IT ակումբի 25-րդ հանդիպման ռեպորտաժ
IT ակումբի 25-րդ հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին` մեկ շաբաթ ուշացումով, քանի որ ակումբի կազմակերպիչները նախորդ շաբաթ գտվնում էին Վրաստանում անցկացվող GITi միջազգային ՏՀՏ միջոցառմանը:
Ակումբի 25-րդ հանդիպմանը Վրաստանից մրցանակներով վերադարձած 5 կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը և UITE Expo ընկերության տննօրեն Վահան Հովեսփյանը ներկայացրին իրենց տպավորությունները վրաստանյան ՏՀՏ միջոցառումից:
Մասնավորապես խոսվեց միջոցառման ժամանակ հայկական պատվիրակության համախմբվածության և հայկական մասնավոր ՏՏ սեկտորի առաջխաղացվածության մասին:
IT ակումբի հանդիպմանը ներկայացվեց նաև NetFM հայկական ռոք ուղղվածության օն-լայն ռադիոկայանը: Օն-լայն ռադիոյի հիմնադիրները` Պետիկ Ավետիսյանը, Մհեր և Վահան Պողոսյանները, խոսեցին ռադիոկայանի նպատակների և հնարավորությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին ներկաներից շատերի հարցերին:
IT ակումբի և NetFM ռադիոկայանի միջև ձեռք բերվեց նաև փոխադարձ ինֆորմացիոն աջակցության պայմանավորվածություն:
Հետաքրիր նախաձեռնության մասին խոսեց նաև IT ակումբի «հնաբնակներից» Սամվել Մաչանյանը, որը ներկայացրեց իր և ընկերների կողմից ստեղծված ITBusinessArmenia.com կայքը:
«Մեր նպատակն է ունենալ այնպիսի կայք, որտեղ հավաքված կլինեն հայկական ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունները, որոնք առաջարկում են տարբեր ծառայություններ, ծրագրային կամ սարքային լուծումներ: Կայքը կօգնի ողջ աշխարհին ճանաչելի դարձնել ՏՏ ոլորտում գործող հայկական ընկերությունները»,- ներկայացնելով նորաբաց www.ITBusinessArmenia.com-ը` PCNews.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է կայքի հեղինակ Սամվել Մաչանյանը:
Հանդիպման ժամանակ ներկայացված նյութերի հղումներ.
www.NetFM.am – հայկական առաջին օն-լայն ռոք ռադիո
www.ITBusinessArmenia.com – Հայկական ՏՀՏ ընկերությունների կատալոգ
GITi 2010 վրաստանյան ՏՀՏ միջոցառում
IT Club 25 լուսանկարներ.
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian IT business, GITi, GITI -2010, IT Club, IT ակումբ, IT-club meeting, հայկական ՏՀՏ բիզնես
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 6,632


