IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Ֆոտո-ռեպորտաժներ

ArmNet Awards 2010 մրցանակաբաշխություն



Հայկական վեբ-կայքերի մրցանակաբաշխություն2010թ. դեկտեմբերի 4-ին հայտարարվեցին համահայկական վեբ-կայքերի մրցանակաբաշխության (ArmNet Awards 2010) հաղթողները: Հայկական վեբ-կայքերի մրցանակաբաշխությանը գրանցվել էին ավելի քան 600 հայկական կայքեր, որոնք գնահատվեցին միջազգային ժյուրիի կողմից:

Հայկական վեբ-կայքերը գնահատվել էին հետևյալ նոմինացիաներում. Դիզայն և հարմարավետություն, ինովացիա, տեխնիկական լուծում, բովանդակություն, տարվա առաջընթաց: Բացի նշյալ անվանակարգերից, մրցանակաբաշխության կազմակերպիչներից Օրանժ ընկերության կողմից տրվեց հատուկ մրցանակ լավագույն բջջային կայքի համար:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 7 անվանակարգերում, ինչպես նաև հատուկ մրցանակ հանձնվեց Orange-ի կողմից լավագույն մոբայլ կայքի համար:

« Դիզայն և հարմարավետություն » անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://bg.am կայքը` փոքր տարբերությամբ իր հետևում թողնելով http://deemcommunications.com, http://armenianmusicawards.ru և  http://parajanovmuseum.am կայքերին: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:

« Տարվա առաջընթաց » անվանակարգին արժանացավ http://www.rate.am կայքը` մասնավորապես առօրյա կյանքում մեծ օգտակարության և ազդեցության, ինչպես նաև կարճ ժամանակում մեծ լսարան հավաքելու համար: Հաղթանակի մեծ հնարավորություններ ունեին նաև http://hand-made.am, http://www.e-gov.am և http://www.hayland.am կայքերը:

« Լավագույն նորարարություն » անվանակարգում ժյուրին միաձայն լավագույնը ճանաչեց http://e-gov.am կայքը: Բարձր գնահատվեցին այս նախագծի շրջանակներում ներդրված էլեկտրոնային գործիքները, որոնք ժողովրդավարացման լուրջ հիմք են ստեղծում`հիմնվելով նորագույն տեխնոլոգիական լուծումների վրա: Հաղթանակին հավակնում էին նաև http://armenianfamilytree.com, http://e-courses.am և http://hayeren.am կայքերը:

« Լավագույն տեխնիկական կատարում » անվանակարգում հաղթողը դարձավ http://parajanovmuseum.am կայքը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան http://e-courses.am,  http://e-gov.am և http://tvarm.ru կայքերը:

« Լավագույն բովանդակություն » անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին` որպես թարմ ոճ ու օրիգինալ մոտեցում ունեցող և հասարակական հնչողության թեմաներ արծարծող կայք: Ժյուրին կայքն առանձնացրեց նաև այն առումով, որ վերջինս համացանցում լրատվական կայքերից բացի ամենահաճախ մեջբերվող կայքերից է: Անվանակարգում առաջադրվել էին նաև http://arartplatform.com, http://armenian-tales.ru և http://yerevan.ru կայքերը:

Orange-ի հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, հանձնվեց mobile.a1plus.am կայքին: Այս անվանակարգում մասնակիցները թեև թվով քիչ էին, սակայն mobile.a1plus.am կայքն արագորեն ստացավ Orange-ի և ժյուրիի բարձր գնահատականը` հատկապես հարմարավետ ինտերֆեյսի և նյութերի օպերատիվ թարմացման համար:

ArmNet Awards 2010 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parajanovmuseum.am կայքը: Գլխավոր մրցանակը տրվում է ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում առավելագույն թվով ձայներ հավաքած կայքին: http://parajanovmuseum.am կայքը, որը  համաչափորեն զարգացած է թե տեխնիկական կատարման, թե բովանդակային, թե դիզայնի առումով, միանշանակ ընդունվեց ժյուրիի բոլոր անդամների կողմից որպես լավագույնը: Ժյուրիի գնահատմամբ` կայքը մեծապես կարող է նպաստել նաև հայկական մշակույթը արտասահմանում ներկայացնելուն:
« Ընտրությունը ժյուրիի համար շատ բարդ է եղել, քանի որ բազմաթիվ կայքեր արժանի էին հայտնվել առաջին տեղում, սակայն շահելով ժյուրիի համակրանքը մի տեսանկյունից` այնուամենայնիվ զիջում էին մի շարք այլ պարամետրերով: Այդ պատճառով գերադասել ենք ընտրել համաչափ կառուցված և զարգացող կայքերը: Հաշվի առնելով Հայաստանում ինտերնետի կտրուկ զարգացման միտումները` վստահ ենք, որ այս տարվա մասնակիցները և հաղթողները հաջորդ տարի կրկին կմասնակցեն մրցույթին, և անկասկած մեծ փոփոխություններով` ժամանակին համընթաց», ասաց Ժյուրիի նախագահ, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մրցանակաբաշխության ավարտին « Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած ավանդի համար » հատուկ շնորհակալական մրցանակ հանձնվեց freenet.am կայքին:

ArmNet Awards 2010 Photo-Report:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 6,416

Advertisement & web design solutions in Armenia