IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ին մնում է գրավել ընդամենը 5 երկիր

on Wednesday, 19 January 2011Մեկնաբանություններ չկան


Google-ին մնում է գրավել ընդամենը 5 երկիրGoogle ընկերության համանուն որոնողական համակարգը այս ամիս դարձավ N1 որոնողական համակարգը Չեխիայում` առաջ անցնելով չեխական հայտնի Seznam որոնողական համակարգին: Սա այն դեպքում, երբ դեռ բոլորովին վերջերս Seznam – Google հարաբերակցությունը չեխական համակարգի օգտին էր:

Toplist վիճակագրական ծառայության տվյալներով` 2011թ. հունվարի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Google որոնողական համակարգի բաժինը Չեխական որոնողական շուկայում կազմել է 47,2%: Սա որոնողական համակարգում կատարված հարցումների ընդհանուր ցուցանիշ է օրինակ Google.cz և Google.sk զոնաներում, որոնք աշխատում են Չեխիայում:

Նշենք, որ դեռ 2010-ի սկզբին Google ընկերության համակարգը Չեխիայում ետ էր մնում իր մրցակից Seznam-ից 20%-ով: Եվ փաստորեն անակնկալ է այսպիսի շրջադարձը լոկալ մասշտաբներում: Google ընկերության` Չեխիայում առաջխաղացման հնարավոր տարբերակներում նշվում է Google-ի որոնողական համակարգի մեծամասշտաբ գովազդային արշավը հեռուստատեսությամբ, որը սկսվել էր 2010-ի օգոստոսից:

Այսպիսով, ամբողջ աշխարհում մնացել են ընդամենը 5 երկրներ, որտեղ Google-ը դեռ չի գերիշխում որոնողական շուկայում, դրանք են.

  • Ռուսաստան (Яндекс)
  • Ճապոնիա (Yahoo)
  • Չինաստան (Baidu)
  • Թայվան (Yahoo)
  • Հարավային Կորեա (Naver)

Նշենք նաև, որ դեռ 2008-ին Google ընկերությունը փորձ է արել շրջանցել իր մրցակցին Չեխիայում` ցանկանալով գնել այն, սակայն Seznam-ը չվաճառվեց, որը գործարկվել էր 1996թ.-ին:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,421

Advertisement & web design solutions in Armenia