում, սակայն մեր երկիրը շարժվում է դեպի կառավարման կենտրոնացված համակարգ, որտեղ տեղական իշխանությունները քողարկման դեր են կատարում», – նշում է Աբխազաշվիլին:

«Գաղափարական առումով ես դեմ չեմ, որպեսզի արձանը դուրս բերվի Գորիի կենտրոնից, սակայն դա գաղտնի, մթության քողի ներքո անելը ստալինյան մարտավարություն է: Նրա օրոք մարդկանցից հենց այդպես էին ազատվում»:

Խորհրդային անցյալի մյուս խորհրդանիշները եւս վերացման եզրին են: Մի քանի տարի առաջ սկսված քարոզչության արդյունքում`Խորհրդային ժամանակաշրջանի հերոսների անունները կրող փողոցները վերանվանվել են դաշնակից երկների առաջնորդների եւ այլ գործիչների պատվին:

Այսպես, մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներից մեկը ներկայում կրում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի անունը, իսկ մեկ այլ փողոցը` Կրեմլի հայտնի քննադատներից մեկի` սպանված ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անունը:

Լրագրող Քեթի Մախթաձեն բնակվում է Պոլիտկովսկայայի անվան փողոցում, եւ չնայած իր ռուս գործընկերուհին նրա համար օրինակ է ծառայում, նա վստահ չէ, որ Վլադիմիր Ջիկիան, ում անունով էր կոչվում փողոցը նախկինում, պետք է մոռացության մատնվի: Ջիկիան Ստալինյան «մաքրումների» զոհ էր գնացել այն բանից հետո, երբ կոչ էր արել Վրաստանի ազգային բանակ ստեղծել:

«Չեմ կարծում, որ իշխանությունները լավ ծանոթ են մեր պատմությանը: Պոլիտկովսկայայի պատվին Թբիլիսիի փողոցներից մեկը նման կերպ վերանվանելը հակասում է նրա իդեալներին»:

Նաթիա Կուպրաշվիլին ազատ լրագրող է Թբիլիսիում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

RSF-ը դատապարտում է Անկարային
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը (RSF) դատապարտել է Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցին (RTUK)` Haberturk հեռուստաալիքով հեռարձակվող Teke Tek հեռուստածրագիրը փակելու առնչությամբ կայացրած որոշման համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ RTUK-ը որոշում էր կայացրել դադարեցնել թուրքական Haberturk հեռուստաալիքով հեռարձակվող Ֆաթիհ Ալթայլըի Teke Tek հեռուստածրագիրը, որի շրջանակում ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը:

Հեռուստանախագծի կասեցման պատճառ էր դարձել հաղորդումներից մեկի ժամանակ պոլսահայ ականավոր լեզվաբան, գրող-հրապարակախոս Սևան Նիշանյանի` Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ տեսակետներին բարձրաձայնումը: RTUK-ն իր որոշման մեջ ընդգծել էր, որ Նիշանյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած տեսակետները «անցել են քննադատության բոլոր սահմանները», ինչպես նաև պարունակում են «վիրավորանքի» տարրեր:

ԹԵՐԹ.am

Բաքուն արհամարհում է բանտարկված լրագրողի գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը
Էյնուլլա Ֆաթուլլաեւին ազատ արձակելու փոխարեն`Ադրբեջանի իշխանությունները նրան նոր մեղադրանք են առաջադրում:

Սամիրա Ահմեդբեյլի, Շահին Ռզաեւ, Կովկաս. Կովկասյան լրատու # 547, 19-ը հունիսի, 2010թ.

