IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Ֆոտո-ռեպորտաժներ

Ներդրում` ի շահ ապագայի



School trainings in Armenia by MacAdamian AR«Կորպորատիվ պատասխանատվություն» սոցիալական ծրագրի շրջանակներում «Մակադամիան ԱՌ» ընկերությունը սկսել է «Ներդրում ի շահ Ապագայի» դասախոսությունների շարք իրականացնել Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի դպրոցներում: «Ներդրում ի շահ Ապագայի» ծրագրի նպատակն է ավագ դասարանների աշակերտների ներգրվաումը ինչպես նաև հետաքրքրության բարձրացումը դեպի տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Դասընթացների ընթացքում «Մակադամիան ԱՌ» ընկերության ներկայացուցիչները՝ Արևիկ Հարությունյանը, Օֆելյա Եղիազարյանը, Լուսինե Ավանեսյանը և Արամ Քալանթարյանը, ներածական դասընթացներ են իրականացնում հետևյալ թեմաներով՝

  1. Համակարգիչների պատմություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  2. ՏՏ ոլորում գործող բիզնես գործառույթները, ցիկլերը և ծրագրային ապահովման մեջ գործող մասնագիտացումները և նրանց դերը,
  3. «Մակադամիան ԱՌ» ընկերությունը որպես Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ընկերություն
  4. ՏՏ ֆենոմենը աշխարհում միջազգային խոշոր ընկերությունների օրինակով ինչպես նաև

School trainings in Armenia by MacAdamian AR

Արդեն դասախոսություններ են անցկացվել Երևան և Էջմիածին քաղաքներում: Մոտակա ժամանակներում դասախոսություններ են իրականացվելու Շիրակի, Տավուշի և Վայոց Ձորի մարզային՝ ինչպես նաև Երևանի մի շարք դպրոցներում:

School trainings in Armenia by MacAdamian AR

2012 թվականին սկիզբ առած «Ներդրում ի շահ Ապագայի» ծրագիրը իրականացվելու է երկու տարի, որի ընթացքում պլանավարվում է դասախոսություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում:

Պատասխանելով մեր հարցերին՝ Օֆելյա Եղիազարյանը նշեց, – «Մենք հավատում ենք, որ բարձր դասարանների աշակերտների ներգրավումը տվյալ դասընթացներում նպաստում է հետաքրքրությանը դեպի ՏՏ ոլորտ, ինչպես նաև խթանում է նրանց ընդհանուր զարգացմանը»:

School trainings in Armenia by MacAdamian AR

«Մենք պլանավորում ենք նաև կազմակերպել պարզ «HTML» կայքերի պատրաստման դաընթացներ՝ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Հայտնի է, որ արդյունքի ակնկալիքները մեծացնում են հետաքրքրությունը դեպի ուսուցման պրոցես, իսկ ինչ-որ սեփական կայքի ստեղծումը դարձնում է ընթացքը ավելի ինտերակտիվ և ուսուցողական», – ավելացրեց Արևիկ Հարությունյանը:

School trainings in Armenia by MacAdamian AR

School trainings in Armenia by MacAdamian AR

School trainings in Armenia by MacAdamian AR

Մակադամիան ԱՌ ընկերության մասին մանրամասնությունների մասին այցելեք www.macadamian.com և հետևեք նորություններին Twitter սոցիալական ցանցում @macadamianlabs հասցեով:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,102

Advertisement & web design solutions in Armenia