Facebook-ում Հայաստանն արդեն 100.000-ից ավելի գրանցված օգտվող ունի
Հայաստանից գրանցվածների թիվը աշխարհահռչակ Facebook սոցիալական ցանցում արդեն անցել է 100.000-ը:
Ըստ facebakers.com ֆեյսբուքյան վիճակագրական կայքի տվյալների` 2010թ. նոյեմբերի 27-ի դրությամբ Facebook.com սոցիալական ցանցում գրանցված են 100.880 Հայաստանցի օգտվողներ:
Ըստ վիճակագրական ծառայության այս տվյալների, վերջին ամսվա կտրվածքով, Հայաստանից գրանցված օգտվողների թիվն ավելացել է ավելի քան 12.000-ով, և Հայաստանը դասվում է ֆեյսբուքյան օգտվողների թվով ամենաարագ աճող երկրների թվին:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian Facebook, Armenian users, հայ օգտվողներ, հայկական ինտերնետ, ֆեյսբուք
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,532


