iReport.am ամենօրյա գրառումներ » Ազատ գրառումներ

Bobbi Eden for Holland !
Քանի դեռ աշխարհի առաջնությունը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, աշխարհն էլ իր հերթին պտտվում է առաջնության շուրջ: Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, կմրցեն Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները, որոնց դեռ երբեք բախտ չի վիճակվել դառնալու աշխարհի չեմպիոն:

Դեռ ավելին, իսպանիայի հավաքականին երբեք չի հաջովել հասնել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Իսկ ահա աշխարհի առաջնության մասնակից հավաքականները շարունակում են խոստումներ ստանալ հայտնի մոդելներից։  Հոլանդիայի հավաքականին ջերմ ողջույններ է ուղարկել հոլանդուհի հայտնի պոռնոաստղ Բոբբի Իդենը։ Վերջինս Twitter-ում խոստացել է հոլանդացի խաղացողներին անմոռանալի պահեր պարգևել՝ աշխարհի առաջնության եզրափակիչում հաջողության հասնելու դեպքում։

Իդենը նշել է, որ պատրաստ ամբողջովին տրվել հավաքականի խաղացողներին և կատարել նրանց բոլոր ցանկությունները։  Իդենը ընդգծել է, որ երբեք ետ չի կագնի իր խոստումից։ Նա հույս է հայտնել, որ հոլանդացիները կդառնան չեմպիոն, իսկ գործընկերուհիներին կոչ է արել ճիշտ հասկանալ իրեն։

Նշենք, որ ավելի վաղ Ուրուգվայի ու Արգենտինայի հավաքականների խաղացողները ևս նմանատիպ խոստումներ էին ստացել իրենց երկրում հայտնի մոդելներից, սակայն հարավամերիկացիների դեպքում խոսքն ընդամենը էրոտիկ շոուների կամ մերկ լուսանկարների մասին էր։

Մանրամասները` ArmSport.am կայքից:

Այ քեզ ութոտնուկ…
Գերմանացի հայտնի ութոտնուկն իր գործը արեց` մինչև վերջ գուշակելով իր ազգային հավաքականի հանդիպումների ելքերը. Եվ ահա, Գերմանիան դուրս մնաց պայքարից Իսպանիայի հետ հանդիպմանը պարտվելով 1:0 հաշվով:

Իսկ հիմա էլ Գերմանիայի հավաքականի պաշտոնական գուշակ` ութոտնուկ Փոլի կյանքը վտանգի տակ է այն բանից հետո, երբ նա գուշակել է ՀԱՀ–ում ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչում իսպանացիների հետ խաղում բունդեսթիմի պարտությունը։

Փոլի վերջին գուշակությունից դժգոհ երկրպագուները ներկայացնում են ճաշատեսակների բաղադրատոմսեր, որոնք կարելի է պատրաստել ութոտնուկի մսից. ոմանք ցանկանում են նրանից ապուր պատրաստել, մյուսները՝ աղցան։

Փոլին գնել ցանկացող երկրպագուներից մեկը նույնիսկ ասել է, որ եթե ինքն ուտի կենդանուն, դա հաջողություն կբերի գերմանացիներին։

«Նոստրադամուսին» դեռ ոչ ոք չի գնել, սակայն Sea Life լողավազանի աշխատակիցները լրջորեն մտածում են Փոլին լրացուցիչ հսկիչներ կցելու մասին։ Այս մասին հայտնում է LifeSports–ը։

Մանրամասները` ԹԵՐԹ.am-ից

Մարադոնայի հաղթանակների գաղտնիքը
Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում Արգենտինայի հավաքականին հաջողություն է բերում գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի թզբեհը, որը լեգենդար ֆուտբոլիստին է նվիրել նրա ամենամոտ ընկերներից մեկը՝ հայկական արմատներով թուրք գործարար Նորայր Նաքիսը: Այս մասին է գրում թուրքական Takvim օրաթերթը:

Թուրքական պարբերականի փոխանցմամբ` Նորայր Նաքիսը, որն Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահն է, Մարադոնայի հետ ծանոթացել է 70-ականներին և մինչև օրս նրա ամենամոտ ընկերն է: Թզբեհը, որից լեգենդար ֆուտբոլիստը երբեք չի բաժանվում, պատրաստվել է Թուրքիայի Մարդին նահանգում:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Eurostat-ը հրապարակել է ԵՄ ամենահարուստ երկրների վարկանշային աղյուսակը
Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայությունը չափել է ԵՄ-ի 27 անդամ երկրների տնտեսությունների հարստությունները. Լյուքսեմբուրգը կրկին գլխավորում է վարկանշային աղյուսակը, իսկ Ռումինիան և Բուլղարիան կրկին ցուցակի վերջին հորիզոնականներում են: Հարստության և աղքատության միջև տարբերությունը յոթակի է:

