Ռադիոպիեսների 2011 թվականի մրցույթ
Բրիտանական խորհուրդը եւ BBC-ի համաշխարհային ծառայությունը հայտարարում են Ռադիոպիեսների 2011 թվականի մրցույթը:
Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ` հնարավորություն տալով հեղինակներին լսելի դարձնել իրենց ձայնը: Նախորդ տարի մրցույթին մասնակցել էր ավելի քան 1100 հեղինակ: Հաղթողները Ամերիկայի Միացյալ Նահանգներից էին եւ Գանայից:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրել 60 րոպե տեւողությամբ ռադիոպիես: Այն պետք է լինի մինչ օրս չհրատարակված ստեղծագործություն եւ պետք է ներկայացված լինի միայն այս մրցույթին: Պիեսը պետք է լինի A4 ձեւաչափի 50-75 էջ: Յուրաքանչյուր էջը հաշվարկվելու է որպես մեկ րոպե: Ռադիոպիեսը պետք է ունենա առավելագույնը 6 կենտրոնական հերոս: Ձեր ստեղծագործությանը հարկավոր է կցել առավելագույնը 400 բառից բաղկացած պիեսի համառոտագիր:
Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ հեղինակներ: Մասնակիցը պետք է լինի 16-ից բարձր եւ չբնակվի Միացյալ Թագավորությունում: Պիեսը պետք է գրված լինի անգլերեն: Ընդունելի է նաեւ թարգմանությունը, սակայն պետք է հստակ նշված լինի, որ ստեղծագործությունը թարգմանված է, իսկ թարգմանիչը պետք է լինի որակավորված:
Բրիտանական խորհուրդը եւ BBC-ն սահմանել են երկու հիմնական մրցանակ: Առաջին լեզու համարվող անգլերենով գրված ստեղծագործության եւ երկրորդ լեզու համարվող անգլերենով գրված լավագույն պիեսների հեղինակները կստանան 2500-ական ֆունտ ստեռլինգ եւ կուղեւորվեն Լոնդոն` մասնակցելու իրենց պիեսի ձայնագրմանը: Պիեսները BBC-ի համաշխարհային ծառայությամբ կհեռարձակվի 2011 թվականի նոյեմբերին:
Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է 2011 թվականի մարտի 31-ը: Մասնակցության համար Ձեր ստեղծագործությունը, դիմումի ձեւը եւ պիեսի համառոտագիրը կարող եք ուղարկել ինչպես radioplay@bbc.co.uk էլեկտրոնային հասցեին, այնպես էլ BBC –ի համաշխարհային ծառայության հասցեին`
Playwriting Competition 2011
BBC World Service Drama
Room 823b, South East Wing
Bush House
London WC2B 4PH:
Դիմումի ձեւը կարող եք գտնել Բրիտանական խորհրդի եւ BBC-ի համաշխարհային ծառայության կայքերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին `091 00 88 58, 010 56 99 23 (115), arevik.badalyan@britishcouncil.am կամ այցելեք www.britishcouncil.am և http://www.bbc.co.uk/worldservice/specialreports/radioplay_2008.shtml կայքը:
Հոդվածի գրանշումներ (tags)` BBC radio project, ռադիո պատմություն, ռադիո պիես
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 4,641


