«Ավիատոմսեր». ամենից շատ հարցվողը «Սփյուռում»
Ի՞նչ ապրանքներ և ծառայություններ են առավել շատ փնտրել «Սփյուռի» օգտվողները 2011-ին:
«Սփյուռի» հեռախոսային տեղակատուն (51 9999 և 09000 9999) ամեն օր սպասարկում է ավելի քան 6000 զանգ։
Զանգերը վերաբերվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպություններին, նրանց կողմից առաջարկած ապրանքներին և ծառայություններին։
Ներկայացնում ենք 2011 թվականի ընթացքում «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուով
20 առավել շատ հարցված ապրանքները և ծառայությունները.
| № | Հարցված ապրանքը, ծառայությունը | Հարցումների քանակը |
| 1 | Ավիատոմսերի վաճառք/ամրագրում | 9867 |
| 2 | Տեղեկատվություն միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին՝ հեռախոսով | 6741 |
| 3 | Աշխատանքի տեղավորում՝ Հայաստանում | 4820 |
| 4 | Ուղևորափոխադրումներ ավտոտրանսպորտային. Ռուսաստան | 4647 |
| 5 | Դեղատներ | 3979 |
| 6 | Տեղեկատվություն դեղատներում դեղերի առկայության մասին՝ հեռախոսով | 3173 |
| 7 | Տաքսի-ծառայություններ. Բեռնատար տաքսի | 1927 |
| 8 | Բանկեր | 1896 |
| 9 | Մանկապարտեզներ, նախակրթարաններ | 1820 |
| 10 | Հանգստյան տուն | 1819 |
| 11 | Տաքսի-ծառայություններ | 1754 |
| 12 | Համակարգիչներ | 1610 |
| 13 | Տեղեկատվություն փոստային դասիչների մասին՝ հեռախոսով | 1466 |
| 14 | Բնակարանների առքուվաճառք | 1461 |
| 15 | Հյուրանոցներ, մոթելներ | 1422 |
| 16 | Պատրաստում՝ սոցիալական ապահովության քարտերի | 1358 |
| 17 | Ստոմատոլոգիական կլինիկաներ | 1247 |
| 18 | Էվակուացում՝ ավտոմեքենաների | 1214 |
| 19 | Ինտերնետ-հեռախոսակապ (IP-հեռախոսակապ) | 1194 |
| 20 | Բնակարանների վարձակալում | 1086 |
Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը հայկական ցանցում.
Վերոնշյալ ցուցակում ներկայացված որոշ կետեր, վերածելով բանալի բառերի, կատարեցինք վերլուծություն Google որոնողական համակարգում: Ստացվեց հետևյալ պատկերը.
«Ավիատոմսեր» որոնումը Հայաստանից կատարվում է ամսական 880 անգամ, այսինքն տարվա մեջ միջինում 10.000 անգամ: «Դեղատուն» որոնում են ամսական միջինում 480 անգամ, իսկ «Աշխատանք» որոնման թիվն ամենամեծն է այս ցանկում` ամսական մոտ 15.000 որոնում – օրական` 500, տարեկան` 180.000: «Հանգստյան տուն» որոնման քանակը կազմում է ամսական միջինը 1300, ընդ որում այս բանալի բառով որոնումն ունի սեզոնային տատանման մեծ հաճախականություն (տես ներքևի գրաֆիկը).
Ըստ այդմ երևում է, որ հանգստյան տների որոնումներն հասնում են իրենց գագաթնակետին հուլիս ամսին:
«Տաքսի» և «բանկեր» որոնումներն ունեն համարյա նույն ցուցանիշը` ամսական միջինում 900 հարցումներ: Իսկ «միջազգային կոդեր» և «հեռախոսային կոդեր» որոնումները շատ չնչին են` ամսական 50-60 որոնում:
iReport.am / Spyur Service
Հոդվածի գրանշումներ (tags)` Spyur, Spyur stats, web search stats, աշխատանք, ավիատոմսեր, հանգստյան տուն, որոնողական վիճակագրություն, սփյուռ, Սփյուռի վիճակագրություն, վիճակագրություն
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,223