Ադրբեջանի իշխանությունները վճռական են տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման դեմ, որի համաձայն`լրագրողին ապօրինաբար են բանտարկել եւ նրան պետք է ազատ արձակել:

Իր հեղինակած հոդվածների համար բանտում հայտնված Էյնուլլա Ֆաթուլլաեւին նոր դատավարության է սպասվում, այս անգամ, իբրեւ թե, թմրանյութ պահելու մեղադրանքով: Ինքը`լրագրողը պնդում է, որ իր բանտախցում դիտավորյալ թմրանյութեր էին պահել:

Ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն` Էյնուլլա Ֆաթուլլաեւին 8 ու կես տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Ադրբեջանի ազգային դատարանի վճիռը չափազանցված եւ անարդար պատիժ էր:

Չնայած ՄԻԵԴ-ի աներկբա որոշմանը, որը Ֆաթուլլաեւի գործով 25 000 եվրո դատական փոխհատուցում սահմանեց, ներառյալ լրացուցիչ ծախսերը, Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ ազատ չարձակեցին նրան եւ պատրաստվում են բողոքարկել դատական որոշումը:

Եվրոպական դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի խոսքերով`դատարանի որոշումն «անընդունելի» է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ադրբեջանում գործող օրենքների տեսանկյունից:

«Եվրոպական դատարանը չի կարող փոխարինել պատասխանող պետության դատական, վարչական կամ այլ կառույցները: Մենք դիմելու ենք, որպեսզի գործն ուղարկվի ՄԻԵԴ-ի Մեծ պալատ`Ադրբեջանի շահերի պաշտպանության նպատակով»:

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ֆաթուլլաեւին խղճի բանտարկյալի կարգավիճակ է շնորհել, իսկ մարդու իրավունքների ակտիվիստները նրան համարում են Ադրբեջանի ամենահայտնի քաղաքական բանտարկյալը:

Ֆաթուլլաեւն արդեն 2 անգամ դատապարտվել է այն ժամանակ, երբ ռուսալեզու «Реальный Азербайджан» շաբաթաթերթի եւ ադրբեջանալեզու «Gundelik Azerbaycan» օրաթերթի խմբագիրն էր: 2005-ին նա մի հոդված հրապարակեց, որտեղ կասկածի տակ էր դնում պաշտոնական ադրբեջանական կողմի պնդումը, որի համաձայն`ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը 700 հազար ադրբեջանցի են կոտորել Խոջալիում: Արդյունքում`2007թ. լրագրողը դատական հետապնդման ենթարկվեց`բանտարկվելով զրպարտության մեղադրանքով:

2007-ին հրապարակված երկրորդ հոդվածը վերաբերում էր նախագահ Իլհամ Ալիեւի`Վաշինգտոնի հետ ունեցած հարաբերություններին, ինչի արդյունքում Ֆաթուլլաեւին կրկին բանտարկեցին, այս անգամ`ահաբեկչության սպառնալիքի մեղադրանքով:

ՄԻԵԴ-ի`Խոջալիի մասին հոդվածի վերաբերյալ ընդունած առաջին որոշման մեջ նշվում է, որ ազատազրկումն անարդար պատիժ է եւ թույլատրելի կլիներ միայն այն դեպքում, եթե լրագրողն իրեն օտարատյացության արտահայտություններ թույլ տար կամ բռնություններ հրահրեր, իսկ նման բան չի եղել:

Ինչ վերաբերում է երկրորդ հանցագործությանը, դատարանը նշել է, որ դատապարտումը եւ վճռի խստությունը լրագրողի «խոսքի ազատության անհամեմատ խիստ սահմանափակում» են համարվում:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Բաքվին ենթարկվել դատարանի որոշմանը:

«Իմ գրասենյակը միշտ պահանջել է, որպեսզի այս դեպքն ուսումնասիրվի մամուլի ազատության տեսանկյունից եւ օրենքի շրջանակներում: Այժմ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո, ընդամենը մեկ ճանապարհ կա`նրան անհապաղ ազատ արձակելը», – հայտարարել էր նա «Ազադլիգ»-ի`Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում:

Ֆաթուլլաեւը նախկինում «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի օգնականն էր, որը փակվեց 2005-ին`վերջինիս սպանությունից հետո: Մարդասպաններն այդպես էլ չեն հայտնաբերվել:

