IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր, Երևանյան

Digitec Business Forum 2012. ինովացիոն լուծումների սպասումով



5-րդ ամենամյա Digitec Business Forum-ը տեղի կունենա 2012թ. հունիսի 15-16-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում: Այս տարվա կարգախոսն է «Խելացի երկիր. թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» (“Smart Country-Digital Solutions for Innovative Economy”):

Հունիսի 15-16-ին Երեւանում անցկացվելիք ամենամյա Digitec Business ֆորումի ընթացքում կներկայացվեն ինովացիոն առաջարկներ ու լուծումներ: Այդ մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարլ է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE – ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` թեեւ Հայաստանի ՏՏ ոլորտը հասել է որոշ հաջողությունների` տարեկան հասույթը մինչեւ 200 մլն դոլար, 10 հազ. աշխատող, իրականում տեխնոլոգիաների օգտագործման մակարդակը ցածր է եւ պետության, եւ բիզնեսի եւ անհատների մակարդակով: «Ձգտում ենք, որ տեխնոլոգիաները մաքսիմալ արդյունավետ օգտագործվեն»,- ասել է Կ. Վարդանյանը:

Ֆորումի գլխավոր գործընկեր «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով` հայկական ՏՏ շուկայում նկատվում է ընկերությունների եւ քանակական, եւ որակական աճ: Ի. Կլիմկոն հատկապես բարձր գնահատեց հայ ծրագրավորողների կարողությունները, որոնց ներկայացրած լուծումները կիրառելի են ամենաբազմազան ոլորտներում, օրինակ` էլեկտրոնային մոբայլ կոմերցում: Իր հերթին` «ԱրմենՏելը» երկայացնելու է մի շարք նոր առաջարկներ: Դրանցից է` «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես-գործընթացները, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը, ստանալ կապի բարձր որակ: «Microsoft»-ի հետ համատեղ կներկայացվեն ամպային տեխնոլոգիաները (cloud technologies) եւ բիզնես գործընթացում դրանց կիրառման առավելությունները;

Նշենք, որ «Digitec Business Forum 2012»-ի կարգախոսն է` «Թվային լուծումներ` նորարար տնտեսության համար»; Ֆորումը կազմակերպում է ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏելը»: Միջոցառումը տեղի կունենա Armenia Mariott հյուրանոցում: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ: / աղբր.՝ News.am

iReport.am-ը, հանդիսանալով Digitec Business Forum-ի ինֆորմացիոն գործընկեր, մանրամասնորեն լուսաբանելու է միջոցառման հետ կապված նորությունները:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 5,625

Advertisement & web design solutions in Armenia