SoundLift Yerevan
Ամառն հանգստի և ճանապարհորդության սեզոն էր: Մարդիկ ճանապարհորդում են էկզոտիկ վայրերով, այցելում հանրահայտ վայրեր, իսկ որոշներն ուղևորվում էին Հայաստան: Այդպիսի մարդկանց թվին է պատկանում պորտուգալացի Պեդրո Միգել Մարկես Ազավեդո Մարտինսը (Pedro Miguel Marques Azevedo Martins), որը տրանսային հասարակությունում հայտնի է SoundLift անունով:
Այս տարի պորտուգալացին այցելել է Հայաստան և որոշել կիսվել իր տպավորություններով` SoundLift Yerevan դեբյուտային ալբոմի տեսքով:
Տրանսային արտիստի առաջին ամենամեծ ռելիզը անվանվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի անունով (SoundLift Yerevan): Սկավառակը պարունակում է 10 տրանսային թրեք` գրված uplifting trance ոճով, որոնցից 8-ը դեռևս ոք-ոք չի լսել, բաից իրենից և լեյբլի վրա աշխատող իր գործընկերներից: Սկավառակում հայկական անվանմանբ ստեղծագործություններից առկա է նաև Սևան անվանումով թրեքը: Սևանա լիճը պատկերված է նաև սկավառակի շապիկին:
SoundLift Yerevan track-list:
01. Yerevan
02. Give You My Love (feat. Adrina Thorpe)
03. Take My Guitar
04. Windmill
05. Horizonte
06. Nakhti
07. Land Of Nowhere
08. Oriente
09. One Day
10. Sevan
Ալբոմը լույս է տեսել 2011թ. օգոստոսի 31-ին Abora Recordings ստուդիայի կողմից, սակայն այն դեռևս առկա չէ որևէ ինտերնետային կայքում` ազատ ներբեռնման համար: SoundLift Yerevan աալբոմի համար հատուկ պատրաստվել է վեբ-կայք` www.SoundLift-Yerevan.com
Առաջարկում ենք մի փոքր հատված SoundLift-ի Paradise Lost թրեքից.
Հոդվածի հետ կապված այլ նյութեր.
- SoundLift official twitter channel – www.twitter.com/soundlift
- SoundLift official MySpace channel – www.myspace.com/mthecap/music
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 6,518


