IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Ինչպես միանալ ARMACAD ցանցին



ARMACAD LogoARMACAD ցանցը գործում է Yahoo! Groups տիրույթում, որին միանալ կարող է յուրաքանչյուրը։ Եթե դուք ունեք yahoo.com տիրույթում գրանցված էլ. փոստի հասցե, ապա ԱՐՄԱԿԱԴ ցանցին միանալու համար պարզապես այցելեք http://groups.yahoo.com/group/Armenian-Academic-Association-ARMACAD և սեղմե՛ք վերևի աջ անկյունում առկա Join This Group! կապույտով ներկված կոճակը։

Եթե ձեր էլեկտրոնային փոստի հասցեն գրանցված է այլ տիրույթում՝ gmail.com, hotmail.com, rambler.ru և այլն, ապա գրանցվելու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը.

Այցելե՛ք http://groups.yahoo.com/subscribe/Armenian-Academic-Association-ARMACAD/ , հատկացված դաշտում գրե՛ք ձեր էլեկտրոնային փոստ հասցեն և սեղմե՛ք կապույտով ներկված Request Confirmation Email կոճակը։ Այս քայլը կատարելուց հետո ձեր Էլ. փոստի հասցեին կստանաք նամակ Please confirm your request to join Armenian-Academic-Association-ARMACAD վերնագրով։ Բացե՛ք այդ նամակը և սեղմե՛ք նշվեծ հասցեի վրա։ Կբացվի առանձին մի պատուհան, որտեղ ամենաներքևում պետք է սեղմել As an alternate option, you may join the mailing list instead վրա.

Join ARMACAD

որից հետո կբացվի մի նոր պատուհան, որտեղ խնդրում ենք մեկ կամ երկու տողով գրել ձեր մասին և սեղմել Continue, որից հետո դուք անմիջապես կգրանցվեք ԱՐՄԱԿԱԴ ցանցում։

ARMACAD comment

Բացի հայտարարություններ ստանալուց, ցանցում գրանցված յուրաքանչյուր ոք կարող է ուղարկել իրեն հասանելի հայտարարությունն ու այդպիսով տեղեկացնել հասարակությանը տվյալ միջոցառման կամ ծրագրի մասին։ Գրանցվելուց անմիջապես հետո, ինքներդ կարող եք ուղարկել հայտարարություն ԱՐՄԱԿԱԴում գրանցված 4000-ից ավելի շահառուներին՝ պարզապես նամակ ուղարկելով Armenian-Academic-Association-ARMACAD@yahoogroups.com հասցեին։

ԱՐՄԱԿԱԴ ցանցն ունի ավելի քան 4000 գրանցված շահառուներ, ովքեր ամեն օր այս ցանցի միջոցով ստանում են ակադեմիական հայտարարություններ՝ տեղեկանալով Հայաստանում և արտերկրում առկա գիտական ու կրթական ամենատարբեր միջոցառումների ու հնարավորությունների մասին՝ կոնֆերանսներ, սեմինարներ, ամառային դպրոցներ, կրթաթոշակներ, մագիստրական և ասպիրանտական կրթությունը շարունակելու հնարավորություններ։

ԱՐՄԱԿԱԴում գրանցված են աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններում, ինչպես նաև այլ ոլորտներում՝ բիզնես, քաղաքականություն, ՀԿներ, լրագրություն և այլն, ակտիվ երիտասարդներ՝ միջազգային բարձրագույն կրթությամբ կամ այդ կրթությանը ձգտող։

Այս գրառումը կարելի է ընթերցել նաև Անգլերեն լեզվով:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,835

Advertisement & web design solutions in Armenia