IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Բիզնես միջավայր

Թեյի գները կարող են աճել վատ բերքատվության պատճառով



Թեյի համաշխարհային գները 2012-ին 12%-ով կարող են աճել՝ կլիմայական պայմանների պատճառով: Այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Bloomberg-ին և McLeon Russel India ընկերությանը:

Երաշտը և ցրտահարությունները Քենիայում, Շրի Լանկայում և այլ թեյարտադրող երկրներում կարող են պատճառ հանդիսանալ համաշխարհային շուկայում թեյի գների բարձրացման:Բարձր կարգի թեյի գները այս տարի կաճեն 3$-ով՝ մեկ կիլոգրամի համար, ենթադրում է McLeon Russel India ընկերության տնօրեն Ադիթյա Կխաիտանը: Հնդկաստանում, որը հանդիսանում է թեյարտադրող երկրորդ երկիրն աշխարհում, նրա գինը 2012-ին կարող է աճել 10%-ով:

Թեյի արտադրությունը Քենիայում, որը առաջատարն է աշխարհում սև թեյի արտադրության, կրճատվել է փետրվար ամսին 31%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հարավային Ասիայում նոր գյուղատնտեսական տարվա սկզբի թեյի դեֆիցիտը կազմում է 130 մլն կգ:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 1,740

Advertisement & web design solutions in Armenia