IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ, Անոնսներ

Expedition 206-ը` Երևանում սեպտեմբերի 13-ին

on Thursday, 9 September 2010Մեկնաբանություններ չկան



Expedition 206 in Yerevan city, Armenia356 օր, 206 երկրներ և ընդամենը մեկ առաքելություն. Expedition 206-ի խումբը սեպտեմբերի 13-ին Երևանում է:

Երջանկության գաղտնի և տարաբնույթ բանաձևերի որոնումներով, այս խումբը (www.expedition206.com) Կոկա-Կոլայի նախաձեռնությամբ մեկ տարվա ընթացքում այցելում է աշխարհի բոլոր 206 երկրներ, որտեղ հանդիպումներ է ունենում տեղացիների տարբեր ոլորտները ներկայացնող մարդկանց և խմբերի հետ:

Նպատակը մեկն է` հասկանալ տարբեր երկրների և մշակույթների առանձնահատկությունները և այդ ամենը տարածել համացանցում` սեփական բլոգներում, միկրոբլոգներում և այլուր:

Expedition 206-ը բաղկացած է 3 տարբեր ազգությունների ներկայացուցիչներից. Տոնյոն` Մեքսիկայից (Toño from Mexico), Քելլին` Բելգիայից (Kelly from Belgium) և Թոնին` Գերմանիայից (Tony from Germany):

Եվ այսպես, Expedition 206-ը նախաձեռնության անձնակազմը արշավների 257-րդ օրը կլինի Հայաստանում: Այստեղ խումբը կլինի ընդամենը 1 օրով (սեպտեմբերի 13, երկուշաբթի), որի ընթացքում նրանք կայցելեն մի քանի գեղատեսիլ վայրեր, կշրջեն Երևանում, ինչպես նաև կհանդիպեն հայ բլոգերների հետ:

Բլոգերների հետ հանդիպումը տեղի կունենա The Club ակումբում 15:00 – 17:00-ին (Թումանյան 40, Punto Zara խանութի շենքի նկուղային մաս): Հատկանշական է, որ Expedition 206-ի անդամները բոլորն էլ բլոգերներ են, որոնք պատրաստվում են հայ բլոգերների հետ կիսվել իրենց երևանյան տպավորություններով, զրուցել տարաբնույթ հարցերի շուրջ և տարածել տպավորություններ Հայաստանից…

Tono from Mexico - Expedition 206 Kelly from Belgium - Expedition 206 Tony from Germany - Expedition 206

Բոլոր բլոգերները, որոնք հետաքրքրված են այս արշավախմբի աշխատանքով, հետաքրքրություններով, կամ ուղղակի ցանկանում են զրուցել նրանց հետ,  կարող են մասնակցել The Club-ում տեղի ունենալիք հանդիպմանը:

Եվ այսպես, ինչպես իրենք են նշում` երջանկության դեսպանները գալիս են Երևան. ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ, Expedition 206 !!!

Այլ տեղեկություններ.

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,978

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>