IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ն իմ աչքերով. Հարություն Ադամյան

on Wednesday, 28 September 2011Մեկնաբանություններ չկան


Այս նյութը մասնակցում է «Google-ն իմ աչքերով» մրցույթին, որը կազմակերպվել է GTUG Armenia խմբի կողմից: Ձեզ դուր եկած նյութին կարող եք ձայն տալ սեղմերով նյութի ներքևի մասում տեղադրված +1 կոճակին, կամ սեղմելով LIKE կոճակը:

Դեռ երբ ես փոքր էի, հայրս ինձ ու քրոջս հարցնում էր, թե ո՞րն է աշխարհում ամենամեծ թիվը, մենք էլ սկսում էինք հարյուր միլիոն, միլիարդ, ծիծիլիոնների պատմությունները: Իսկ նա ասում էր, որ ամենամեծ թիվը Գուգոլն է: Իսկ մանկապարտեզում ո՜ր երեխայի հետ նույն բանավեճի մեջ էի մտնում,  չէի կարողանում ապացուցել դա, բոլոր երեխաներն էլ հարյուր հազար տրիլյոններից էին խոսում: Իսկ հիմա ինտերնետում կարելի է գտնել Գուգոլից էլ մեծ թվերի մասին ինֆորմացիա, բայց քանի որ Գուգոլը բավարար է տիեզերքում գտնվող բոլոր մասնիկների հաշվարկի համար, մենք էլ պետք է բավարարվենք դրանով:))))

Միայն վերջերս ես կարդացի, որ մեր ամենօրյա ընկեր Գուգլը իր անվանումը վերցրել է այդ վիթխարի թվի անվանումից: Դե դա արդարացի է, թերևս հաշվի առնելով, թե ամեն օր Գուգլը ինչ մեծ քանակությամբ ինտերնետային էջեր է ինդեքսացիայի ենթարկում, որքան ահռելի քանակությամբ որոնողական հարցումների է պատասխանում՝ իր ոչ պակաս անթիվ անհամար որոնման արդյունքներով, իրականացնում է ահռելի մեծ քանակությամբ ինֆորմացիայի մշակում: Այնպես որ ընկերության անվանումը իդեալական է ընտրված:

Գուգլի հետ իմ ծանոթությունը, ինչպես երևի բոլորի մոտ, սկսվել է որոնման համակարգից: Ամեն ինչ հրաշալի էր, ես որոնում էի ինչ անհրաժեշտ էր, Գուգլը բերում էր արդյունքները: Էլ ի՞նչ էր պետք իմ նման սկսնակին դեռևս մի քանի տարի առաջ:

Բաաայց, մի գեղեցիկ օր, ընկերս ինձ խորհուրդ տվեց օգտվել Google Chrome բրաուզերից: Այն տեղադրելուց և օգտագործելուց հետո, ես հասկացա, թե ինչքան բան եմ կորցնում, հասարակ ինտերնետ էքսպլորերից օգտվելիս: Ես ունեցա նոր բրաուզեր, արագ, պարզ և հարմար, առանց ոչ մի ավելորդությունների, որի մասին երազել կարելի էր: Այդժամ ես հասկացա, որ Գուգլը միայն որոնում չէ, այն ավելին է:

Ես սկսեցի ակտիվորեն ուսումնասիրել Գուգլի գլխավոր էջում տեղ գտած այլ ծառայությունները: Ինձ առավել շատ գրավեց այն փաստը, որ ընկերության բոլոր կայքերը ստեղծված են մինիմալիզմի սկզբունքով, որը էթիկայի և էսթետիկայի տեսանկյունից ուղղակի գեղեցիկ է: Այսինքն ստեղծված է նրա համար, ինչին պետք է ծառայի և ոչ ավելին:
Հաջորդ յուրահատկությունը որ ընկալեցի, դա ազատությունն է, սահմանափակումները, եթե նույնիսկ կան էլ, չեն ճնշում հասարակ օգտագործողին: Գուգլը աշխատում է երիտասարդների հետ, Գուգլը նոր գաղափաներ է փնտրում, կոտրում է կարծրացած ստերեոտիպները ու դրանով խթան հանդիսանում համաշխարհային մակարդակով նոր որակի մրցակցության մթնոլորտի ստեղծման համար:

Հավատացեք, ցանկացած երիտասարդ, որն ունի շաաատ երազանքներ, ուղղակի համընթաց քայլերով է ընթանում նույն գաղափարներով շարժվող այս ընկերության հետ, քանի որ ոգեշնչվում է նրանով: Ես չեմ պատկերացնում, թե IT բնագավառում գործող ո՞ր գերհզոր ընկերությունը առավել կարող է ոգեշնչել հասարակ օգտագործողին, եթե ոչ Գուգլյան համարձակ և հեղափոխական մոտեցումները:

Այժմ ես իմ կյանքը և գործունեությունը դժվար եմ պատկերացնում առանց այս հիանալի կազմակերպված և արագ զարգացող ընկերության ծառայությունների:

Բերեմ Ձեզ ամենապարզ օրինակը, հիմա ես իմ մտքերը կապված «Գուգլն իմ աչքերով» մրցույթի հետ շարադրում եմ օգտվելով Google Docs ծառայությունից: Google Docs-ը այն է, ինչը ինձ առավելագույն չափով անհրաժեշտ է և բավարար իմ փաստաթղթերի աշխատանքը կազմակերպելու համար: Այն կառուցված է օնլայն սինխրոնիզացիայի սկզբունքով: Ես ինչ հավաքում եմ իմ տեքստում, այն բավական կարճ պարբերությամբ ժամանակներ անց պահպանվում է իմ Գուգլյան աքքանունթի հետ կապված ինտերնետային պահոցում, որի բնութագրելու համար այժմ լայն տարածում է գտել ամպ անվանումը:
Ի՞նչ է Գուգլի աքքաունթը: Նրա միջոցով ես մուտք ունեմ դեպի բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք դժվարանում եմ թվել, քանի որ շատ-շատ են՝
- հարմարավետ, անվտանգ, սպամի դեմ լավագույն ֆիլտր ունեցող փոստային ծառայությունը ՝ Gmail
- Google Docs, որի մասին արդեն խոսեցի
- Calendar
- YouTube՝ բոլորին շատ լավ հայտնի
- Reader
- Picasa Web albums
- ամենակարևորներից Google Maps, որի մեջ մենք բոլորս էլ կարող ենք փոփոխություններ կատարել և հարստացնել այն, մեր երկրի տարբեր հատվածների տվյալները ներմուծելով և դրանով առավել հարմար ու օգտակար դարձնել տարբեր վայրերի որոնումը քարտեզի վրա,
- նորամուծություն Google+ սոցիալական կայքը, իր բոլոր +1-երով…
…այս շարանը կարելի է երկար թվել…

Այսպես, ամեն նոր ծառայությունը հաջորդի հետևից ուսումնասիրելով, հետևելով Գուգլյան թմի աշխատանքին, ես նկատեցի, որ այդ ամենը հիմնականում մեկ ուղղվածություն ունի ու դա ինտերնետն է, նրա առաջխաղացումը, նոր տեխնոլոգիաների ներդնումով նրա աշխատանքի ավելի արագացումը:

