2-օրյա սեմինար Երևանում – «կայքի մոնետիզացիա»
NeoMedia ընկերությունը հրավիրում է մասնակցելու երկօրյա սեմինարի` «կայքի մոնետիզացիա – ինչպես վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» թեմայով:
Ինչպիսի մեթոդներ կան և որոնք են ամենաակտուալը կայքի մոնետիզացիայի համար.
Սեմինարը նախատեսված է կայքերի ղեկավարների, բլոգերների և ուղղակի ինտերնետ-տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց համար:
* Սեմինարի օրերի մասին կտեղեկացվի շուտով
* Սեմինարի անցկացման վայրը` «ԳՈՐԾՔ» ընկերության սեմինարների սրահ – Սարմենի 1, գեղարվեստի Ակադեմիայի գլխավոր շենքի ետնամաս:
Կներկայացվեն պրեզենտացիաներ կայքի մոնետիզացիայի բազմաթիվ մեթոդների և նրանց անսխալ կիրառման մասին. Սեմինարի ընթացքում կլինեն զրույցներ, հարց ու պատասխաններ` կապված ցանցային բիզնեսի, կայքի առաջխաղացման, ինտերնետ-վճարային համակարգերի և այլնի հետ:
Սեմինարը կվարի ՆեոՄեդիա ընկերության համահիմնադիր տնօրեն, բլոգեր Վարդան Պապիկյանը:
Սեմինարի տևողությունը` 2 օր, 2,5-ական ժամ:
Սեմինարի օրերը` ՇՈՒՏՈՎ (Հունիս ամսվա մեջ, ուրբաթ և շաբաթ օրերին)
Սեմինարի մասնակցության վճար` 14.000 դրամ
Սեմինարը տեղի կունենա Սարմենի 1 հասցեում գտնվող «Գործք» ընկերության սեմինարների սրահում (գեղարվեստի ակադեմիայի գլխավոր շենքի ետնամաս)
Երկօրյա սեմինարի մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր, գրառումների նոթատետր, գրիչ: Սեմինարի ընթացքում կլինեն 20 րոպեանոց սուրճի ընդմիջումներ:
Գրանցվել սեմինարի մասնակցության համար >
Այլ մանրամասների համար կապվեք մեզ հետ.
Կոնտակտներ.
(094) 33.94.88, (055) 999.559
Skype: panion83
seminar@neomedia.am
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 1,743


