ARMACAD. 4 տարի ակադեմիական համագործակցության ուղիներում
2007թ. հունիսի 21-ին ստեղծվեց «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ԱՐՄԱԿԱԴ ասոցիացիան» (ARMACAD), որի հիմնական խնդիրն է հայկական միջավայրում ակադեմիական, գիտական ինֆորմացիայի տրամադրումն ու ստացումը, կարճ ասած` ակադեմիական ինֆորմացիայի փոխանակումը:
Լոկ էնտուզիազմի հիման վրա ստեղծված և կարևոր նպատակներ հետապնդող այս ցանցը չորս տարվա ընթացքում հազարավոր հաղորդագրություններ և նորություններ է գեներացրել, որից օգտվել և այժմ էլ օգտվում են մի քանի հազար հայ ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ և ակադեմիկոսներ: ARMACAD ցանցի յուրահատկություններից ամենայուրահատուկն էլ այն է, որ ստեղծման օրվանից մինչ այսօր այն չի ունեցել ֆինանսական կողղմնակի աջակցություն և զարգացել է զուտ ներքին ռեսուրսների հաշվին, իսկ մեծամասամբ` ցանցի հիմնադրի` Խաչիկ Գևորգյանի և նրա ընկերների ջանքերով:
Այժմ ARMACAD ցանցի մասին գիտեն կամ գոնե լսել են հայ ակադեմիական հանրության բոլոր զանգվածները: Ցանցում գրանցված են 10.000-ին մոտ հայ և արտասահմանցի օգտվողներ, որտեղ օրական փոխանակվում են տասնյակ տեղեկություններ:
ARMACAD ցանցի տեղեկատվությունը տարածվում է մի քանի հիմնական ռեսուրսներով, որոնց բոլորին կարելի է միանալ հենց այսօր և պարբերաբար ստանալ նորություններ տարաբնույթ սեմինարների, դասընթացների, գիտական նորությունների, դրամաշնորհների և այլնի մասին, ինչպես նաև անձամբ ուղարկել համապատասխան նորություններ ցանցի անդամներին:
Գլխավորը ցանցի Yahoo-Groups խումբն է. http://groups.yahoo.com/subscribe/Armenian-Academic-Association-ARMACAD:
ARMACAD-ի կարևոր նորությունները հրապարակվում են նաև ցանցի պաշտոնական վեբ-կայքում` www.armacad.info հասցեով: Ոչ պակաս ակտիվ է նաև ARMACAD-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը` www.facebook.com/armacad
Շնորհավորում ենք ARMACAD-ին, նրա հիմնադիր անձնակազմին և ցանցի բոլոր օգտվողներին: Ցանցի զարգացման տեմպերին ավելի մեծ արագություն ենք ցանկանում և անխափան օն-լայն եթեր
Հոդվածի գրանշումներ (tags)` ARMACAD, ARMACAD birthday, ակադեմիական համագործակցություն, ակադեմիական նորություններ, ԱՐՄԱԿԱԴ, գիտական նորություններ
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,295



