IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Trends.am -հայկական սոցիալական մեդիա տենդենցներ



social media lifeTrends.am օնլայն շաբաթագրում անդրադարձ եմ կատարել հայկական սոցիալական մեդիա ոլորտին և նրա զարգացումներին:

Վերջին երկու տարիների ընթացքը ցույց տվեց, որ հայկական ինտերնետային ոլորտը գնալով ավելի է ստվարանում նոր օգտվողներով, որոնց մի ստվար զանգվածն էլ, բնականաբար, առավել շատ օգտվում է սոցիալական ցանցերից` կազմելով հայկական սոցիալական մեդիայի մի մասնիկ (բացառությամբ Odnoklassniki ցանցի, որը դժվար է համարել սոցիալական մեդիայի մի մասը, համենայն դեպս` Հայաստանում):

Հայկական սոցիալական մեդիան, այսինքն` սոցիալական ցանցերը, որտեղ շատ են հայ օգտվողները և հայկական բլոգոսֆերան, ակտիվորեն մուտք գործեցին շատերի կենցաղ, միևնույն ժամանակ դառնալով ուշադրության արժանի ոլորտ տարբեր օղակների համար: Այդպիսով սոցիալական մեդիան կարելի է համարել, որ արդեն ունի իր կշիռն հայկական մեդիա դաշտում:

Ավելի ու ավելի հաճախ ենք ամենատարբեր հեռուստա և ռադիո հաղորդումներով լսում ֆեյսբուք, թվիթեր, բլոգոսֆերա, բլոգներ ու բլոգերներ և այլ անվանումները, որոնց մասին չխոսելն ու որոնց չանդրադառնալ դժվար է արդեն, քանի որ այս տերմիններն ու երևույթներն են այսօր ամենաակտուալ ոլորտներից` արդեն նաև Հայաստանում:

Հայկական սոցիալական մեդիան նույնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում, արձագանքում է տարբեր միջավայրերում տեղի ունեցող իրադարձություններին յուրովի, մասսայականորեն և խմբերով տարածվում են ամենատարբեր ուղղվվախության նորություններ, որոնց մասին շատ հաճախ արդեն հենց սոցիալական ցանցերից ենք տեղեկանում:

Սակայն, այդ ամենով հադերձ, հայկական սոցիալական մեդիան դեռ շատ զարգանալու և ճանապարհ անցնելու կարիք ունի տարբեր իմաստներով: Մասնավորապես և ամենագլխավորը` հայ օգտվողների դեռ շատ քիչ մասն է ինտեգրված այս ոլորտին: Սակայն ինտեգրվել բոլորովին չի նշանակում պարտադիր ակտիվորեն հրապարակել ինչ-ինչ բաների մասին ինֆորմացիա կամ սկսել վարել բլոգ:

Քանի որ այսօր համաշխարհային ցանցում հանրահայտ Facebook սոցիալական ցանցը գնալով նվաճում է ավելի ու ավելի մեծ տարածություններ, հարկ է նշել հայկական ֆեյսբուքի մասնաբաժինը հայկական սոցիալական մեդիայում. Հայաստանից Facebook սոցիալական ցանցում ըստ 2010թ. մարտի 12-ի տվյալների` գրանցված են 136.240 օգտվողներ: Աճը նախորդ ամսվա նույն օրվա համեմատ կազմել է համարյա 10% (ավելի քան 12.000 օգտվող): Facebook սոցիալական ցանցում հայ օգտվողների աճն իր տենդենցներով բավականին ակտիվ է և շարունակական աճող: Հայաստանը ֆեյսբուքյան օգտվողների թվով աշխարհում զբաղեցնում է 123-րդ հորիզոնականը:

Համեմատության համար` Վրաստանը  87-րդ տեղում է (516.300 գրանցված օգտվող, 25.000-անոց աճ մեկ ամսվա ընթացքում), Ադրբեջանը 96-րդ տեղում է (324 880 գրանցված օգտվողներ և 15.000-անոց աճ ն ախորդ ամսվա , համեմատ): Այսպիսով հարևանների համեմատ, Հայաստանը ցույց է տալիս ֆեյսբուքյան ավելի մեծ ու դինամիկ աճ:

Հայկական ֆեյսբուքում ամենամեծ էջը Երևանի էջն է, որին հետևում են ավելի քան 20.000 ֆեյսբուքյան օգտվողներ:

facebook adsՀայկական բլոգային միջավայրում, կամ ինչպես ասում են` բլոգոսֆերայում, ակտիվությունը շարունակվում է, որը դեռ սկսվել էր 2008-ից: Հայկական բլոգոսֆերայի հանդեպ ուշադիր աչքը չի կարող չնկատել բազմաթիվ նորահայտ, և որ ամենակարևորն է` տարբեր թեմատիկաների հայատառ բլոգներ:

Հայկական բլոգների կենտրոնացված ագրեգատոր համակարգում` ArmFeeds.com-ում, 2011թ. մարտի 12-ի տվյալներով գրանցված են 245 հայկական բլոգներ, հայկական բլոգների կատալոգում գրանցված են 269 բլոգային ռեսուսրներ, Cirlce.am հայկական վեբ ռեսուրսների կատալոգի people, blogs and personal բաժնում գրանցված են 250 ռեսուրսներ, որոնց մեծ մասը բլոգային դասի են: Եվ սա դեռ մի փոքր մասն է հայկական բլոգների ընդհանուր թվի:

Հատկանշական է նաև հայկական գովազդային հայտարարությունների բազմացումը Facebook սոցիալական ցանցում, որտեղ դեռ 6 ամիս առաջ ընդամենը մի քանի հայկական գովազդատուների տեքստերն էին տեսանելի:

Նշեմ նաև, որ Facebook-ում Հայաստանից գովազդ հրապարակելու թույլատրությունը եղել է 2010թ. ապրիլի 12-ին: Այժմ արդեն ամեն շաբաթ նոր գովազդային հայտարարություններ են հայտնվում Facebook սոցիալական ցանցում, ինչը խոսում է նաև բիզնեսի` սոցիալական ցանցերի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին, ինչը ևս բնական երևույթ է և հայկական գովազդն Facebook-ում այլևս էկզոտիկ համարել չի կարելի…

Հայաստանյան սոցիալական մեդիային դեռ կանդրադառնանք` ներկայացնելով վիճակագրական նոր տվյալներ և հայկական սոցիալական մեդիայի նոր դենդենցներ:

Trends.am / Վարդան Պապիկյան

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,221

Advertisement & web design solutions in Armenia