4.04 – շնորհավո՜ր տոնդ, վեբմաստեր
Այսօր՝ ապրիլի 4-ը (4.04), բոլոր վեբմաստերների օրն է և կա առիթ հավաքվելու ու նշելու օրն այս: Այսպիսի գեղեցիկ օրը վեբմաստերների օրվա համար պատահական չէ ընտրված: 4.04-ը գրվածքով վաբական նման է 404 սխալն (404 error) արտաբերող տողին:
Բացի վեբմաստերներից, տոնական օրը վերաբեվում է նաև ինտերնետի սովորական օգտվողներին, իսկ կաթոլիկ աշխարհ այսօր նշում է նաև սուրբ Իսիդորի օրը, ով հանդիսանում է ցանցի պահապանը:
Իսպանացի Իսիդոր Սևիլյացին, ով ծնվել է մոտավորապես 560թ.-ին, հայտնի է եղել գիտության հանդեպ իր մեծ նվիրվածությամբ: 1999թ.-ից նա դարձել է ինտերնետի և համակարգչային տեխնիկայի պաշտոնական պահապանը, այն հիմունքով, որ ցանցը գիտության արմատն է: Ի դեպ, գոյություն ունի նաև աղոթք՝ նախատեսված ինտերնետ մուտք գործելուց առաջ, որում սուրբ Իսիդորը, որպես քրիստոնյաների հովանավոր է համարվում օն-լայն տիրույթում գտնվողների համար:
Շնորհավորում ենք բոլոր վեբմաստերներին և ցանկանում ցանցային անխափան աշխատանք և մաքսիմալ թեթև, գեղեցիկ կայքեր:
Հոդվածի գրանշումներ (tags)`
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 1,674


