Twitter-ի օգտվողներն իրենց մասին ֆիլմ են նկարահանել
Սինգապուրցի ռեժիսոր Թան Սիոկ Սիոկը նկարահանել է ֆիլմ Twitter Միկրոբլոգային համակարգի օգտվողների ամենօրյա կյանքի վերաբերյալ, որի անունն է «Twittamentary», տեղեկացնում է ReadWriteWeb-ը:
ՖԻլմի, որի պրեմիերան նախատեսված է 2011-ի երկրորդ կեսում, սցենարի հիմքում ընկած է «ինչպե՞ս Twitter-ը մուտք գործեց Ձեր և Ձեզ շրջապատողների կյանքը» հարցադրումը: Միկրոբլոգային պորտալը եղել է հիմնական ռեսուրսը այս ֆիլմի պատրաստման համար. ֆիլմի բոլոր պատմությունները հավաքված են Twitter-ի միջոցով, իսկ լավագույններն ընտրվել են միկրոբլոգի օգտվողների կողմից, և նույնիսկ նկարահանող խումբն է բաղկացած եղել միկրոբլոգային պորտալի օգտվողներից:@twittamentary միկրոբլոգի միջոցով կարելի է տեսնել, թե ինչպես են անցել այս ֆիլմի նկարահանումները, իսկ YouTube-ում արդեն հասանելի է «Twittamentary» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
Twitter միկրոբլոգային համակարգը գործարկվել է 2006թ.-ին: 2011թ. մարտ ամսի տվյալներով Twitter միկրոբլոգային համակարգում գրանցված են մոտ 200.000.000 (200 միլիոն) օգտվողներ: Այժմ Twitter-ն ունի ինտերֆեյսների 9 տարբերակ` անգլերեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն, գերմաներեն, թուրքերեն, ֆրանսերեն, ճապոներեն և ռուսերեն:
Հոդվածի գրանշումներ (tags)` twittamentary, twitter, բլոգոսֆերա, թվիթեր, միկրոբլոգինգ, միրկոբլոգոսֆերա, սոցիալական մեդիա, սոցիալական ցանցեր, ֆիլմ
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 2,611



