IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Երևանյան

Գիսանեն նորից մեզ հետ, կամ «Վերածնուդ»



Գաղտնիք չէ այն, որ ամեն տարի աշնանը ակտիվանում է թատերական կյանքը ու քաղաքում տիրում է թատերային թեժ մթնոլորտ: Մեկը մյուսին հաջորդելու են գալիս թատերական հեղինակավոր փառատոններ: Այս տարի այդ «շքերթին» մասնակցելու է գալիս նաեւ «Գիսանե» առաջին երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը` իր հետաքրքիր ու բազմաժանր խաղացանկով:

«Գիսանեն» իր պատմությունը սկսեց դեռեւս 2008 թ-ին, երբ հիմնադիրներ Էրիկ Բարսեղյանն ու Հայկ Ավագյանը նախաձեռնեցին փորձնական փառատոն: Սակավ հայտերով փառատոնը սկսեց իր առաջին քայլերը: Այլ էր պատկերը 2009թ-ին: Փառատոնն արդեն լուրջ ուշադրություն էր հրավիրում եւ ընդարձակվել էր ու սակավ ֆինանաներով հանդերձ ներկայանում էր որպես կայուն ու սպասված ներբուհական փառատոն: 2009-ից սկսած «Գիսանե» թատերական փառատոնի ղեկավարումը վստահվում է Հայկ Ավագյանին:

Նորաստեղծ փառատոնի պատմության մեջ 2010-ը հիշվում է որպես պասսիվ, բայց եւ ինքն իրեն վերագտնելու ու նոր ձեւաչափով ու մտահաղացումներով ներկայանալու տարի: Իսկ այժմ փառատոնը պատրաստ է մեկնարկի` նոր համախմբված ուժերով, ծանրաբեռնված գրաֆիկով, եւ ինչպես փառատոնի նախագահ Հայկ Ավագյանն է նշում, հանդիսականը հնարավորություն է ունենալու տեսնել Շուշիի, Ստեփանակերտի, Գորիսի, Վանաձորի, Գյումրու, Աբովյանի երիտասարդ թատերախմբերի աշխատանքները:

«Գիսանեն» ներկայանալու է նաև դպրոցական հանդիսատեսի համար հատուկ ծրագրով, որը միտված է նպաստելու երեխաների կողմից թատրոնի գիտակցմանը, հաճախելիությանը և արժևորմանը: Փառատոնը երիտասարդ մասնակիցների համար լայն հնարավորություն է արտահայտվելու, կայանալու, ճանաչվելու և, միեւնույն, ժամանակ, մշակութային համախմբվածության: Մասնակից խմբերը ամենի հետ մեկտեղ անմասն չեն հեռանալու: Նրանց համար նախատեսված են պատվոգրեր, իսկ արվեստի վաստակավոր գործիչներից կազմված ժյուրիի կողմից առանձնացվելու են հատուկ անվանակարգեր (լավագույն դերասան-դերասանուհի, երկրորդ պլանի դերասան-դերասանուհի, լավագույն ռեժիսոր, լավագույն բեմանկարչություն, լավագույն երաժշտական ձևավորում, լավագույն ներկայացում): Նախատեսված են նաեւ վարպետության դասեր:

Դե ինչ, բարի’ երթ «Գիսանեին»:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 2,868

Advertisement & web design solutions in Armenia