IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ, Զբոսաշրջություն

i-Buy արշավը շարունակվում է

on Saturday, 18 September 2010Մեկնաբանություններ չկան


Tatev aerial tramway10 դոլարի համարժեք նվիրատվությունը հնարավորություն է ընձեռում հրավերք ստանալ Հայաստան այցելեու և մասնակցելու «Տաթևի վերածնունդ»ծրագրի բացման արարողությանը:

Ֆոդահայթայթման ծրագրի երկու հաղթողները բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը երթևեկել Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղիով:

«Սա հնարավորություն է թե ամբողջ աշխարհի հայերի, և թե արտասահմանցիների համար ներգրավվել և փրկել հայոց պատմության 9-րդ դարի այս թագակիր զարդը», – նշում է «Տաթևի վերածնունդ» ծրագրի ֆոնդահայթայթման համակարգող Զարմինե Զեյթունցյանը: «Մենք հուսով ենք, որ ֆոդահայթայթման ծրագրի արդյունքում նվիրատուները ժամանակ կգտնեն ուսումնասիրել այս պատմական նախաձեռնությունը, կփորձեն իրենց հանգիստը շահելու հնարավորությունը, ինչպես նաև ուրիշներին կպատմեն Արևելյան Հայաստանում մեր երկարաժամկետ ծրագրերի մասին»:

Tatev Monastery

Հավաքագրված միջոցները կուղղվեն 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող «Տաթևի վերածնունդ» ծրագրին: Միևնույն ժամանակ արշավի նպատակը նաև ծրագրի և այս դյութիչ տուրիստական ուղղության վրա լույս սփռելն է, այնպես որ 10 դոլար արժողությամբ տոմսը կարող է նաև հնարավորություն ընձեռել հաղթել 5,000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվեր: Այսպիսով, երկու հաղթողներ կստանան բոլոր տրանսպորտային և կեցության ծախսերը հոգացող հրավերք երկու անձի համար և հնարավորություն մասնակցելու 2010 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը: Որքան շատ տոմսեր գնեն արշավի մասնակիցները, այդքան մեծ կլինի նրանց հնարավորությունը հաղթելու ուղեվորություն դեպի Հայաստան:

«Ֆոնդահայթայթման այս նախաձեռնությունն ընդամենը մեկն է «Տաթևի վերածնունդ»  ծրագրում ընդգրկված այն բազմաթիվներից, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը», – նշեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Ու եթե ֆոնդահայթայթման ծրագիրն ուղղված է Երևանում բնակվողներին և հայկական սփյուռքին, վերջին երկու շաբաթների ընթացքում մենք հայտարարել ենք շարադրությունների մրցույթ` ճոպանուղու կայանների մոտակայքում բնակվող գյուղացիների համար»:

Այսպես, Հալիձորի և Տաթևի բնակիչներին հանձնարարվել էր գրել շարադրություն, որով կառաջարկեին անուն ճոպանուղու համար` բացատրելով ընտրության պատճառը: Աշխատանքները գնահատվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայ առաքելական եկեղեցու և ճոպանուղին կառուցող ընկերության ներկայացուցիչների կողմից: Յուրաքանչյուր գյուղից հաղթողները ստացել են նոր համակարգիչ ինտերնետի հասանելիությամբ, երկրորդ և երրորդ տեղի հաղթողները ստացել են համապատասխանաբար լուսանկարչական ապարատ և DVD նվագարկիչ: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն www.tatev.am կայքում, իսկ հաղթողների անունները կնշվեն ճոպանուղու երկու կայաններում:

«Ճոպանուղու և «Տաթևի վերածնունդ» ծրագրի հետ կապված են մեծ սպասելիքներ», – նշեց Զեյթունցյանը: «Մենք ցանկանում էինք զարկ տալ տեղացիների երևակայությանը և ստեղծագործականությանը: Ի վերջո, ներդրումային և զբոսաշրջության զարգացման երկարաժամկետ ծրագրերն իրականացվում են նրանց ապագայի համար, որ կարողանան աշխատանք գտնել իրենց իսկ գյուղում, մնալ և հարստացնել իրենց տարածաշրջանը, հայրենիքը»:

Այս նախաձեռնության նպատակն է 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող «Տաթևի վերածնունդ» ծրագրի համար հավաքագրել միջոցներ, որոք լիովին կուղղվեն Տաթևի վանական համալիրի վերականգնմանը, տեղական գործարարության և տնտեսության զարգացմանը, որպեսզի տարածաշրջանում ստեղծվեն և զարգանան համապատասխան ենթակառուցվածքներ` ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու համար:

«Տարեկան Տաթև է այցելում շուրջ 20 հազար մարդ: Մենք նախատեսում ենք, որ այս ցուցանիշը կբազմապատկվի այն ժամանակ, երբ մենք ավելացնենք կացարանատների, հյուրանոցների, ռեստորանների և հուշանվերների սրահների թիվը վանական համալիրը շրջապատող յոթ գյուղերում», – ասաց Զեյթունցյանը:

Տաթևի վերածնունդ նախագծին օժանդակելու համար այցելեք այս էջը և կատարեք նվիրատվություն $10-ի չափով:

Տաթևի վերածնունդ նախագծին կարող եք օժանդակել նաև` տեղադրելով Ձեր կայքում կամ բլոգում նախագծի պրոմո-բանները: Բաններները կարող եք տեղադրել այս էջից. առկա են տարբեր չափերի ֆլեշ բաններներ:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,235

Advertisement & web design solutions in Armenia