IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Ազատ գրառումներ

Գիտափորձ. սեռական բավարարվածությունը ուղիղ համեմատական է սեքսուալ քայլվածքի հետ



Բազմաթիվ տղամարդկանց գրավում է կանանց սեքսուալ քայլվածքը` կնոջ կոնքերի շարժուձևը, քայլվածքի թեթևությունը և այլն: Կնոջ քայլվածքում, պարզվում է, թաքնված են բազմաթիվ գաղտնիքներ, որոնք էլ փորձել են բացահայտել որոշ գիտնականներ:

Բելգիայի Լոյվեն քաղաքի Կաթոլիկ համալսարանի գիտնականները, հետազոտելով կանանց քայլվածքը, պարզել են նրանց սեքսուալ «գաղտնիքները», տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Դիտելով բազմաթիվ տեսանյութեր` գիտնականներին հաջողվել է անսխալ գուշակել, թե որ կանայք են պարբերաբար սեռական բավարարվածություն ունեցել, իսկ որոնք` ոչ: Ուսումնասիրության տվյալները համընկել են կանանց լրացրած հարցաթերթիկների պատասխանների հետ:

«Ըստ հոգեթերապիայի որոշ տեսությունների` օրգանիզմի սեռական գործունեության և մկանների միջև կապ գոյություն ունի: Ելնելով դրանից` մենք որոշեցինք պարզել կանանց մարմնի շարժի և սեռական բավարարվածության փոխադարձ կապը»,- ասել են բելգիացի գիտնականները:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռապես բավարարված և օրգազմ ապրող կանանց մկաններն անհամեմատ ավելի «թուլացած են»: Այդուհանդերձ մասնագետները նշել են, որ կոնքերի և ողնաշարի աշխույժ շարժը, ինչպես նաև լայն քայլվածքը բնորոշ են օրգազմ ապրած կանանց:

Բելգիացի գիտնականները նշել են նաև, որ սեռական փորձ ունեցող կանանց քայլվածքը տարբերվում է կույս աղջիկների քայլվածքից` սահունությամբ, զգացմունքայնությամբ, ազատությամբ և մկանային թմրածության բացակայությամբ: / Թերթ.ամ

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 5,337

Advertisement & web design solutions in Armenia