Ֆաթուլլաեւը հայտնի էր կառավարության հասցեին հնչեցրած կտրուկ քննադատությամբ`միաժամանակ անկախ մնալով քաղաքական ընդդիմությունից: Բոլոր անկախ վերլուծաբաններն այն կարծիքին են, որ 2005-ի ձերբակալությամբ Ֆաթուլլաեւին պատժում էին իշխանությունների նկատմամբ ունեցած քննադատական մոտեցման համար:

Ինքը`լրագրողն ասում է, որ իր դեմ նախաձեռնած ողջ դատական գործընթացը, ներառյալ`հարկերից խուսափելու համար սահմանված 235 հազար դոլարի տուգանքը, ուղղակի ֆարս է`նշելով, որ Ադրբեջանի դատարանները «ֆաշիստական դատարաններից էլ վատն են»:

Ֆաթուլլաեւի դատապաշտպան Իսախան Աշուրովի խոսքերով`ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը պետք է վճարվի 6 ամսվա ընթացքում: Աշուրովը դժվարանում է ասել, թե երբ նրա պաշտպանյալին բաց կթողնեն:

Ֆաթուլլաեւին ներկայում եւս մեկ դատավարություն է սպասվում, եւ լրագրողի պնդմամբ` նրա կյանքին վտանգ է սպառնում: Մեղադրողների խոսքերով`դեկտեմբերի 29-ին լրագրողի բանտախցում 1/5 գրամ հերոին է հայտնաբերվել, որից հետո լրագրողին թմրանյութ պահելու մեղադրանք է առաջադրվել`չնայած նրա այն պնդմանը, որ հերոինը դիտավորյալ են իր բանտախցում պահել:

«Նույնիսկ եթե Էյնուլլայի դեմ եւս մեկ անարդար որոշում ընդունվի, նա, այնուամենայնիվ, պետք է ազատ արձակվի: Թմրանյութ պահելու համար նախատեսված առավելագույն պատժաչափը 3 տարի է, իսկ իմ պաշտպանյալն արդեն իսկ դրանից ավելի պատիժ է կրել», – հայտարարեց Աշուրովը հունիսի 16-ին դատարանում գործի լսումից հետո:

Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի նախապատրաստած լրագրող է Բաքվում:

Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավարն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

Ադրբեջանը հրաժարվում է ՆԱՏՕ-ական նկրտումներից
Պաշտպանական դոկտրինը բացառում է հարձակումն այլ պետությունների վրա, սակայն թույլատրում է հարձակողական գործողությունների դիմել`բռնազավթված տարածքները վերագրավելու նպատակով:

Շահին Ռզաեւ, Կովկաս. Կովկասյան լրատու # 546. 11-ը հունիսի, 2010թ.

Ադրբեջանի նոր ռազմական դոկտրինը հրաժարվում է ՆԱՏՕ-ին ավելի սերտորեն ինտեգրվելու նախկին նպատակաուղղված քաղաքականությունից եւ հարեւան Հայաստանը դիտում է որպես թշնամի երկիր:

Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ միակ պետություն էր, որը պաշտպանական քաղաքականության պաշտոնական փաստաթուղթ չի ունեցել: 15 տարի սպասելուց հետո, Ադրբեջանի խորհրդարանն անսպասելիորեն հաստատեց այն հունիսի 8-ի`կես օր տեւած արտահերթ նիստի ժամանակ:

Ադրբեջանի պաշտպանական մարտահրավերների հեռանկարը բարդանում է միակողմանիորեն իրեն անկախ հայտարարած Լեռնային Ղարաբաղում եւ մի շարք հարակից տարածքներում հայկական զինված ուժերի առկայությամբ:

Դոկտրինում թշնամական համարվող միակ երկիրը Հայաստանն է, մինչդեռ ոչ մի երկիր, նույնիսկ դաշնակից Թուրքիան, ռազմավարական գործընկեր չի համարվում:

