IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

GITI կոնֆերանսից հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է 5 մրցանակներով

on Saturday, 13 November 2010Մեկնաբանություններ չկան


GITI 2010 Tbilisi - ITC Conference in Georgia

Թիֆլիսում նոյեմբերի 10-12-ը տեղի ունեցավ GITI 2010 տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված ամենամյա միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին ավելի քան 200 տարբեր երկրների ՏՏ ընկերություններ, այդ թվում նաև հայկական ՏՀՏ ոլորտի ընկերություններ:

GITI տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակներում կայացած մրցանակաբաշխությանը, հայաստանյան ՏՀՏ ոլորտի 5 ընկերություններ` X-TECH-ը, IDram-ը, EKENG-ը, LimeTech-ն ու Essential Solutions-ը արժանացան տարբեր անվանակարգերում մրցանակների:

Ինչպես PCNews.am-ի հետ զրույցում նշել է X-TECH-ի տնօրեն Արման Աթոյանը, կոնֆերանսն ընձեռեց նոր կապեր, համագործակցություններ հաստատելու մեծ հնարավորություններ:

«X-TECH-ը հաղթեց «Լավագույն մուլտիմեդիա լուծում» անվանակարգում` ներկայացնելով DIGITEC EXPO 2010 մուլտիմեդիա CD-ն, որում ներառված էին ցուցահանդեսին մասնակցող բոլոր ընկերությունները, ինչպես նաև տեղեկություններ նրանց մասին»,-ասաց Աթոյանը:

«Տարվա լավագույն ինտեգրատոր» անվանակարգում հաղթած LimeTech ընկերությունը ներկայացրել էր Պետեկամուտների կոմիտեի համար նախատեսված ինֆորմացիոն տաղավարը, որը համալրված է բազմաթիվ նորարար հնարավորություններով: Ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը նշեց, որ տաղավարը թույլ է տալիս հաշվետվություններ ուղարկել էլեկտրոնային եղանակով և   ունի հայերեն լեզվով ստեղնաշար:

Համեմատելով Հայաստանի ու Վրաստանի ՏՏ ոլորտների զարգացման մակարդակը` Աթոյանն ասաց, որ Հայաստանում մասնավոր սեկտորը շատ ավելի զարգացած է, քան Վրաստանում, որտեղ հիմնականում ակտիվ է պետական հատվածը: «Վրացական պետական համակարգը համեմատաբար ավելի հագեցած է ՏՏ լուծումներով ու տարբեր համակարգերով, քան Հայաստանը»,-ավելացրեց Սաֆարյանը:

Նշենք, որ GITI 2010-ը կազմակերպվել էր Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից և նվիրված էր կիբերանվտանգության ու նորարարության հարցերին: Հայաստանից խորհրդաժողովին մասնակցում են UITE-ը, Adbook կոնտեքստային գովազդի ծառայությունը, Idram էլեկտրոնային վճարումների համակարգը, Essential Solutions, LimeTech, X-Tech ընկերությունները և այլն:

GITI -2010-ում մրցանակներ էին սահմանված 14 անվանակարգերում:

Եթե 2008 թվականին GITI-ին մասնակցում էին ընդամենը 3 հայկական ընկերություններ, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանը ներկայացնում էին 29 մասնակիցներ, որոնք խորհրդաժողովի 12 մրցանակներից 4-ին արժանացան: GITI 2010-ը կազմակերպվել է Վրաստանի ՏՏ գծով Բիզնես Խորհրդի և Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր տվյալների փոխանակման գործակալության կողմից` ՆԱՏՕ-Վրաստան պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան և Trustcorp-ի (Էստոնիա) աջակցությամբ:

Ըստ PCNews.am և PanArmenian.net կայքերի

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,539

Advertisement & web design solutions in Armenia