IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ը դուդլեր է որոնում



Google ընկերությունը բացել է դուդլերի (doodler) աշխատատեղի հայտարարություն. doodler-ը դուդլների, կամ որոնողական համակարգի թեմատիկ լոգոտիպների հեղինակն է: Աշխատատեղի մասին մանրամասները ներկայացված են այստեղ:

Ապագա նկարչից պահանջվում է ոչ միայն պրոֆեսիոնալ գիտելիքներ, այլ նաև հումորի ուժեղ զգացում, պատմության իմացություններ, նշվում է հայտարարության մեջ: Փոխարենը դուդլերը կստանա հնարավորություն փոփոխել Google-ի լոգոտիպը այնպես, ինչպես ինքը կգտնի հարմար: Այնուամենայնիվ, ընկերությունը չի նշում ապագա աշխատակցի աշխատավարձի չափը, միայն նշելով, որ դուդլերը աշխատելու է Google-ի գլխավոր գրասենյակում՝ Կալիֆորնիայի Mountain View-ում:

Առաջին դուդլը հայտնվել է Google-ի գլխավոր էջում դեռ 1998-ին և նվիրված էր Burning Man փառատոնին, որին մասնակցել էին Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը: Դուդլների պատրասման վրա առաջին տարիներին աշխատում էին ֆրիլանսերները, սակայն այսօր հիմնական աշխատանքային սկզբունքներով, դրանք նկարվում են հատուկ աշխատակիցների կողմից:

2000թ.-ին Google-ը դիմել էր doodle-ների պատենտը ստանալու համար, սակայն տոնական լոգոտիպների պատենտավորումը տեղի ունեցավ միայն 11 տարի անց: Google-ի հիմնական էջում 14 տարիների ընթացքում հրապարակվել են ավելի քան 1000 լոգոտիպներ՝ նվիրված տարաբնույթ տոներին և իրադարձություններին:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 2,062

Advertisement & web design solutions in Armenia