ՏՀՏ լիդերները փետրվարի 18-20-ը կհավաքվեն արտագնա հանդիպման շրջանակներում
Ս.թ. փետրվարի 18-20-ը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ/UITE) նախատեսում է կազմակերպել «ՏՀՏ լիդերների արտագնա հանդիպում» ֆորում, որը նվիրված կլինի ԻՏՁՄ նոր երկարաժամկետ (2011-2013) ռազմավարական պլանի և գործողությունների քսանամսյա ծրագրի ընդունմանը: Ռազմավարական պլանում առաջնահերթություն է տրվելու հետևյալ հիմնական ուղղություններին` «Շահերի պաշտպանություն և պետության հետ համագործակցություն», «Կրթություն և աշխատուժի զարգացում», «ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացում և ՏՏ հասարակության ձևավորում», «ԻՏՁՄ զարգացում և ընդլայնում»:
Նոր ռազմավարության մշակումը պայմանավորված է 2008-2010թթ. ռազմավարական պլանի ավարտմամբ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ ծրագրերն ու միջոցառումները` «Գյումրի քաղաքում ՏՀՏ ոլորտի նոր սկսնակ բիզնեսի զարգացման աջակցման ծրագիր», «Հարկային օրենսդրության բարեփոխումներ` համակարգիչների դուրս գրման նպատակով», «Մաքսային օրենսդրության բարեփոխումների ծրագիր», «Մաքսային և հարկային օրենսդրության բարեփոխումների` Պետություն-մասնավոր համագործակցություն համատեղ մարմնի ստեղծման միջոցով», Armtech, DigiTec ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, DigiTec Business ֆորում, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթներ:
Այս անգամ ֆորումին մասնակցելու են միայն Միության անդամները, որոնց թիվը 2011թ. փետրվարի 1-ի դրությամբ հասել է 48-ի:
Հանդիպում-ֆորումի ընթացքում քննարկված ռազմավարական պլանը վերջնականապես կհաստատվի և կընդունվի ս.թ. ապրիլին կայանալիք ԻՏՁՄ Համագումարի ընթացքում:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian IT, Armenian IT leaders, IT leaders forum, IT leaders meeting-forum, UITE, ԻՏՁՄ, ՏՀՏ լիդերների հանդիպում
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,438


