IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ

Փետրվարի վերջին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ անց կկացնի Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ



Armenia National Football TeamՓետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարի շրջանակներում է սկսում 2012 թվականի իր առաջին նախապատրաստական հավաքը:

Ծրագրային մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին 2012 թվականի իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կիպրոս է հրավիրել հավաքականի ընդլայնված կազմը:

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Վարդան Մինասյանը նշել է, որ «Ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է: Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասասրդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալու ազգային հավաքականում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու»: Վարդան Մինասյանը նշել է նաեւ, որ հրապարակվող կազմը հավաքականի ընդլյանված կազմն է և հնարավոր է նրանում լինեն չնչին փոփոխություններ»:

Պետք է ընդգծել, որ առաջին անգամ ազգային թիմից հրավեր ստացած ֆուտբոլիստների թվում է նաև Նորայր Մամեդովը, ով հանդես է գալիս հոլանդական «Ցվոլլեում»:

Կիպրոսյան հավաքին հրավիրված Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը`

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Դինամո» Մ. (Ռուսաստան)
Ստեփան Ղազարյան «Բանանց»
Արսեն Պետրոսյան «Փյունիկ»
Գրիքոր Մելիքսեթյան «Փայքան» (Իրան)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Սպարտակ» Ն. (Ռուսաստան)
Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նավթ» (Իրան)
Լևոն Հայրապետյան «Լեխիա» (Լեհաստան)
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա» (Լեհաստան)
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Անդրանիկ Ոսկանյան «Միկա»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա)
Գևորգ Ղազարյան «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի «Կուբան» (Ռուսաստան)
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր» (Ուկրաինա)
Զավեն Բադոյան ԲԱՏԵ (Բելառուս)
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Վալտեր Պողոսյան «Բանանց»
Մասիս Ոսկանյան «Ռոզելար» (Բելգիա)
Արաս Օզբիլիս «Այաքս» (Հոլանդիա)

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Շիննիկ» (Ռուսաստան)
Նորայր Մամեդով «Ցվոլլե» (Հոլանդիա)
Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»

Աղբյուրը՝ ԹԵՐԹ.ամ

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,682

Advertisement & web design solutions in Armenia