iReport.am

Ինչպես կատարել գրառումներ iReport.am կայքում (աշխատում է WordPress համակարգի վրա):

ԿԱՐԵՎՈՐ! Համակարգում գրառումներ կատարելիս պարտադիր օգտագործեք գոնե մեկ նկար` կապված գրառման թեմայի հետ:

Համակարգում գրառում կատարելու համար Ձեր բաժնում POSTS մասում սեղմեք Add New կոճակը, այնուհետև կատարեք գրառումը` չմոռանալով գրառմանը կից ավելացնել գոնե մեկ լուսանկար:

ինչպես ավելացնել լուսանկար գրառման մեջ?

Գրառման բաժնում, պատուհանի վերին մասում կա Upload/Insetr տողը, որի աջ մասում` քառակուսի վանդակը նշանակում է "ավելացնել լուսանկար": Լուսանկարի չափը չպետք է գերազանցի 535 pixel լայնությունը:

Նույն կերպ ավելացվում է նաև վիդեոհոլովակը` Upload/insert տողից աջ երկրորդ կոճակը սեղմելով, Դուք կարող եք ընտրել և ավելացնել վիդեոհոլովակը:

Խնդրում ենք գրառումներն ավելացնելուց ընտրել համապատասխան բաժինը (գրառման պատուհանից աջ` categories մասում):

Գրառումը վերջնական տեսքի բերելուց հետո սեղմեք Publish կոճակը և վերջ, Ձեր ռեպորտաժը լուսաբանված է iReport.am կայքում:

 

Համակարգից օգտվելիս դժվարանալիս կապվեք մեզ հետ` info@ireport.am հասցեով:

-------------

P.S. iReport.am ադմինիստրացիան 2009թ. օգոստոս-սեպտեմբեր ասմիներին կանցկացնի հատուկ սեմինարներ` ինչպես օգտվել և վարել բլոգ wordpress համակարգում:

Սպասեք նորությունների: