IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Զբոսաշրջություն, Ֆոտո-ռեպորտաժներ

Արենի. գինու փառատոն



Areni wine festival, 2010 october 17

Վայոց Ձորի Արենի գյուղում հոկտեմբերի 17-ինտեղի ունեցավ գինու փառատոն: Գյուղը բավականին բազմամարդ էր, Երևանից և այլ վայրերից ժամանել էին բազմաթիվ գինեսերներ և զբոսաշրջիկներ: Արենին տոնական էր` գինու փառատոնին համահունչ, ամենուրեք գոյւղացիների կողմից առաջարկվում էին տեղական արտադրության խաղողի, նռան, հաղարջի և այլ գինիներ:

Ինչպես զրույցում նշել էր Արենի գյուղի գյուղապետ Ժիրայր Եղյանը, գինու փառատոնը նպատակահարմար են գտել անցկացնել Տաթևի ճոպանուղու բացման օրվանից մեկ օր անց, որպեսզի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ Տաթևից վերադարձի ճանապարհին այցելեն գյուղ:

Ըստ Արենիի գյուղապետի,  Արենի գյուղն ունի 580 տնտեսություն և 1970 բնակիչ: Գյուղում աճեցնում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, սակայն ամենաարժեքավորը «Արենի» տեսակն է, որից էլ պատրաստվում է «Արենի» գինին: Գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ տարեկան արտադրվում է մոտ 300 տոննա «Արենի» գինի:

Գինու փառատոնը, ինչպես իրենց ելույթներում նշեցին Արենիի գյուղապետն ու Վայոց Ձորի մարզպետը, արդեն դարձել է ավանդական և այն կազմակերպվելու է ամեն տարի:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 11,413

Advertisement & web design solutions in Armenia