BerdCamp համաժողով Բերդ քաղաքում` օգոստոսի 24-ին
ԲերդՔեմփը անցկացվում է «Բերդ Այ Թի» հասարակական կազմակերպության «էլ-ուսուցման կենտրոն» ծրագրի շրջանակում։ Վերջինս էլ իր հերթին ֆինանսավորվում է «Եվրասիա» հիմնադրամի կողմից իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի միջոցով։
«Էլ-ուսուցման կենտրոն» ծրագրի ղեկավար Անահիտ Բադալյանը տեղեկացրեց PanArmenian.netի թղթակցին, որ ԲերդՔեմփ-ի նպատակն է միավորել Բերդի ավագ դպրոցի աշակերտներին, համախմբել երիտասարդներին, փոխանակել գաղափարներ, ներկայացնել առաջարկներ և, ի վերջո, ներգրավել Բերդի աշակերտներին իրադարձություններում։
ԲերդՔեմփ-ին կմասնակցի մոտ 40 հոգի Բերդ քաղաքից և Երևանից։ Անահիտ Բադալյանի խոսքով, մասնակիցների կողմից նախատեսվում է 12 շնորհանդես։
«Մենք թեմատիկ որևէ սահմանափակում չենք դրել։ Մասնակիցների շնորհանդեսները կարող են լինել թե՛ նորագույն տեխնոլոգիաների, թե՛ մշակույթի և թե՛ այլ ոլորտի մասին»,- ասաց Անահիտ Բադալյանը։
Յուրաքանչյուր շնորհանդես ներկայացնողի կտրվի 10-15 րոպե։ Իսկ ամենաակտիվ շնորհանդես ներկայացնող խումբը կստանա Բերդ անունը կրող ձեռագործ արջուկ խաղալիքը։
Աղբյուրը` PanArmenian.net
Հոդվածի գրանշումներ (tags)` barcamp, Berd IT, berdcamp, բարքեմփ, Բերդ Այ Թի
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 2,476