Լյուքսեմբուրգը շարունակում է պահպանել ԵՄ-ի ամենահարուստ երկրի կոչումը: Այս փոքր երկրում հաշվարկվող ցուցանիշը 2009թ. գերազանցել է ԵՄ միջին մակարդակը 2,7 անգամ (168%-ով): Eurostat-ը նշում է, որ Լյուքսեմբուրգում ՀՆԱ-ի բարձր մակարդակը մասամբ պայմանավորված է էմիգրանտների աշխատուժով: Նրանք նպաստում են Լյուքսեմբուրգի տնտեսության զարգացմանը, սակայն չեն մասնակցում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալի հաշվմանը:

Վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականներում ԵՄ անդամ երկրների մոտ կեսն են (13 երկիր): Ներկայացված ցուցակում առավել շահեկան դիրքերում են Իռլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Շվեդիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Բելգիան: Նրանց հարստության ցուցիչները ԵՄ-ի միջին ցուցիչից բարձր են 15-35%-ով: Առավել համեստ են Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ցուցիչները` համապատասխանաբար 10%: Միջինից ավելի ցածր մակարդակ ունեն Կիպրոսն ու Հունաստանը:

Միջինեվրոպական մակարդակից ավելի ցածր տեղաբաշխվել են 14 երկրներ: Սլովենիային, Չեխիային, Մալթային, Պորտուգալիային և Սլովակիային 10%-30% չի բավականացրել ԵՄ միջին ցուցիչին հասնելու համար: Նրանց հաջորդում են Հունգարիան, Էստոնիան, Լեհաստանը և Լիտվան, իսկ վերջին երեք տեղերն են զբաղեցնում Լատվիան, Ռումինիան և Բուլղարիան:

Եթե համեմատենք Եվրամիությանն ավելի ուշ անդամակցած երկրների վիճակագրությունը, ապա դրանք դժվար թե հավակնեն ԵՄ ամենաամուր տնտեսությունները լինելուն:

Ընդ որում՝ եվրոգոտուն պատկանելությունն ամենևին էլ չի նշանակում փառահեղ կյանք: Նույն Դանիան և Մեծ Բրիտանիան, զբաղեցնելով վարկանշային ցուցակի 6-րդ և 7-րդ տեղերը, իրենց բոլորովին էլ վատ չեն զգում: Չեխիան հայտնվել է 17-րդ տեղում` առաջ անցնելով եվրոգոտու աութսայդերներ Մալթայից, Պորտուգալիայից և Սլովակիայից:

Հարկ է նշել, որ ճգնաժամային 2009-ը ԵՄ ոչ բոլոր անդամ երկրներն են առանց կորուստների հաղթահարել:

Նախորդ տարի Լյուքսեմբուրգի հարստությունը բարձր էր ԵՄ միջին մակարդակից 176%-ով: Ճգնաժամը լավ է հաղթահարել Ֆինլանդիան, որի` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցիչը բարձրացել է 7%-ով: Իրենց հարստությունը 2009թ. ավելացրել են նաև Ավստրիան, Շվեդիան և Դանիան:

Ընդհանուր առմամբ, ճգնաժամը մոտեցրել է ԵՄ-ի ամենահարուստ և ամենաաղքատ անդամներին: 2008թ. դրանց տարբերությունը մոտ իննակի էր:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Ֆրանսիացիները հիասթափված են. Աշխարհի առաջնությանը մնացել է մի քանի օր
Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մնացել են հաշված օրեր. Աշխարհը մեկ ամսով տարված կլինի ֆուտբոլով և մեր առօրյան ևս լցված կլինի ֆուտբոլային խոսակցություններով:

Ինչպես գրում է ԹԵՐԹ.am-ը` ՖԻՖԱ-ի գլխավոր տնօրեն Ժերոմ Վալկեն հիասթափված է այն բանից, թե ինչպես են Եվրոպայում վաճառվում Հարավային Աֆրկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը:

«Բացի Մեծ Բրիտանիայից, որտեղ 100 հազար տոմս է վաճառվել, որևէ այլ երկիր չի արդարացրել սպասումները։ Գերմանիայում վաճառվել է 41 հազար տոմս, Շվեյցարիայում` 17 հազար և ընդամենը 6 հազար` Ֆրանսիայում»,- Վալկեի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:

«Հարավային Աֆրիկա մեկնելը բավականին թանկ արժե, բացի այդ, Եվրոպայում մամուլը պարբերաբար խոսում է անվտանգության հետ կապված խնդիրների մասին: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՀ-ի համար 400 հազար երկրպագու ընդունելը բարդ խնդիր է, այնինչ տարեկան ՀԱՀ է մեկնում մոտ 9 մլն զբոսաշրջիկ:

Բարեբախտաբար, 140 հազար տոմս վաճառվել է ԱՄՆ-ում, իսկ 45 հազար` Ավստրալիայում: Այս երկու երկրների շնորհիվ` մարզադաշտերը 95 տոկոսով զբաղեցված կլինեն»,- ասել է Վալկեն:

Ինչպես տեսնում ենք, Եվրոպական երկրներում այս տարի ավելի թույլ են ֆուտբոլային կրքերը, Իսկ Ֆրանսիան ընդհանրապես, կարծես լրիվ հիասթաված լինի իր երկրի ֆուտբոլի հավաքականից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին:

Փարաջայի կրումը արգելելու մասին Բելգիայում ընդունված օրինագիծը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ
Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում վերջերս ընդունված օրինագիծը` հասարակական վայրերում մահմեդական փարաջաների եւ դեմքը ծածկող այլ հագուստների կրումը արգելելու մասին, լայն արձագանք է գտել Եվրոպայում, հատկապես` մահմեդական ստվար բնակչություն ունեցող երկրներում:

Փարաջայի դեմ Եվրոպական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիայի նախագահն արդեն հանձնարարել է կառավարությանը նմանօրինակ օրինագիծ նախապատրաստել: Ակնկալվում է, որ փաստաթղթի առաջին քննարկումը նախարարների կոմիտեում տեղի կունենա մայիսի 19-ին, ապա հուլիսին այն կներկայացվի օրենսդիրների հավանությանը:

Նախօրեին էլ նման արգելանքը պաշտպանող հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, գերմանացի պատգամավոր Սիլվանա Կոշ-Մերինը: «Փարաջան շրջիկ բանտ է, որը ոտնահարում է կանանց իրավունքները», – թերթերից մեկում գրել է կանցլերի դաշնակից` Ազատ դեմոկրատների ներկայացուցիչն ու ընդգծել. – «Կուզենայի, որ ոչ միայն Բեռլինը, այլեւ ողջ Եվրամիությունը արգելեր դրանց կրումը հասարակական վայրերում»:

«Դեմքն ու մարմինը քողարկող այդ հագուստները ակնհայտորեն վկայում են Եվրոպային խորթ սկզբունքների եւ արժեքների մասին», – պնդել է Եվրահանձնաժողովի փոխնախագահն ու մանրամասնել. – «Անշուշտ, յուրաքանչյուր ոք անձնական կյանքի ու դավանանքի ընտրության իրավունք ունի, սակայն այդ ազատությունը չպետք է խլի մարդու դեմքը, համենայն դեպս` Եվրոպայում»:

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում փարաջաների վերաբերյալ օրինագիծը ընդունվել է գրեթե միաձայն` 2 ձեռնպահ պատգամավորներից բացի, մնացած 134-ը կողմ են քվեարկել. փոփոխությանը հավանություն են տվել թե’ իշխանության, թե’ ընդդիմության ներկայացուցիչները` պնդելով, թե մահմեդական այդ հագուստները ոչ միայն ճնշում են կնոջը, այլեւ խոչընդոտում են իրավապահ մարմինների աշխատանքը եւ թույլ չեն տալիս որոշել մարդու ինքնությունը:

Ակնկալվում է, որ մի քանի խմբագրական փոփոխություններից հետո օրինագիծը հավանության կարժանանա նաեւ խորհրդարանի վերին պալատում` Սենատում, ինչից հետո Բելգիան կդառնա օրենքով նման արգելանքը ամրագրած առաջին երկիրը Եվրոպայում:

Մի շարք վերլուծաբանների համոզմամբ` այս միտումը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ եւ տարածվել նաեւ հարեւան երկրներում, ինչը լուրջ քննադատության է արժանանում իրավապաշտպանների կողմից:

Ահա, թե ինչպիսի արձագանքներ կան տարբեր անկյուններից.

