Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome Hackathon-ի մասնակիցները միևնույն սրահում փորձելու են Chrome դիտարկիչն օգտագործողների կողմից առաջադրված ցանկություններից որոշներն իրագործել:
Առաջադրանքները լուծելու համար հարկավոր է լինելու գրել հավելումներ (extensions) Chrome դիտարկիչի համար, կամ ստեղծել Chrome Web Apps ծրագրեր: Երկօրյա այս Hackathon-ը հանդիսանում է միջոցառումների շարքի առաջին ու կարևորագույն մասը: Hackathon-ի ընթացքում մասնակիցներին Google+ Hangout-ի միջոցով կօգնեն Google-ի աշխատակիցներ Ilmari Heikkinen-ը (Developer Programs Engineer) Մոսկվայից և Mike West-ը (Chrome Advocate) Սանկտ Պետերբուրգից:
Միջոցառման մյուս մասն իրենից ներկայացնելու է Hackathon-ի արդյունքում ստեղծված հավելումների և ծրագրերի օնլայն մրցույթ-քվեարկություն, որը շարունակվելու է օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում: Միջոցառման երրորդ մասում` հոկտեմբերի 9-ին, Մոսկվայի Գուգլյան գրասենյակում տեղի կունենա DemoFest միջոցառումը, որի ժամանակ կներկայացվեն օնլայն մրցույթի արդյունքերով որոշված լավագույն լուծումները:
Միջոցառման եզրափակումը կլինի հոկտեմբերի 10-ին` GDD 2011 Moscow ամենամյա միջոցառման ժամանակ, որտեղ առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող մասնակիցները կստանան Mac Book Air համակարգիչներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնողները` այլ արժեքավոր նվերներ:
Բոլոր ծրագրավորողներն իրենց հետ պետք է ունենան պորտատիվ համակարգիչ (նոթբուք կամ նեթբուք` ըստ ցանկության):
Ժամանակացույց.
Միջոցառումն ընթանալու է 4 փուլով.
- Chrome Hackathon ` Օգոստոսի 27-28
- Chrome Contest ` Օգոստոսի 29 – հոկտեմբերի 8 . մեկամսյա օնլայն-մրցույթ, ծրագրավորողները ավարտին են հասցնում իրենց հավելումներն ու ծրագրերը և պատրաստվում եզրափակչին:
- DemoFest (եզրափակիչ)` Հոկտեմբերի 9 . Կայանալու է Google-ի Մոսկվայի գրասենյակում:
- Հողթողների որոշում և մրացանակների հանձնում GDD 2011 Moscow-ի ժամանակ ` Հոկտեմբերի 10:
Chrome Hackathon-ի օրակարգ (Օգոստոսի 27-28)
Օր առաջին
- Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
- Կոդինգի առաջին սեսիա —Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
- Ընդմիջում
- Կոդինգի երկրորդ սեսիա – Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
Օր երկրորդ
- Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
- Կոդինգի երրորդ սեսիա — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
- Ընդմիջում
- Պատմություն Chrome Web Store-ի մասին — Alexey Shelestenko, Chrome Web Store, Product Marketing Manager — G+ Hangout միացում Մոսկվայից
- DemoFest-ի նախապատրաստում — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
- Նախնական DemoFest — ստեղծված նախագծերի նախնական կարգավիճակի հրապարակում
- Եզրափակում
Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմը
Gene Sokolov (Engineering Director)
Mike West (Chrome Advocate)
Ilmari Heikkinen (Developer Programs Engineer)
Stepan Chop (Consumer Operations)
Հետաքրքրե՞ց, ուրեմն առաջ!
Hackathon-ին մասնակցելու համար մասնակիցները պետք է պարտադիր գրանցվեն ԱՅՍՏԵՂ:
Հոդվածի դիտումների քանակը` 9,560








Չէմ խոսա որպես իրանց “եսիմ ում տեղը դրած, կոմպից մի երկու բան յոգող ու ուրիշներին հավայի դիտողություններ անող” մարդ, բայց please, it is Hackathon, not Hackaton, բառն առաջացել է Hacking/Hack Marathon արտահայտությունից, հետևաբար –> Hack(ing) + a(nd:)) + (Mara)thon, Hackathon.
Thank you.
[...] Աղբյուր՝ http://www.ireport.am [...]
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
3-օրյա սեմինար «SEO-ն բլոգերների համար» թեմայով
NeoMedia ընկերությունը 2012թ. ապրիլի 20-21-22-ին հրավիրում է մասնակցելու եռօրյա սեմինար-դասընթացի` «SEO-ն բլոգերների համար» թեմայով:
Ինչպես ապահովել անհատական կամ բիզնես բլոգի բարձր դիրքերը որոնողական համակարգերում.
Սեմինար-դասընթացը նախատեսված է կոմերցիոն և հասարակական կազմակերպությունների, տուրիստական, անձնական, ստեղծագործական և այլ թեմատիկայի …
Ազատ գրառումներ »
Ամերիկյան «երազանք». ԱՄՆ-ում ոչ սպիտակամորթ նորածինների թիվը բարձր է սպիտակամորթներից
ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի հրապարակած արդյունքների համաձայն` ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ սևամորթ, ասիական և լատինամերիկյան ծագումով նորածինների թիվը գերազանցել է սպիտակամորթներին, տեղեկացնում է «Նյու Յորք Թայմս»-ը:
Պաշտոնական տվյալների համաձայն` 2010թ. հուլիսից մինչև հաջորդ տարվա հուլիսը, ԱՄՆ-ում …
Բիզնես միջավայր »
Նախատեսվում է անցկացնել 2-օրյա սեմինար «ինչպես գումար վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» թեմայով
NeoMedia ընկերությունը նախապատրաստում է հերթական սեմինարը՝ նվիրված ժամանակակից ինտերնետի տեխնոլոգիաներին: 2012թ. մայիսին նախատեսվում է անցկացնել 2-օրյա սեմինար, որի թեման կլինի «ինչպես գումար վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» (website monetization), որը կկրի «սովորական կայքից մինչև …
Պրեզենտացիաներ »
Mac Talks – միջոցառումներ Երևանյան համալսարաններում
«Մակադամիան ԱՌ» ընկերությունը հաջողությամբ ավարտեց «Mac Talks» մասնագիտական դասալսումների շարքը՝ նախատեսված ԲՈՒՀ-երի «Ծրագրային ապահովում» մասնագիտությամբ բարձր կուրսի ուսանողների համար:
«Mac Talks» ծրագրի շրջանակներում, ընկերության մասնագետները բաց սեմինարներ անցկացրեցին՝ Երևանի Պետական Համալսարանում (ԵՊՀ) Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՍՀ), …
Fat loss 4 idiots review
fat loss 4 idiots review
Գործընկեր