Փաստաթղթի համաձայն`ցանկացած պետության դեմ ռազմական գործողությունները անթույլատրելի են, բացառությամբ ինքնապաշտանության դեպքերի, սակայն Լեռնային Ղարաբաղին հստակ անդրադառնալով, փաստաթուղթն ամրագրում է «բռնազավթված տարածքների ազատագրման եւ տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով բոլոր անհրաժեշտ միջոցների, ներառյալ ռազմական ուժի օգտագործման» իրավունքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր գոհունակությունն է հայտնել նոր դոկտրինի կապակցությամբ:

«Այս փաստաթղթի վրա մի քանի տարի են աշխատել: Հիմնական նպատակը կատարյալ, կոնցեպտուալ փաստաթուղթ մշակելն էր, որն ընդունակ կլիներ ապահովել Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական անվտանգությունը: Կարծում եմ`մենք հասել ենք այս նպատակին», – մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն:

Սակայն վերլուծաբանները չեն կիսում այս կարծիքը եւ նշում, որ փաստաթուղթը հապշտապ է մշակվել եւ դեռեւս անավարտ է:

«Ռազմական դոկտրինը ցածրորակ է եւ չի համապատասխանում այսօրվա իրականությանը», – ասում է Ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ուզեյր Ջաֆարովը:

Նրա խոսքերով`այլ երկներում պաշտպանական փաստաթղթերը լրացուցիչ, գաղտնի բաժին են պարունակում, սակայն Ադրբեջանի կառավարության փաստաթղթում նման բաժին չի ներառվել:

«Ուշադրություն դարձրեք, որ «ՆԱՏՕ» բառն ընդամենը երկու անգամ է օգտագործվել ողջ փաստաթղթում: Եթե մենք մշտապես պնդում ենք, որ մեր բանակը կազմավորվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, ապա Ադրբեջանը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, եւ այս մասին պետք է նշվի դոկտրինի տեքստում:   Ես խիստ մտահոգված եմ, որ նման փաստաթուղթն ընդամենը կես օրվա ընթացքում է քննարկվել եւ ընդունվել»:

Ընդդիմության ներկայացուցիչները եւս անհանգստացած են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հստակ նպատակի բացակայությամբ:

«Դժբախտաբար, փաստաթղթում ոչինչ չի ասվում Ադրբեջանի եվրատլանտյան այլընտրանքի մասին: 2007-ի Ազգային անվտանգության հասկացությունը եվրատլանտյան ինտեգրումն արտաքին քաղաքականության առաջնային նպատակ էր համարում: Այս ռազմական դոկտրինով մեկ քայլ հետ կատարվեց», – ասում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ներկայում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Սուլհադդին Աքպերը:

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուի կարծիքով`նոր փաստաթուղթը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելն այլեւս կառավարության համար առաջնային նպատակ չի հանդիսանում: Շահինօղլուն նաեւ ընդգծեց, որ փաստաթղթում Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին ոչ միայն չի նշվել, այլեւ ոչ մի հստակ հղում չի արվել կարեւոր հարեւանների`Ռուսաստանի եւ Իրանի վերաբերյալ:

«Փաստաթուղթը կարդալու ընթացքում նկատեցի այս թաքնված, աննկատ տարրերը: Չնայած Ռուսաստանը եւ Իրանը նշված չեն ռազմական դոկտրինում, թաքնված հղումներ կան Ադրբեջանի նկատմամբ այդ երկների վարած քաղաքականության վերաբերյալ: Այսպես, երկրորդ բաժնի 11-րդ կետում ասվում է. «Այլ պետությունների կամ ոչ պետական սուբյեկտների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի ձեռքբերման եւ դրանց տեղափոխման միջոցների վերաբերյալ փորձերի դեպքում ատոմային զենքի չտարածման ռեժիմ կսահմանվի վտանգի տակ գտնվող զենքերի նկատմամբ»: Արդյո՞ք սա իրականում չի վերաբերում մեր հարավային հարեւան Իրանին», – հարցադրում է անում նա:

Դոկտրինի հաստատումը տեղի ունեցավ անմիջապես ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի`Ադրբեջան կատարած այցից հետո, որի նպատակն էր պաշտոնապես քննարկել համագործակցությունը ռազմական ոլորտում, օրինակ`թույլ տալ ՆԱՏՕ-ի զինված ուժերին Ադրբեջանի տարածքով տեղափոխվել Աֆղանստան:

Բաքվի «Հարավային Կովկասում հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Բոյուկագա Ագաեւը նշում է, որ Գեյթսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակ է փոխանցել Բարաք Օբամայի անունից, որտեղ ասվում է. «Ես տեղյակ եմ, որ մեր հարաբերություններում լուրջ հարցեր կան, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք զբաղվել դրանց լուծմամբ»:

Ագաեւի խոսքերով`Գեյթսի այցի ժամանակ քննարկված հիմնական հարցերից մեկը վերաբերում էր Գաբալա քաղաքից դուրս տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանին: Ռուսաստանը վարձակալել է կայանը մինչեւ 2012թ., եւ չնայած կայանը վերահսկելու ԱՄՆ-ի ցանկությանը,  ներկայում բանակցություններ են վարվում վարձակալության ժամկետի երկարաձգման մասին:

«Հավանաբար, Գեյթսի այցից հետո իշխանությունները խոստացել են վերանայել երկրում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման հնարավորությունը: Այս հարցը կարող է վերջնականապես լուծվել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնի`Բաքու կատարվելիք այցի ժամանակ», – ասում է նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ընդունած դոկտրինը հակասում է երկրի սահմանադրությանը:

Հայաստանյան այլ պաշտոնյաների խոսքերով`դոկտրինն ապացուցում է, որ Ադրբեջանը դեռեւս ծրագրում է ուժի օգնությամբ վերագրավել Ղարաբաղը:

«Ես չեմ հիշում որեւէ երկիր, որտեղ ռազմական դոկտրինի մեջ պատերազմի սպառնալիքի կոչեր ամրագրվեն: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հին քարոզչական մեթոդներ է կիրառում`փորձելով տարածել նույն միլիտարիստական տրամադրությունները երկրում եւ մեկ անգամ եւս ցույց տալով միջազգային հանրությանը, որ չի աջակցի ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը», – հայտարարել է ԱԺ ներքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավարն է:

Ազատ լրագրող Նաիրա Մելքումյանը Երեւանից մասնակցել է հոդվածի ստեղծմանը

Հարավային Օսիա. էթնիկ վրացիները մտահոգված են նոր անձնագրերի կապակցությամբ
2008-ի պատերազմի ժամանակ Հարավային Օսիայի կողմից բռնազավթված տարածքների բնակիչներից պահանջել են հրաժարվել վրացական անձնագրերից եւ նորերը ստանալ:

Աննա Կանդելակի, Կովկաս. Կովկասյան լրատու # 546, 11-ը հունիսի, 2010թ.

2008-ի հակամարտության ժամանակ Հարավային Օսիայի վերահսկողության տակ անցած Ախալգորի շրջանի էթնիկական վրացիները վախենում են, որ նոր օրենքները, որոնց համաձայն` իրենք պետք է տեղական անձնագրեր ստանան, կարող են բարդացնել Վրաստան գնալը:

Տեղական իշխանությունները պնդում են, որ բոլոր բնակիչները պետք է հարավօսական անձնագրեր ստանալու համար դիմեն: Նրանք նաեւ քննարկում են Վրաստան կատարվող բոլոր տեսակի ճանապարհորդությունների վրա հարկերի սահմանումը:

2008-ի օգոստոսին ռուսական զինված ուժերը կանգնեցրին Վրաստանի`Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողության վերականգնման փորձը, որից հետո Մոսկվան երկրամասը որպես անկախ պետություն ճանաչեց:

Նախքան Հարավային Օսիայի զինված ուժերի կողմից բռնազավթելը, Ախալգորիի բնակչությունը կազմում էր 5500 մարդ, որոնց ջախջախիչ մեծամասնությունը էթնիկական վրացիներ էին: Այժմ այստեղ միայն 1000 մարդ է մնացել, իսկ մնացածները ներկայում փախստականի կարգավիճակով ապրում են Թբիլիսիի մոտ գտնվող Ցերովանի գյուղում:

Միայն Ախալգորիում գրանցված բնակիչներին է թույլատրվում անցնել իրենց շրջանի սահմանագիծը: Նոր կանոնները նշանակալիորեն կբարդացնեն այս գործընթացը:

«Հարավային Օսիայի իշխանություններն արգելում են երկքաղաքացիությունը, իսկ նրանք, ովքեր ուզում են ապրել Ախալգորիում, պետք է հանձնեն իրենց վրացական անձնագրերը եւ նորերը ստանան», – նշել է շրջանում հարավօսական իշխանությունների ղեկավար Ալան Յուսոեւը «Լիբերալ» ամսագրին տրված հարցազրույցում:

Ի սկզբանե, անձնագրերը փոխելու համար սահմանված վերջնաժամկետը մայիսի 10-ն էր, որը, սակայն, երկարաձգվեց մինչեւ հունիսի 1-ը, իսկ այժմ հետաձգվել է անորոշ ժամկետով:

Շրջանի բնակիչներին մտահոգում է նաեւ գործընթացի ծախսատարությունը: Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի անձնագրային ծառայության ղեկավար Սերգեյ Մարգիեւի խոսքերով`նոր փաստաթղթերը կարժենան 620 ռուբլի կամ մոտավորապես 20 դոլար:

Ախալգորիի բնակիչներին անհանգստացնող մյուս փոփոխությունը կապված է Հարավային Օսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտք ու ելքի վրա հարկեր սահմանելու առաջարկությանը: Այս կանոնի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ժամկետ դեռ չի սահմանել, սակայն տեղացիներն ասում են, որ լսել են, թե Ախալգորիի սահմանի վրա եղած հարավօսական անցակետը հատելու համար 250 ռուբլի պետք է վճարեն:

«Ուտելիքի մեծ մասը Թբիլիսիում ենք գնում, այդ պատճառով ստիպված ենք անցնել վարչական սահմանն ամիսը մի քանի անգամ: Անցակետը վճարովի դարձնելը կբարդացնի տեղացիներից շատերի կյանքը», – ասում է Ախալգորիի երիտասարդական կենտրոնի ղեկավար Թամար Մեարակիշվիլին:

Մեարակիշվիլին հույս հայտնեց, որ նոր անձնագրերի վերաբերյալ եղած կանոնների պատճառով մարդիկ ստիպված չեն լինի լքել իրենց տները եւ նրանց թույլ կտրվի պահպանել իրենց վրացական փաստաթղթերը:

«Այստեղ մշտապես բնակվող մարդիկ այս անձնագրային համակարգից չեն վախենում: Մենք չափազանց շատ բաների միջով ենք անցել`այդ մասին անհանգստանալու համար: Ամենակարեւորն այն է, որ պատերազմ չկա: Բացի այդ, վերջնաժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, եւ պարզ չէ, թե այն երբ կսկսվի: Մենք կզբաղվենք իրադրությամբ, երբ պահը գա, քանի որ միեւնույն է`չենք կարող ոչինչ փոխել»:

Միջազգային փորձագետները կոչ են արել Հարավային Օսիայի իշխանություններին թեթեւացնել տեղական վրացական բնակչության հոգսերը եւ երաշխավորել, որ նրանք ստիպված չեն լինի լքել իրենց տները:

Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ)`hունիսի 7-ին հրապարակած զեկույցում Ցխինվալին կոչ էր արվում «Ձեռնպահ մնալ Վրաստանի քաղաքացիների կամայական կալանքներից եւ նրանց տեղաշարժման ազատության իրավունքը խախտելուց, ազատել 2008-ի օգոստոսից ի վեր կալանքի տակ պահվողներին եւ համագործակցել միջազգային միջնորդների հետ անհայտ կորած եւ կալանավորված մարդկանց վերաբերյալ դեպքերի քննության ընթացքում»: Զեկույցում Հարավային Օսիային կոչ է արվում նաեւ «ճանաչել վրացի հարկադիր տեղահանվածների իրավունքները եւ աջակցել նրանց աստիճանական վերադարձին»:

Միեւնույն ժամանակ, վրացի վերլուծաբանները կոչ են անում սեփական կառավարությանը չխոչընդոտել հարավօսական անձնագրերի հանձնման գործընթացին, որպեսզի էթնիկական վրացական բնակչությունը մնա իր մշտական բնակության վայրում:

«Մենք պետք է թույլ տանք այս մարդկանց օգտագործել հարավօսական անձնագրերը վրացական տարածքում: Նրանք պետք է իրավունք ունենան օգտագործել այս փաստաթղթերը` Թբիլիսիում բժշկական օգնություն ստանալու եւ իրավական այլ խնդիրներ լուծելու համար: Նրանք գոնե պետք է իրավունք ունենան անցնել վարչական սահմանը: Մենք պետք է ընդունենք օսական համարանիշերով մեքենաները», – ասում է Թբիլիսիի Ազգայնականության եւ հակամարտությունների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պաատա Զախարեիշվիլին:

Այնուամենայնիվ, անհավանական է, որ Վրաստանի կառավարությունը նման լիբերալ մոտեցում կցուցաբերի:

Վրաստանի Վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլիի խոսքերով`կառավարությունը չի պատրաստվում օրինական ճանաչել հարավօսական անձնագրերը:

«Այդ անձնագրերն ավելի շուտ կատակ են հիշեցնում, քան իրական փաստաթղթեր, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հարավային Օսիայի բնակչության քանակը նշանակալիորեն նվազել է», – ասում է նա:

Հաշվի առնելով վրաց եւ հարավօսական իշխանությունների կեցվածքը`ՄՃԽ մյուս խորհուրդները, հավանաբար, անտեսված կմնան: ՄՃԽ-ը կոչ է արել բոլոր կողմերին`Վրաստանին, Հարավային Օսիային, Ռուսաստանին եւ միջազգային կառույցներին արագ միջոցներ ձեռնարկել «տեղական բնակչության, հումանիտար եւ զարգացման կազմակերպությունների`վարչական սահմանագիծը հատելն ապահովելու համար, ինչպես նաեւ սեփականության, վերադարձի եւ տնտեսական ազատության իրավունքները երաշխավորելու նպատակով»:

Սակայն հունիսի 8-ին Եվրոպական Միության, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ Ժնեւում կայացած բանակցություններն անհաջողությամբ ավարտվեցին, երբ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները դուրս եկան բանակցային գործընթացից`մեղադրելով վրացական կողմին իրենց մոտեցումն անտեսելու մեջ: Վրացիներն իրենց հերթին մեղադրում էին իրենց խոսքով`«Ռուսաստանի Դաշնության եւ նրա խամաճիկ ռեժիմների ապակառուցողական մոտեցումը»:

Յակոբաշվիլու խոսքերով`Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ համագործակցելու բոլոր փորձերը ոչինչ չեն տվել:

«Այս համատեքստում հումանիտար խնդիրների մասին խոսելն անիմաստ է, քանի որ դրանք քաղաքականացվում են: Գուցե Ճգնաժամային խումբը կսովորեցնի մեզ ընդհանուր լեզու գտնել Կոկոյտիի հետ: Նրա հետ նույնիսկ ռուսները չեն կարողանում լեզու գտնել», – դժգոհում է նա:

Աննա Կանդելակին ազատ լրագրող է Թբիլիսիում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)