Ինչպես է ձևավորվում SEO-ի գինը
Արևմտյան ֆորումներից մեկում բարձրացվել է “Ինչպես է ձևաորվում SEO-ի գինը” հարցը: Պարզվել է, որ մասնագետներից շատերն արտասահմանում հաշվարկում են ամսեկան օպտիմիզացիայի գինը, հիմք վերցնելով սեփական աշխատանքի առ ժամ վարձը: Կան և այնպիսիները, որոնք նախընտրում են ֆիքսված ամսեկան գին: Որոշ արևմտյան ընկերություններում SEO-ի գինը հաշվարկում են, ելնելով նրանից, թե ինչ գործողություններ պետք է արվեն մասնագետի կողմից անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:
Երբեմն SEO-ի գինն արտասահմանում կախված է հաճախորդի կայքի թեմատիկայից և այն բանից, թե որքան դժվար կլինի այն առաջ տանել: Որոշ ֆրիլանսերների համար կապ ունի անգամ տվյալ նախագծով իրենց հետաքրքրվածության աստիճանը:
Seonews.ru կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, SEO ծառայություններ առաջարկող արևմտյան ընկերությունների ամսեկան գները տատանվում են 250-ից 5000 դոլար:
Հոդվածի գրանշումներ (tags)` seo, արևմտյան շուկա, կայքերի առաջխաղացում, որոնողական առաջխաղացում, որոնողական օպտիմիզացիա
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 2,796


