IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ

3-օրյա սեմինար «SEO-ն բլոգերների համար» թեմայով



NeoMedia ընկերությունը 2012թ. ապրիլի 20-21-22-ին հրավիրում է մասնակցելու եռօրյա սեմինար-դասընթացի` «SEO-ն բլոգերների համար» թեմայով:

Ինչպես ապահովել անհատական կամ բիզնես բլոգի բարձր դիրքերը որոնողական համակարգերում.

Սեմինար-դասընթացը նախատեսված է կոմերցիոն և հասարակական կազմակերպությունների, տուրիստական, անձնական, ստեղծագործական և այլ թեմատիկայի բլոգների առաջխաղացման տեխնոլոգիաների կիրառմանը տիրապետելու ցանկություն ունեցող անձանց համար:

____________________________________________________________
* Սեմինարի օրերը` 20, 21, 22 ապրիլի, 2012թ.
* Սեմինարի անցկացման վայրը` «ԳՈՐԾՔ» ընկերության սեմինարների սրահ – Սարմենի 1, գեղարվեստի Ակադեմիայի գլխավոր շենքի ետնամաս:
____________________________________________________________

Բլոգի առաջխաղացումն ունի իր յուրահատկությունները, որոնց անհրաժեշտ է տիրապետել` որոնողական համակարգերում բարձր դիրքեր ունենալու համար:

Սեմինարի թեմաներն են.

  • Բլոգոսֆերայի տենդենցները 2011-2012-ին
  • բլոգի կառուցման առանձնահատկությունները, seo-friendly գործոնը բլոգի համար
  • Google և Yandex. հարկավոր է իմանալ (PageRank, тИЦ, որոնողական համակարգերի կողմից կայքի ռանկավորման սկզբունքներ)
  • ինչպես տեսանելի դարձնել բլոգը. առավելություններ, որոնք հարկավոր է կրառել
  • գրանշումների (tags) և ներքին նավիգացիայի գործոնը
  • մեկնաբանություններ, արձագանքներ, RSS, բլոգային բարեկամություն
  • արտաքին օպտիմալացում և link building
  • SEO 2.0 – որոնողական առաջխաղացման նոր դարաշրջան
  • սոցիալական մեդիա գործիքների կիրառում
  • այլ գործոններ (setallite ռեսուրսներ)

Սեմինարը կվարի ՆեոՄեդիա ընկերության համահիմնադիր տնօրեն Վարդան Պապիկյանը:

Սեմինարի տևողությունը` 3 օր, 2,5-ական ժամ:

Սեմինարի օրերը`

20 ապրիլի, ուրբաթ, ժամը` 19:30 – 21:30
21 ապրիլի, շաբաթ, ժամը` 16:00 – 18:30
22 ապրիլի, կիրակի, ժամը` 13:00 – 15:30

Սեմինարի մասնակցության վճար` 14.000 դրամ

Սեմինարը տեղի կունենա Սարմենի 1 հասցեում գտնվող «Գործք» ընկերության սեմինարների սրահում (գեղարվեստի ակադեմիայի գլխավոր շենքի ետնամաս)

Եռօրյա սեմինարի մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր, գրառումների նոթատետր, գրիչ: Սեմինարի ընթացքում կլինեն 20 րոպեանոց սուրճի ընդմիջումներ:

Գրանցվել սեմինարի մասնակցության համար >

Այլ մանրամասների համար կապվեք մեզ հետ.

Կոնտակտներ.
(094) 339488, (093) 608606
Skype: panion83
seminar[@]neomedia.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,874

Advertisement & web design solutions in Armenia