«Դա վտանգավոր նախադեպ է», – հայտարարում է Amnesty International կազմակերպությունը:

«Այդ արգելանքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային», – պնդում է հեղինակավոր Human Rights Watch-ը:

Արեւմտյան մի շարք վերլուծաբաններ, մինչդեռ, հակադարձում են` գրելով. – «Ի վերջո, եվրոպացին, ով բնակություն է հաստատում շարիաթի օրենքներով առաջնորդվող երկրում, պարտավոր է հետեւել դրանց, հակառակ դեպքում` կարող է այնպիսի պատիժների ենթարկվել, որոնց մասին Հին աշխարհում վաղուց են մոռացել»:

Աղբյուրը` Azatutyun.am

Հուգո չավեսին արդեն դժվար է կանգնեցնել…
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր գործընկերներին, մասնավորապես` Կումբայի նախագահ Ֆիդել Կաստրոյին և Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է Twitter-ում միկրոբլոգ բացել և օգտվել այդ միրոբլոգային ծառայությունից։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ, Վենեսուելայի նախագահը ստեղծեց իր միկրոբլոգային տիրույթը հանրահայտ Twitter.com միկրոբլոգային համակարգում` հասարակության հետ ավելի մոտ շփումնեն ապահովելու համար և հանուն Վենեսուելայի ազգի զարգացման…

Հուգո Չավեսի պաշտոնական միկրոբլոգային հասցեն է` http://twitter.com/chavezcandanga

Չավես իր գործընկերներին ասել է, որ ծառայությունը հեռանկարային է, և, ամենակարևորը, Twitter-ը ոչ կապիտալիստական է, ոչ սոցիալիստական, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես այն կօգտագործես: Չավեսն ընդգծել է, որ ինքը զարգացնում է ինտերնետը Վենեսուելայում։

Նշենք նաև, որ շատ կարճ ժամանակամիջոցում Վենեսուելայի նախագահն արդեն հավաքել է 132,235 հետևորդներ:

Լեռնային Ղարաբաղ. կանայք հերքում են խտրականության դրսեւորումների առկայությունը
Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանի հազվադեպ բացառություններից է, որտեղ կանանց մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց իրավունքները հարգում են:

Անահիտ Դանիելյան, Ստեփանակերտ (Կովկասյան լրատու # 537, 26-ը մարտի 2010թ.)

Լեռնային Ղարաբաղում ապրող կանայք Հարավային Կովկասում հազվադեպ բացառությունն են կազմում`ասելով, որ խտրականության դրսեւորումներ հաճախ չեն զգում եւ ընդհանրապես դժգոհ չեն Ղարաբաղի տղամարդկանց` կանանց նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից:

Ղարաբաղում այնպիսի օրենք չկա, որով կանոնակարգվում է կանանց ներգրավվածությունը խորհրդարանում, ինչպես նաեւ կառավարությունում, բայց դա չի խանգարում, որ կանայք պաշտոնավարեն նախարարի պաշտոններում:

Կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում ժամանակի ընթացքում  ավելանում է: Օրինակ` Ղարաբաղի դատական համակարգում կանանց ներգրավվածությունը 29 տոկոս է կազմում: Գործադիր իշխանությունում 12 նախարարներից 4-ը կանայք են, Ազգային ժողովի 33 պատգամավորներից 4-ը` նույնպես:  Կանայք ավելի մեծ թիվ են կազմում հասարակական սեկտորում:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը սահմանափակումներ չի զգում կանանց` կառավարման ոլորտում ներգրավվածության առումով: Նա նշում է, որ Հայաստանի համեմատ Ղարաբաղում կանանց ներգրավվածության տոկոսն ավելի մեծ է:

«Իմ պրակտիկայում առիթ էլ չի եղել համոզվելու, որ միտումնավոր կերպով կանանց իրավունքներ են խախտվում: Մեր նախարարությունում օրինակ գերակշռում են կանայք, ինչը նույնպես լավ չի: Եւ երբ ուզում ես նաեւ տղամարդ վերցնել ինչ-որ պաշտոնում, դա չպիտի դիտվի որպես կանանց իրավունքների խախտում», – IWPR-ին ասել է Նարինե Աղաբալյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի կարծիքով`Ղարաբաղում կանանց իրավունքների հետ կապված խնդիրներ չեն լինում: «Հասարակության մեջ, որքան ես շփվել եմ, կա այն կարծիքը, որ մեզ մոտ կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց, որ ղեկավար կինը ոչ պակաս ուժեղ ղեկավար է, քան տղամարդը: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ գնալով մեզ մոտ շատանում են կին պատգամավորները, ովքեր ավելի շատ են մտածում Ղարաբաղի քաղաքացիների կյանքի բարելավման մասին», – գտնում է պատգամավորը:

Բարսեղյանի եւ Աղաբալյանի արտահայտած տեսակետները, կարծես, համոզում են կանանցից շատերին, որ իրենց առջեւ սահմանափակումներ չկան:

«Կարծում եմ`մեզ մոտ որեւէ սահմանափակում կանանց ներգրավվածության առումով չկա: Դրա վառ ապացույցն է այն, որ բավականին կարեւոր պաշտոններ են կառավարությունում զբաղեցնում կանայք: Ինքս պաշտոն չեմ զբաղեցնում, բայց պետք է խոստովանեմ, որ կանանց տեղ են տալիս կառավարման ոլորտում», – ասում է Անժելա Գեւորգյանը, ով աշխատում է մասնավոր սեկտորում:

Մասնագետներն ասում են, որ սրանք պարզապես դիտարկումներ են, քանի որ հարցի առնչությամբ ուսումնասիրություն չի կատարվել:

Նրանք նշում են, որ Ղարաբաղում բնակվող կանանցից շատերը չեն գիտակցում կամ գտնում, որ ընտանիքում նրանց նկատմամբ կատարված բռնությունները եւ տղամարդկանց կողմից նրանց ինչ-որ բան պարտադրելը կամ արգելելը իրավունքների խախտում է: Հենց դա էլ պատճառ է հանդիսանում, որ հարմարվեն այդ ամենի հետ եւ չբարձրաձայնեն:

Ստեփանակերտի բնակչուհի 38-ամյա Կարինե Գրիգորյանն էլ է այդ  կարծիքին: Նա ամուսնացել է 20 տարեկանում: Ամուսինը նրանից 10 տարով մեծ է: Նրա  խոսքերով`իր ընտանեկան կյանքում էլ են եղել այնպիսի պահեր, երբ ամուսինն իրեն արգելել է ինչ-որ տեղ գնալ, տնից ընդհանրապես դուրս գալ, ինչը պայմանավորված էր նրա հիվանդագին խանդով:

«Բայց ես երբեք չեմ մտածել, որ նա իմ իրավունքներն է խախտում: Երեւի իմ դաստիարակությունից է ամեն ինչ գալիս. ինձ մանկուց սովորեցրել են, որ կինը պետք է լսի տղամարդուն, որ ընտանիքում ամեն ինչ որոշում է տղամարդը», – ասում է Կարինեն:

Ղարաբաղում Կարինեի պես շատերն են. հատկապես` ավագ սերնդում, ովքեր նույնպես նման դաստիարակություն են ստացել:

Վիճակագրական ծառայության տվյալներով`կանայք Ղարաբաղում մեծամասնություն են կազմում. հունվարի 1-ի դրությամբ`բնակչության թվաքանակը կազմել է 141.4 հազար մարդ, որի 51.9 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ղարաբաղի գլխավոր դատախազության տվյալներով` 2009-ին գրանցվել է սեռական անձեռնմխելիության դեմ  ուղղված 9 հանցագործություն, որից 2-ը` բռնաբարություն եւ բռնաբարության փորձ, իսկ 7-ը`անառակաբարո գործողություններ:

Ըստ ԼՂ վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի`դատական պրակտիկայում նման դեպքերի սակավաթիվ լինելը դեռ չի նշանակում, որ դրանք բացակայում են: Նրա խոսքերով` ընտանեկան բռնությունն ինչ-որ չափով տարածում ունի թե´ Հայաստանում, եւ թե´ Ղարաբաղում, սակայն կանայք նախընտրում են չբարձրաձայնել այդ մասին:

«Իմ պրակտիկայում նման գործ չի քննվել: Բայց որքանով տեղեկանում ենք լրատվամիջոցներից եւ ոստիկանության տարածած տեղեկատվությունից, կանանց իրավունքները շատ հաճախ խախտվում են ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց կողմից», – IWPR-ին ասել է դատավորը:

Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մտած դիմում-բողոքներից շատ քչերն  են կապված զուտ կնոջ իրավունքների հետ (նախածննդյան ու հետծննդյան, երեխային խնամելու  արձակուրդի տրամադրում եւ այլն): Սակայն այս ամենից կարելի է եզրակացնել, որ կանայք պարզապես լռում են ընտանեկան բռնության մասին:

