IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » week-end, Ակումբային կյանք, Երևանյան

facebookYan partY 7 – 7 ամիս անց… 21.12.2010

on Wednesday, 15 December 2010Մեկնաբանություններ չկան


facebookYan 7Հարգելի ֆեյսբուքասեր հասարակություն, ֆեյսբուքային հանրություն, ֆեյսբուքյան հայություն։

facebookYan partY 7 – 7 ամիս անց… 21.12.2010

Տարիներ, ամիսներ, շաբաթներ կամ օրեր են անցել այն օրից, երբ դուք առաջին անգամ գրանցվեցիք ֆեյսբուքում ու……

Արդեն 7 ամիս է անցել այն օրից, երբ վերջին՝ վեցերորդ ֆեյսբուքյան խրախճանքը (facebookYan 6) կազմակերպվեց Երևանում ու հիմա՝ Ամանորի շեմին ժամանակն է նոր ֆեյսբուքյան խրախճանքի։ Ֆեյսբուքյան հոբելյանական 7-րդ խրախճանքի օրը մի քանի ուրախ առիթներ ենք նշելու՝ Նոր Տարվա դիմավորում, Հին Տարվա ճանապարհում, ֆեյսբուքում գրանցված և այդ օրը ներկա առնվազն 28 հոգու ծնունդ և ֆեյսբուքի միջոցով ձևավորված առնվազն 14 զույգի ներկայություն։

Եվ ամենակարևորը` հենց այդ օրը յուրաքանչյուրդ հնարավորություն կունենա վայելելու ֆեյսբուքի վիրտուալ ընկերների իրական ներկայությունը։ Ուրեմն, 2010թ. դեկտեմբերի 21-ին հավավում ենք Երևանի «Կամի» ակումբում նշելու վերոնշյալ բոլոր առիթները facebookYan 7-ին։

Տոմսերն արժեն`
2000 դրամ աղջիկների համար
3000 դրամ տղաների համար

Տոմսերի համար զանգահարել`
091 387 377
055 748 868
091 557 978

Ինչպես միշտ այս խրախճանքի կազմակերպիչներն են ARiSO (www.ARiSO.am)-ն, ARMACAD (www.ARMACAD.info)-ը, Կամո Ադուլյանն ու X-TECH (www.X-TECH.am)-ը։

Նորից, ինչպես միշտ, այս անգամ նույնպես միջոցառումը կլուսաբանվի ֆեյսբուքյան խրախճանքների մշտական գործընկերների կողմից.

www.inchkachka.am
www.paparazzi.am
www.dejavu.am
www.iReport.am
CLUBnik.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 6,564

Advertisement & web design solutions in Armenia