Գուգլի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Էրիկ Շմիդտը վերջերս կայացած Dreamforce 2011 կոնֆերանսի ժամանակ հստակ բացատրեց, թե ինչ ուղղությամբ է շարժվում Գուգլը: Այդ ուղղությունը ամպային տեխնոլոգիաներն են, երևույթ, որը հակասում է այն հիմնադրույթներին, որոնցով շարժվում են այլ գերընկերություններ: Այս առումով ինձ շատ է դուր եկել Chrome OS օպերացիոն համակարգի և վերջերս ներկայացված Գուգլյան Քրոմբուքերի գաղափարը: Ամեն ինչ շատ պարզ է, թեկուզ նշանաբանին նայելով՝ nothing, but the web, այսինքն ոչինչ, բացի ինտերնետից: Օգտագործողը այլևս չի նստելու մտածի ինչ ծրագիր տեղադրի իր համակարգչի մեջ, երբ դրան թարմացնի, ինչ խնդիրներ են ծագում օպերացիոն համակարգի ներսում և նման այլ գլխացավանքների մեջ ընկնի, որոնց հետ բոլորս էլ առնչվում ենք, օրինակ աշխարհում և մեր հասարակության մեջ լայն տարածված Windows-ի հետ աշխատելիս: Իսկ Գուգլի առաջարկած օպերացիոն համակարգի գաղափարը կայանում է նրանում, որ մենք ուղղակի սեղմում ենք մեր Քրոմբուքի միացնելու կոճակը և այն մի քանի վայրկյանում միանում է, որից հետո մենք անմիջապես մեր սիրելի Google Chrome բրաուզերի միջոցով մուտք ենք ունենում դեպի այն, ինչից ամենաշատն ենք օգտվում ու դա ինտերնետն է:  Այստեղ կարևորը այն չէ, թե Վինդովսի գաղափարը սխալ է, կամ ոչ: Այն չի կարող սխալ լինել, որովհետև այն իր տեղն ունի և նրա հանդեպ պահանջարկը ահռելի է: Ուղղակի միտքը նրանում է, որ հասարակ ինտերնետ մուտք գործելու համար, որտեղ մենք կարող ենք նույն բաներն անել, ինչ մեր համակարգչով, իմաստ չունի այնպիսի ծանր աշխատող համակարգի, ինչպիսին Windows-ն է, միացնելու և աշխատացնելու: Chrome OS-ը դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել, մեր համակարգիչը միացնելիս: Դա ինտերնետ բրաուզերն է: Իմ կարծիքով գաղափարը հեղափոխական է: Եվ ես մեծ հաճույքով ձեռք կբերեմ այդ սարքը հարմար առիթի դեպքում:

Կարևորագույն հանգամանքը, թե ինչու՞ եմ ես հակված այդ սարքը գնելուն, դա այն է, որ 2012 թվականը Գուգլը հայտարարել է ամպային ինտերնետ տեխնոլոգիաների և ծրագրերի առաջխաղացման և զարգացման տարի: Ես ուղղակի համոզված եմ, որ հաջորդ տարի մենք ականատեսն ենք լինելու նոր ինտերնետ ծառայությունների ծնունդին, որոնցով մենք աշխատել ենք ցանկացած օպերացիոն համակարգի միջոցով, սակայն երբեք ոչ ինտերնետի միջոցով: Այդ ամպային ծառայությունները զգալիորեն թեթևացնում են համակարգչի աշխատանքը՝ պահանջելով միայն կայուն և արագ մուտք դեպի ինտերնետ:

Պատկերացրեք, այն ինչ անհրաժեշտ է, որպեսզի կատարի ծրագիրը, կատարվում է հեռու տեղակայված սերվերներում, իսկ վերջնական արդյունքը մենք վերցնում ենք ինտերնետից: Դա հիանալի շանս է լուծել երկիր մոլորակում ծառացած շատ խնդիրներ, կապված էներգոխնայողության, բնապահպանության ոլորտների հետ: Պատկերացրեք, մենք արդյունքում շատ քիչ ենք սկսում էներգիա ծախսել մեր անձնական համակարգիչների վրա, այդ աշխատանքը կատարվում է ոչ թե անձնական համակարգչում, այլ հեռու տեղակայված սերվերներում: Եվ այդ սերվերների աշխատանքի արդյունքում գոյացած էներգիան Գուգլը մտադիր է օգտագործել այլ աշխատանքային պրոցեսների էներգիան ապահովելու համար, օրինակ բնակարանների ջեռուցման համար: Եվ այս ամենը կարդալուց, լսելուց, տեսնելուց հետո հիանում և երջանկանում եմ այն աշխատանքով, որը տանում է Գուգլը՝ ընկերություն, որը ավելորդ էներգիա չծախսելու և մթնոլորտը չաղտոտելու համար գլխավոր գրասենյակի տարածքում աճող խոտից ազատվում է ոչ թե հնձող մեքենաներով, այլ այծերի մոտ 200 գլխանի հոտով: Որտե՞ղ եք լսել այդպիսի բան անցկացվի այլ ընկերությունների կողմից:

Ամենակարևոր հիմնահարցերից մեկը, որը ես կուզենայի նշեի, դա մեր Հայաստանի դպրոցներն են և որոշ միջին և փոքր ընկերությունները, որոնք իրենց աշխատանքը կառավարելու համար դիմում են տնտեսագիտական տեսանկյունից ոչ նպատակահարմար տարբերակների: Այստեղ ես կուզնայի տեսնել Գուգլ Ափփս ծառայությունը գործի մեջ: Որն իրենից ներկայացնում է կառավարման փաթեթ, տարբեր գործիքներով: Դպրոցների համար հնացած գաղափարներով համեմված, մեծ չափսերի համակարգիչներ, որոնց անունը դնում են համակարգիչ, առանց հասկանալու դրա գաղափարը, թե ինչի՞ համար է այն ծառայելու, գնելու փոխերեն, հիանալի տարբերակ կլիներ հենց քրոմբուքներով դպրոցների ապահովումը, որը հիմա լայն տարածում է գտել ԱՄՆ-ում: Ի՞նչ է անհրաժեշտ աշակերտին և ուսանողին, որոնք պրոֆեսսիոնալ ծրագրերով չեն աշխատում: Ոչինչ, բացի ինտերնետից, որովհետև ինտերնետային ծրագրերը շատ են զարգացել և նույն Microsoft Office ծրագրի նման, որի պրոֆեսիոնալ տարբերակը հանդիպում է մեր շատերի համակարգիչներում, սակայն չեմ կարծում, որ այն նույն շատերը կիրառում են ամբողջ հնարավորությունների ծավալով, շատ այլ ծրագրեր՝ ոչ պրոֆֆեսիոնալ տարբերակով, որը մեծ հավանականությամբ կբավարարի մեր շատերի պահանջները, հասաանելի են ինտերնետում և անվճար են: Թեկուզ վերցնենք ամենավառ օրինակը՝ Google Docs-ը, որի միջոցով մենք մուտք կուենանք մեր փաստաթղթերին՝ միանալով ինտերնետին ցանկացած ստացոնար և շարժական համակարգիչներից, սմարթֆոններից և այլ էլեկտրոնային սարքերից՝ առանց ծանրաբեռնելու մեր սարքեր հիշողությունները:

Գուգլը ապագայում կլինի ոչ միային ինտերնետային կառավարման հրաշալի գործիք, այլ իր ուրույն տեղը կգտնի համաշխարհային տնտեսության և արդյունաբերության մեջ: Վերցնենք ևս մեկ օրինակ, օրեր առաջ Գուգլը ներկայացրեց իր Google Wallet ծառայությունը: Սա NFC տեխնոլոգիայով աշխատող և բառիս բուն իմաստով դրամապանակ է: Թղթադրամներից և այլ ավելորդություններից ազատվելու համար ուղղակի մոտեցնում եք ձեր անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնը վճարումն ընդունող սարքին և վերջ, վճարումը կատարված է: Իհարկե սա նոր ծառայություն է և դեռ շատ ժամանակ պետք կլինի, որ այն լայն տարածում կգտնի աշխարհով մեկ, բայց միայն գաղափարը ի՜նչ արժե: Եվ սա է Գուգլը՝ ժամանակակից, համարձակ, երիտասարդ, հզոր, հարուստ, բայց երբեք ոչ անխնա վատնող, երկիր մոլորակի մասին մտածող, թարմ գաղափարների և ինովացիոն տեխնոլոգիաների բնօրրաններից մեկը: Ես անկեղծ սիրում եմ այս ընկերությունը և նրա աշխատանքը: Եթե ես աշխատեի IT ոլորտում, ես անպայման ամեն ինչ կանեի, որպեսզի Գուգլը իր գրասենյակը բացեր Հայաստանում և լայնացներ այն ծառայությունների շրջանակը, որը մատուցվում է մեր երկրի համար:

Իհարկե դա միանվագ գործընթաց չի և դա նաև կախված է Հայաստանի որպես ամբողջություն զարգացման տեմպերից: Ամեն դեպքում ես անհամբեր սպասում եմ այդ պահին: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են առաջին հերթին GTUG Armenia խմբի կողմից և ես նրանց մաղթում են հաջողություններ այդ գործընթացի մեջ, որովհետև Գուգլյան աշխարհից օգտվելը կոտրում է հնացած ստերեոտիպները, հեշտացնում է կյանքը, լավացնում է կյանքի հանդեպ մեր մոտեցումը:

Հեղինակ` Հարություն Ադամյան

—————

• Մրցութային բոլոր նյութերը >
• Մրցույթի պայմանների մասին տես այստեղ >

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,155

Advertisement & web design solutions in Armenia