«Խախտվում են մեզ մոտ կանանց իրավունքները, թե ոչ, միանշանակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ`այո: Թե չէ, չեմ կարող պատասխանել օրինակ այն հարցին, թե ինչու դպրոցներում եւ բուհերում աղջիկներն են լավ սովորում, բայց պաշտոններ հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Ընդ որում`ինչքան բարձր է պաշտոնը, այնքան կանայք քիչ են», – այս կարծիքին է Ղարաբաղում գործող «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ղեկավար Ջուլիա Առստամյանը:

Ղարաբաղում գործող «Մայրություն» ՀԿ-ի ղեկավար Հասմիկ Միքայելյանի կարծիքով` Ղարաբաղում ավելի շատ խախտվում են  30-ից բարձր եւ կենսաթոշակային տարիքին չհասած կանանց իրավունքները: «Աշխատանքի են ընդունում 19-ից 30 տարեկան կանանց, իսկ 30-ից բարձր տարիք ունեցող կանայք մնում են առանց աշխատանքի», -այսպես է ներկայացնում իր ասածը Հասմիկ Միքայելյանը, ով պատահական չի համարում, որ գործազրկությունը տարածված է հենց այդ տարիքի կանանց շրջանում: «Շատ հաճախ աշխատանքի չեն վերցնում նաեւ հղի կամ նոր ամուսնացած կանանց նույնպես», – շարունակում է նա:

Անահիտ Դանիելյանը «Հետք» պարբերականի թղթակիցն է Ստեփանակերտում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net «Կովկասյան լրատու» պարբերականից:

Հայ կանայք. երկար ճանապարհ դեպի հավասարություն
Հայաստանի հասարական կյանքում հավասարության առումով առաջընթացը դանդաղ է տեղի ունենում:

Գայանե Աբրահամյան, Երեւան (Կովկասյան լրատու # 537, 26-ը մարտի, 2010թ.)

Հայաստանում մեծ քաղաքականության դռները, որը հաճախ անվանում են «տղամարդկանց ակումբ», կանանց առաջ փակ են:

Չնայած կանայք բնակչության կեսից ավելին են`մոտ 52 տոկոս, եւ նրանց 75 տոկոսն էլ ունի բարձրագույն կրթություն, սակայն քաղաքական բարձր էշելոններում կանայք շատ քիչ են ներկայացված:

Օրենքով` կանայք լիովին հավասար են տղամարդկանց, բայց չգրված օրենքների ուժն առավել զորեղ է, քան բազում միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, որոնք Հայաստանին պարտադրում են գենդերային հավասարություն:

Խորհրդային Միության փլուզումից հետո, անկախության 18 տարիների ընթացքում միայն 4 կին է նստել նախարարի աթոռին, իսկ այսօրվա 18 նախարարներից միայն երկուսն են կանայք:

Երկրի 11 մարզերից միայն մեկում` Շիրակի մարզում, 2007 թ. առաջին անգամ նշանակվեց կին մարզպետ, սակայն քաղաքապետի պաշտոնը դեռևս անհասանելի է:

Ամենաբարձր պաշտոնը, որ երբեւէ զբաղեցրել է հայ կինը, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն է, որում 2007 թ. սեպտեմբերին ընտրվեց կոալիցիոն կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը, ով  օրենսդիր մարմնում ներկայացված 12 կանանցից մեկն է:

Խորհրդարանի 131 պատգամավորներից միայն 12 կանանց առկայությունը խոսում է երկրում փոփոխվող գենդերային մտածելակերպի մասին, քանի որ նախորդ գումարման Ազգային ժողովում միայն 7 կանայք էին:

Որոշակի առաջընթաց է նկատվում նաև տեղական ինքնակառավարման մարմիններում. եթե 2005-ին միայն 16 կանանց էր վստահվել ղեկավարել գյուղ, ապա այսօր երկրի 866 գյուղերից 23-ն ունի կին գյուղապետ:

Սակայն, ինչպես մատնանշում են կանայք, այն ոլորտները, որոնց դռները բաց են իրենց համար, այնտեղ երկրի համար ծանրակշիռ որոշումներ չեն ընդունվում:

«Ճիշտ է, կանանց այսօր ավելի հեշտությամբ են հանդուրժում, սակայն բարձր ատյանները դեռեւս անհաղթահարելի են», – ասում է գենդերային հարցերով զբաղվող Համալսարանական Կրթությամբ կանանց ասոցիացիայի (ՀԿԿԱ) հիմնադիր նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

