Google Plus. Այսօր և վաղը
2011թ-ի հունիսի 28-ին անսպասելի նամակ ստացա gmail-ում: Բառացիորեն տեղադրում եմ Stephanie Liu-ի կողմից ուղարկված նամակի առաջին մի քանի տողը.
“Hi,
I’d like to invite you to an early Field Trial of the Google+ project, a new way to share with the people that matter the most.”
Երջանկությանս չափ չկար, երբ իմացա, որ ես այն քչերից եմ, ովքեր հնարավորություն ունեն փորձարկել Google Plus սոցիալական ցանցի սկզբնական տարբերակը: Առաջին հայացքից սիրահարվեցի…
Ամեն ինչ այնքան մաքուր էր, իրենց տեղերում դասավորված ու հեշտ կառավարվող, որ համակարգին ծանոթանալու համար նույնիսկ սկսնակ ինտերնետ օգտվողներին օգնություն պետք չէր լինի: Ու ես համոզվեցի. Google Plus-ը այն է, ինչ մենք երկար ժամանակ սպասում էինք:
Անկեղծ ասած, ըստ համացանցում տարածված նորությունների, մենք սպասում էինք նման համակարգի, բայց այլ անվանումով` Google Me:
Փորձեմ տրամաբանել ու հայտնել կարծիքս հենց անվանման վերաբերյալ: Առաջին հայացքից Google Me-ն ավելի լավ է հնչում որպես սոցիալական ցանցի անվանում: Բայց… Եկեք չմոռանանք, որ ստեղծված համակարգը ավելին է, քան սովորական սոցիալական ցանցը: Եթե սպասենք զարգացումներին, ես համոզված եմ, որ այս համակարգն իր մեջ ներառելու է Google-ի բոլոր ծառայություններն ու գործիքները: Ուստի, Plus-ը լավագույն անունն է, որ կարող էին դնել նման համակարգին:
Ամենևին չեմ ուզում գրել համակարգի ներքին կառուցվածքի և հնարավորությունների մասին: Դա արդեն վաղուց ու շատ մանրամասն գրված է հենց համակարգի ներսում:
Փորձեմ նշել թե ինչ ունենք այսօր ու ինչ եմ ես ակնկալում ապագայում:
Google Plus-ն այսօր

G+ -ի գործարկումից մի քանի օր անց արդեն, համացանցում հայտնվեցին երրորդ անձանց կողմից ստեղծված հետաքրքիր կայքեր ու հավելումներ (3-rd part extension):
Հենվեմ Paul Allen-ի կողմից կատարված գրառմանը և նշեմ, որ հուլիսի 4-ի դրությամբ` ինձ ուղարկված հրավերից մեկ շաբաթ անց, համակարգում արդեն գրանցված էին 1.7 միլիոնից ավելի օգտվող: Եվ սա այն դեպքում, երբ հրավերներ ուղարկելու ֆունկցիան այս օրերին միացված է եղել ընդհանուր առմամբ գրեթե 3 օր: Համաձայնվեք, որ մեկ շաբաթում 1.7 միլիոն գրանցված պրոֆիլը բավականին լուրջ մարտահրավեր է բոլոր մնացյալ սոցիալական ցանցերին, մասնավորապես` Facebook-ին: Ինչևէ, պայքարը դեռ նոր է սկսվում:
G+ -ի գործարկումից մի քանի օր անց արդեն, համացանցում հայտնվեցին երրորդ անձանց կողմից ստեղծված հետաքրքիր կայքեր ու հավելումներ (3-rd part extension):
Հատուկ նշելու կարիք ունի gplus.to կայքը, որն օգտվելով այն հանգամանքից, որ G+-ը դեռևս օգտվողներին չի տրամադրում իրենց ցանկացած nickname-ով պրոֆիլի url, թույլատրեց օգտվողներին ստեղծել կարճ url հասցեներ իրենց պրոֆիլների համար` http://gplus.to/USERNAME :
Երկրորդ և նույնպես շատ կարևոր ռեսուրս եմ համարում socialstatistics.com կայքը: Վերջինս էլ օգտվեց այն հանգամանքից, որ G+ -ը դեռևս չունի API և արագ ստեղծեծ պրոֆիլների ռեյտինգային համակարգ:
Այս երկու ռեսուրսները բավականին մեծ աժիոտաժ մտցրին օգտվողների շարքում և G+ -ը միանգամից թափ հավաքեց: Չէ որ հասարակ օգտվողներին ամենևին հետաքրքիր չեն համակարգի ներսում անընդհատ կատարվող թերությունների շտկումները: Նրանց պետք էր մրցակցության մեջ մտցնել:
Վերոնշյալ հավելումների(extensions) մասին առանձին-առանձին չեմ անդրադառնա: Ովքեր ցանկանում են ծանոթանալ, խորհուրդ կտամ այցելել այս հղումով, և կարդալ բոլոր նյութերը:
Մի խոսքով, այսօր ունենք 1.7 միլիոնից ավելի օգտվող և րոպե առ րոպե զարգացող համակարգ:
Google Plus-ը վաղը
Ահա այստեղ ես պետք է հայտնեմ գուցե իմ սուբյեկտիվ կարծիքը: Այսպիսով, ինչ եմ ես ակնկալում ապագայում տեսնել G+-ում.
- Ամենակարևոր և հրատապ խնդիրն եմ համարում API-ի ստեղծումը: Ինքս լինելով ծրագրավորող, արդեն անհամբեր սպասում եմ API-ին: Այն թույլ կտա անսպասելի արագությամբ օգտվողների աճ գրանցել: Բայց, հասկանալով որ այսպիսի համակարգի համար API ստեղծելու համար որոշակի ժամանակ և մարդկային ռեսուրս է պահանջվում, մեզ մնում է միայն սպասել:
- Շատ կարևոր եմ համարում Google-ի այլ սերվիսների ինտեգրացիան Plus-ի ներսում: Մասնավորապես վերին toolbar-ում բոլոր ռեսուրսներից ստացված տեղեկացումների քանակության ցուցադրումը: Այնպես ինչպես հիմա արվում է Google + Enhancer հավելման միջոցով:
- Ակնկալում եմ Google Sites-ի ինտեգրացիան օգտվողի պրոֆիլին: Սա օգտվողներին թույլ կտա հենց Google Plus-ի ներսից ստեղծել իրենց կայքը կամ իրենց կազմակերպության կայքը: Մի քայլ, որը ոչ մի սոցիալական ցանց ավելի հեշտ չի կարող անել, քան Google Plus-ը:
- Մեծ ակնկալիքներ ունեմ նաև Google Groups-ի և Google Plus-ի ինտեգրացիայից: Սա թույլ կտա լրացնել խմբերի բացը G+ համակարգում:
- Եվ վերջին կետով իհարկե չեմ կարող մոռացության մատնել դեռևս պատրաստման փուլում գտնվող Google Music-ի և Google Plus-ի այնքան սպասված ինտեգրացիան:
Գուցե մոռացել եմ որոշ փաստեր կամ անկնալիքներ, ամեն դեպքում հուսով եմ իմ սպասածից ավելին կլինի շուտով G+-ում:
Վարդան Գրիգորյան | blog.grigoryan.biz
Հոդվածի գրանշումներ (tags)` Google, google plus, Google technologies, social media, social networks, գուգլ, սոցիալական մեդիա, սոցիալական ցանցեր
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,988



