IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Պրեզենտացիաներ

Mac Talks – միջոցառումներ Երևանյան համալսարաններում



mac_TALKS - Yerevan, 2012 by Macadamian Armenia

«Մակադամիան ԱՌ» ընկերությունը հաջողությամբ ավարտեց «Mac Talks» մասնագիտական դասալսումների շարքը՝ նախատեսված ԲՈՒՀ-երի «Ծրագրային ապահովում» մասնագիտությամբ բարձր կուրսի ուսանողների համար:

«Mac Talks» ծրագրի շրջանակներում, ընկերության մասնագետները բաց սեմինարներ անցկացրեցին՝ Երևանի Պետական Համալսարանում (ԵՊՀ)  Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՍՀ), Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալասարանում (ՀՊՃՀ) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ):

Ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

  1. «Android օպերացիոն համակարգի ծրագրերի նախագծում» Մարտի  28, ՀՌՍՀ
  2. «3D  խաղերի նախագծման տեսության հիմունքները» Ապրիլ 3, ԵՊՀ
  3. «Նախագծերի կառավարման ժամանակակից պրոցեսները և որակի վերահսկում ՏՏ ոլորտում» Ապրիլ 5, ՀԱՀ
  4. “«HTML5 և CSS3 ինովացիոն հնարավորությունները» Ապրիլ 12, ՀՊՃՀ

«Mac Talks» դասալսումների շարքը կրելու է շարունակական բնույթ,իսկ մոտ ապագայում նախատեսվում է նաև  նոր թեմաներ ընդգրկել, ինչպիսիք են՝

  1. iOS (iPhone/iPad) օպերացիոն համակարգի ծրագրերի նախագծում
  2. Հիբրիդային բջջային ծրագրերի նախագծում HTML5 և Sencha գրադարանների օգտագործմամբ,որոնք կհամալրեն դասալսումների թեմաների շարքը:

Macadamian AR ընկերության մասին:

«Մակադամիան ԱՌ» ընկերուրությունը հանդիսանում է  կանադական «Macadamian Technologies» ընկերության հայկական մասնաճյուղը, որը «սոցիալական օգնություն մարզերին» ծրագրի շրջանակներում իրականացնում է մի շարք բաց սեմինարներ և դասալսումներ «Ներդրում ի շահ Ապագայի» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև կազմակերպում է պարբերական աշխատանքային պրակտիկաներ աշխատանքի տեղավորման հեռանկարի հնարավորությամբ:

«Մակադամիան ԱՌ» ընկերության մասին մանրամասնությունների մասին այցելեք www.macadamian.com  կայք և հետևեք նորություններին Twitter սոցիալական ցանցում @macadamianlabs հասցեով:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 28,902

Advertisement & web design solutions in Armenia