Մրցույթ – Google-ն իմ աչքերով
Հայ ինտերնետ հասարակության յուրաքանչյուր անդամ ինչ-որ առիթով օգտվում է Google-ի ծառայություններից: Ոմանց համար այն միայն որոնողական համակարգ է, ոմանք էլ օգտվում են Google-ի կողմից թողարկված շատ ավելի մասնագիտական տեխնոլոգիաներից:
Մենք համոզված ենք, որ բոլորն էլ իրենց մտքում ունեն մի վիրտուալ կերպար, որը նկարագրում է, թե ինչ և ինչպիսին է Google-ն իրենց համար: Այսօր արդեն ուրախ ենք տեղեկացնել, որ GTUG Հայաստանը` Google և NeoMedia ընկերությունների աջակցությամբ կազմակերպում է հետաքրքիր մտքերի մրցույթ, որը կոչվում է <Google-ն իմ աչքերով>:
Հնարավորինս հետաքրքիր ձևով նկարագրեք, թե ինչ է Google-ը Ձեզ համար, և գուցե հենց Դուք հաղթեք մրցույթում:
Ովքեր կարող են մասնակցել
Սա հայաստանյան GTUG խմբի կողմից կազմակերպվող առաջին մրցույթն է, որին կարող են մասնակցել ցանկացած մասնագիտության ու տարիքի մարդիկ: Եթե դուք սիրում եք գուգլը, եթե դուք կարող եք հետաքրքիր ձևով պատկերել, թե ինչպես եք պատկերացնում Գուգլը, ապա այս մրցույթը Ձեզ համար է: Մասնակիցները կարող են հետաքրքիր նյութի, լուսանկարի, գրաֆիկական պատկերի, տեսահոլովակի, իսկ ինչու չէ` ինչ-որ ծրագրային լուծմած տեսքով ներկայացնել, թե ինչ է իրենց համար Google-ը, ընտրությունը Ձերն է:
Ինչպես մասնակցել մրցույթին
Մասնակցություն
Մինչև սեպտեմբերի 27-ը ստեղծեք Ձեր պատկերացումները` գրեք այդ մասին, մշակեք լուսանկար, հոլովակ կամ այլ ծրագիր և հրապարակեք այն Ձեր բլոգում` <Google-ն իմ աչքերով> վերնագրով, այնուհետև լրացրեք այս ֆորման, որով կտեղեկացնեք մեզ Ձեր` մրցույթի մասնակցության մասին: Եթե Դուք չունեք բլոգ, ապա Ձեր նյութը կարող եք ուղարկել gtugam@gmail.com էլ փոստին, որը անմիջապես կհրապարակվի iReport.am կայքում` www.iReport.am/tag/gtugcontest մրցութային կատալոգում:
Ձեր բլոգներում հրապարակված նյութերի մասին տեղեկացրեք մեզ` լրացնելով այս գրանցման ֆորման, որից հետո մենք կվերահրապարակենք այն iReport.am կայքի www.iReport.am/tag/gtugcontest մրցութային կատալոգում մրցույթի օն-լայն քվեարկության մասնակցության համար:
Նյութեր և քվեարկություն
Սպետմբերի 29-ից կսկսվի ուղարկված նյութերի քվեարկությունը iReport.am կայքում` Google +1-ների միջոցով և Facebook սոցիալական ցանցի GTUG Armenia էջում` LIKE-երի միջոցով: Օն-լայն քվեարկությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը:
Հաղթողների որոշում
Հոկտեմբերի 21-ին կհաշվարկվեն բոլոր մասնակիցների կողմից հրապարակված նյութերի +1-ների և ֆեյսբուքյան LIKE-երի քանակը, ինչպես նաև օն-լայն քվեարկության արդյունքներին կմիանան միջազգային ժյուրիի գնահատականները և կորոշվեն վերջնական հաղթողները:
Հաղթողներ և մրցանակներ
1-5-րդ տեղ գրաված հեղինակները կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով.
1-ին տեղ. Google դրոշմապատկերով պայուսակ, ժակետ, շապիկ և Adverox ինտերնետ-գովազդային համակարգում 3 ամիս ժամկետով օրական 3000 գովազդային ցուցադրություններ:
2-րդ տեղ. Google դրոշմապատկերով ժակետ, շապիկ և Adverox ինտերնետ-գովազդային համակարգում 3 ամիս ժամկետով օրական 3000 գովազդային ցուցադրություններ:
3-րդ տեղ. Google դրոշմապատկերով պայուսակ, շապիկ և Adverox ինտերնետ-գովազդային համակարգում 2 ամիս ժամկետով օրական 2000 գովազդային ցուցադրություններ:
4-րդ տեղ Google դրոշմապատկերով շապիկ և Adverox ինտերնետ-գովազդային համակարգում 2 ամիս ժամկետով օրական 2000 գովազդային ցուցադրություններ:
5-րդ տեղ գրաված հեղինակը կպարևատրվի Google դրոշմապատկերով շապիկով:
1-5-րդ տեղեր զբաղեցրած հեղինակները կստանան նաև մրցույթի մասնակցության և հաղթողի հավաստագրեր:
Հաղթողների անունները և հաղթող նյութերը կհայտարարվեն 2011թ. հոկտեմբերի 25-ին iReport.am, GTUG.am կայքերում և GTUG Armenia Facebook-յան խմբում:
Մրցանակների հանձնումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին NeoMedia ընկերության գրասենյակում` Երևան, Սարմենի 1:
Միացեք GTUG Հայաստանին Facebook-ում. www.facebook.com/gtugarmenia
Միացեք NeoMedia-ին Facebook-ում. www.facebook.com/neomedia.team
Միացեք iReport-ին Facebook-ում. www.facebook.com/ireport.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Google, google մրցույթ, GTUG, GTUG Armenia, GTUG Հայաստան, gtugcontest, բլոգերային մրցույթ, բլոգերներ, գուգլ, գուգլն իմ աչքերով, մրցույթ
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 10,152