Ինչու՞ են կանայք դուրս մղվում քաղաքական «հայրիշխանական» էլիտայի շարքերից, այս հարցն ունի մի քանի պատասխաններ:

2006 թվականին իրականացված «Քաղաքական մասնակցությունը անցումային շրջանի հասարակությունում. գենդերային հավասարության չափումը» սոցիոլոգիական հետազոտությունը փաստում է, որ քաղաքական ասպարեզում կանանց առաջխաղացմանը խոչընդոտող հիմնական գործոնները հարցվողների 30,3 տոկոսի կարծիքով` ավանդական մտածելակերպն է,  իսկ  15,5 տոկոսի` կոռուպցիան քաղաքական ոլորտում:

Սակայն մյուս կողմից հարցումները փաստում են, որ հայ տղամարդկանց  60 եւ կանանց 83 տոկոսը կողմ է, որ կինը զբաղվի քաղաքականությամբ: Ինչը երեք անգամ գերազանցում է 5 տարի առաջվա ցուցանիշը:

Ավանդական կարծրատիպերի հաղթահարումը, ինչպես մասնագետները, այնպես էլ հարցված քաղաքացիները համարում են ամենադժվարը:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանն ասում է, որ գենդերային կարծրատիպերը դեռ շատ խորն են մեր հասարակության մեջ, որոնք կոտրել հաջողվում է քչերին:

«Խնդիրը ենթագիտակցության խորքում է, եթե այսօր հարցման ժամանակ շատերն ասում են, թե կողմ են կին թեկնածուին, ապա հենց ընտրության ժամանակ մեխանիկորեն ընտրում են տղամարդուն, քանի որ ենթագիտակցության շատ խորքերում միայն տղամարդուն են ընկալում որպես քաղաքական գործիչ կամ ղեկավար», – ասում է Պատմական գիտությունների թեկնածու Զաքարյանը:

Նույնը փաստում է նաեւ 3 անգամ պատգամավոր ընտրված Ալվարդ Պետրոսյանը` ասելով, որ «Կանայք տղամարդուն վստահում են առավել սովորույթի համաձայն, որը շատ ամուր ու խորն է նստած բոլորի գիտակցության մեջ»:

Շատերն էլ պնդում են, թե կնոջ ակտիվությունը հասարակական ու քաղաքական դաշտում տեղի է ունենում ընտանիքի հաշվին, եւ որ դրանք անհամատեղելի են:

Սակայն այս փաստարկի դեմ իրենց իսկ օրինակով խոսում են երկու`իշխանական ու ընդդիմադիր պատգամավոր բազմազավակ կանայք:

Հինգ երեխաների մայր, տնտեսագիտության դոկտոր Հերմինե Նաղդալյանը երեխաների դաստիարակության հարցում չի թերացել, իսկ մեծ ընտանիքն էլ չի խանգարել, որ նա 4 անգամ պատգամավոր դառնա:

«Ճիշտ է, հեշտ չէ, սակայն հաջողության համար կամք ու աշխատասիրություն է հարկավոր», – ասում է տնտեսագիտության դոկտոր, իշխող Հանրապետական խմբակցության անդամ Նաղդալյանը:

50 ամյա պատգամավորն առաջին անգամ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1995 թ. մեծամասնական ընտրակարգով` պայքարելով 19 տղամարդ թեկնածուների հետ:

«Դժվար էր, սովորաբար քաղաքական պայքարը ագրեսիվ է, հաճախ դա կռիվ է առանց կանոնների, սակայն կինը հենց իր կանոններն է թելադրում, որոնք առավել մարդասիրական են ու հաճախ հաղթող», – ասում է Նաղդալյանը` հավելելով, որ ավանդական կարծրատիպերի հաղթահարման ճանապարհին ընտանիքի աջակցությունը չափազանց կարեւոր է եղել:

Մյուս բազմազավակ պատգամավորը`ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ 38-ամյա Զարուհի Փոստանջյանը, եւս հաջողությամբ է համատեղում պատգամավորական մանդատն ու երեք (շուտով չորս) երեխաների մոր կոչումը:

«Ընտանիքն ու քաղաքական գործունեությունը լիովին համատեղելի են, եթե կա դրա համար ցանկություն եւ ներուժ», – ասում է իրավաբան Փոստանջյանը, ով զբաղվում է, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հասարակական ակտիվ գործունեությամբ: «Իհարկե, ընտանիքի աջակցությունը շատ անհրաժեշտ է, սակայն ես երբեք չեմ գործել ի հաշիվ իմ ընտանիքի»:

