IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Ազատ գրառումներ, Բիզնես միջավայր

Թուրքիան 2011-ին տուրիզմից վաստակել է $25 մլրդ՝ ընդունելով 30 մլն զբոսաշրջիկների



Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը (Ertugrul Gunay) հայտարարել է, որ Թուրքիան, 2011թ.-ին ընդունելով 30 մլն տուրիստների, վաստակել է 25 մլն ԱՄՆ դոլար:

Մենք հուսով ենք վաստակել $50 մլրդ՝ առաջիկա 10 տարներին ընդունելով 50 մլն զբոսաշրջիկներ, ասել է Գյունայը երկուշաբթի կայացած հանդիպմանը: Թուրքիան զբաղեցրել է աշխարհում 6-րդ տեղը՝ 2011-ին զբոսաշրջիկների այցելությունների թվով, ասել է Գյունայը՝ հավելելով, որ իր երկիրը պատրաստել է պլան, որի համաձայն կմտի աշխարհի տուրիստական թոփ հնգյակ:Գյունայը նշել է նաև, որ 30 մլն-ից մոտ 10 մլն-ը նախընտրում են կանգ առնել Անթալիայում, որը խոսում է այն մասին, որ տուրիստները Թուրքիան ասոցացնում են ծովային երկրի հետ: «Դա վատ չէ, բայց տուրիզմը կարիք ունի դիվերսիֆիկացիայի, որպեսզի ունենանք համապատասխան արդյունքներ», ասել է նախարարը, հավելելով նաև՝ «Թուրքիան ունի պատմական և հնէաբանական բազմաթիվ օբյեկտներ և տեսարժան վայրեր, հարուստ բնական ռեսուրսներ և հսկայական ճարտարապետական պոտենցիալ»: Իհարկե, նախարարը չի նշել, որ վերանշյալ հարստության մեծ մասը ազգային պատկանելությամբ թուրքերինը չէ, այլ գողացված է հույներից, հայերից և այլ բնիկ ժողովուրդներից և ներկայացվում է որպես թուրքական:

Թուրք նախարարը նշել է նաև, որ 2011-ին թուրքական թանգարանների այցելություններից Թուրքիան վաստակել է 256 մլն թուրքական լիրա:

Տուրիզմի ոլորտի բոլոր նորությունները և իրադարձությունները. Արաբական Էմիրություններ, Իտալիա, Հունաստան, Ֆրանսիա:

Ավիատոմսերի ամրագրումէլեկտրոնային ավիատոմսերի վաճառք ամենացածր գնով:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 1,729

Advertisement & web design solutions in Armenia