IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ն իմ աչքերով. Հրաչյա Մանուկյան



Այս նյութը մասնակցում է «Google-ն իմ աչքերով» մրցույթին, որը կազմակերպվել է GTUG Armenia խմբի կողմից: Ձեզ դուր եկած նյութին կարող եք ձայն տալ սեղմերով նյութի ներքևի մասում տեղադրված +1 կոճակին, կամ սեղմելով LIKE կոճակը:

Google տերմինը առաջացել է googol բառից: googol-ը` դա 10-ի 100 աստիճանն է կամ մեկ` հարյուր զրոներով: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ տիեզերքում գոյություն չունի ինչ-որ բանի googol: Բայց իմ կարծիքով` googol կա: Եվ հենց դրա օգնությամբ է Google-ն անընդհատ առաջ շարժվում և շարունակում: Եվ ո՞րն է այդ googol-ը:

Googol երևակայություն

Միթե զարմանալի չէ, թե ինչպե՞ս կարողացան 2 երիտասարդ տղաներ, շատ կարճ ժամանակահատվածում, ստեղծել այնպիսի ընկերություն, որն իր այսօրվա եկամուտներով չի զիջում տասնամյակների պատմություն ունեցող այնպիսի հզոր ընկերությունների, ինչպիսիք են` Coca-Cola, Nokia, Microsoft, Gillette, Apple, Marlboro, IBM, McDonald’s և այլն:

Իհարկե զարմանալի է, բայց բացատրելի: Google-ն իրենից ներկայացնում է մի մեծ, googol երևակայություն: Google-ն ամեն ինչ անում է, որպեսզի իր շուրջը համախմբի մարդկանց, որոնք ունեն մեծ երևակայություն: Google-ը հիմնադրել են մարդիկ, որոնք ունեն մեծ երևակայություն: Google-ում աշխատում են մարդիկ, որոնք ունեն մեծ երևակայություն: Google-ը աշխարհի տարբեր անկյուններում գտնում է մարդկանց, որոնք նույնպես ունեն մեծ երևակայություն: Արվում է դա տարբեր միջոցառումների, մրցույթների, ակումբների և պարգևատրումների միջոցով: Արդյունքում շահում են բոլորը` և՛ հասարակ մարդիկ և՛ ընկերությունը:

Բերեմ միայն մեկ օրինակ: Երբ Google-ը պատրաստվում էր տեստավորել իր Google Chrome բրոուզերը, նա հայտարարեց մրցույթ, որում ասվում էր, որ ցանկացած մարդ, աշխարհի ցանկացած կետում, ում հաջողվի թերություն գտնել Google Chrome բրոուզերի վրա, կստանա դրամական պարգևատրում: Եվ կարծո՞ւմ եք պարգևատրումը $10 էր: Ոչ` $500 և ավելի: Արդյունքում, Google Chrome բրոուզերը տեստ էին անում տասնյակ հազարավոր մարդիկ ողջ աշխարհում: Իսկ փորձեք ինչ-որ թերություն գտնել դրանում հիմա:

Ինչ-որ մեկն ասել է` «եթե կարող ես դա պատկերացնել, ապա կարող ես նաև անել դա»: Այդպես է առաջնորդվում Google-ը: Եվ քանի դեռ այն ունի googol երևակայություն, ապա շարունակելու է աճել և զարգանալ:

Հեղինակ` Հրաչյա Մանուկյան | http://success.am/2011/09/22/google-ն-իմ-աչքերով/
Նկարի հեղինակ` Վարդան Մելիքյան

—————

• Մրցութային բոլոր նյութերը >
• Մրցույթի պայմանների մասին տես այստեղ >

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 6,692

Advertisement & web design solutions in Armenia