Քաղաքական գործիչներն ու սոցիոլոգները լուրջ խոչընդոտ են համարում նաեւ կոռուպցիան`շեշտելով, որ պաշտոնները տրվում են որոշակի քաղաքական եւ անձնական պայմանավորվածությունների արդյունքում, իսկ այդ գործարքներում կանայք սովորաբար քիչ են ընդգրկվում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Արմինե Ղազարյանն, ով ուսումնասիրություն է կատարել «Քաղաքական ընտրապայքարում սեռային առանձնահատկությունները.կին թեկնածուի ընկալման յուրահատկությունները» թեմայով, համակարծիք է, որ «հարցերը լուծելու յուրահատուկ մշակույթը» խոչընդոտում է կանանց:

«Գոյություն ունեն որոշակի օղակներ, շերտեր եւ այնպիսի երեւույթներ, որոնք անբաժանելի մաս են կազմում մեր տիպի պետություններում` կոռուպցիա, գորշ կարդինալ, ոստիկանություն, օրենքով գողեր, օլիգարխներ, հարցեր լուծելու այս մշակույթն է, որը բացառում է կնոջ հետ նման գործարքների գնալը», – կարծում է հոգեբան Ղազարյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւս համարում է, որ կանայք դուրս են մղվում որոշում կայացնողների վերնախավից` «կոռումպացված համակարգի հետեւանքով»:

«Տղամարդիկ շատ լավ գիտեն, որ հիմնականում կինը չի մտնի իրենց կեղտոտ խաղերի մեջ եւ ոչ իրավական դաշտում գործարքի չի գնա, իսկ բարձր պաշտոն տրվում է նրան, ով «տրվում է» այդ պաշտոնին», – ասում է Բախշյանը:

Մինչդեռ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ`ամենամեծ գործոնը գենդերային դերերի խիստ բաժանումն է ընտանիքներում` կինը ճաշ եփող եւ երեխա պահող, տղամարդը` հաց վաստակող:

«Լուրջ առաջխաղացման մասին չենք կարող խոսել, քանի դեռ ունենք 67 տոկոս հոգեբանական ճնշում մեր ընտանիքներում, որի հիմնական դրսեւորումն աշխատել թույլ չտալն է», – ասում է Ադիբեկյանը`շեշտելով, որ Հայաստանը դեռ խիստ ավանդույթային երկիր է, չնայած որոշ փոփոխությունների:

Այդ ավանդույթը խախտել է խորհրդարանում  «ամենաֆեմինիստական» կուսակցությունը` «Ժառանգությունը», որի 7 անդամներից 3 կանայք են, ի տարբերություն Հանրապետական խմբակցության, որոնց  64 անդամներից միայն երկուսն են կին:

«Կանայք մեծամասնություն են, եւ նրանց ձայնը պետք է լսելի դարձնել, առանց դրա ժողովրդավարությունն անհնար է», – ասում է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գայանե Աբրահամյանը ArmeniaNow էլեկտրոնային պարբերականի լրագրող է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net Կովկասյան լրատու պարբերականից:

Անսեռ մարդը. ո’չ արական և ո’չ էլ իգական…
Ավստրալիայի բնակիչ Նորի Մեյ Ուելբին դարձել է առաջին մարդը, որի սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվում է որպես անորոշ (not specified)։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։

Մեյ Ուելբին ծնվել է Շոտլանդիայում։ Յոթ տարեկան հասակում տղան ծնողների հետ տեղափոխվում է Ավստրալիա։ 1990թ. 28 տարեկան Նորի Մեյ Ուելբին ենթարկվում է սեռափոխության առաջին վիրահատության։ Սակայն կին դառնալուց որոշ ժամանակ անց Նորին դադարում է ընդունել անհրաժեշտ հորմոնները՝ մտածելով, թե իգական սեռը նույնպես իրեն հարմար չէ։

Ներկայում Մեյ Ուելբին 48 տարեկան է. նա իրեն չի համարում ո´չ տղամարդ, ո´չ կին։ Նա կարծում է, որ անթույլատրելի սուտ կլիներ գրանցել անձնագրում երկու սեռերից որևէ մեկը։ Այդ պատճառով Ուելբին դիմել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին՝ իր փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու խնդրանքով։ Ավստրալացին, բացի այդ, ներկայացրել է տեղեկանքներ բժիշկներից, ովքեր չեն կարողացել պարզել Ուելբիի սեռը։

Աղբյուրը` ԹԵՐԹ.am