Большая иллюстрированная энциклопедия географии – մեծ ցնդաբանություն
Большая иллюстрированная энциклопедия географии – ցնդաբանություն, որի հիմքում լավ մշակված ապատեղեկատվությունն է, որի մասսայականության մասին կարող է խոսել արդեն էնցիկլոպեդիա` հանրագիտարան անունը…
Հանրագիտարանում նշվում է, թե Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ուղղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, ինչպես նաև նշվում է, թե 1988-89 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պատերազմ` Արցախի կարգավիճակի պատճառով, որտեղ Արցախը ներկայացվում է` «Ադրբեջանի պատմական տարածք` մեծամասամբ հայերով բնակեցված»:
Թե ինչպես են այսպիսի պրոթյուրքական բովանդակությունները հրատարակվում և այն էլ, ինչպես նշում է Ankakh.com և ԹԵՐԹ.am լրատվական կայքերում` ռուսական և անգլիական հրատարակիչների թեթև ձեռքով և հովանավորությամբ, պարզ չէ: Եվ պարզ չէ, թե այսպիսի նյութերի տպագրությունից հետո, ինչու այսքան ժամանակ անց է միայն այս մասին խոսվում:
Հայազն երիտասարդների միաբանությունը մտահոգություն է հայտնում Երևանի գրախանութներում հայտնված Большая иллюстрированная энциклопедия географии աշխարհագրական հանրագիտարանի առնչությամբ, որում Հայաստանի մասին փաստերն աղավաղված ու խեղաթյուրված են։ Մոտ տասը հազար դրամ արժողությամբ Большая иллюстрированная энциклопедия географии հանրագիտարանը 2009թ. հրատարակել է ռուսական Махаон հրատարակչությունը՝ բրիտանական The kingfisher geography encyclopedia ընկերության աջակցությամբ:
Հայազն երիտասարդների միաբանությունը զավեշտալի և զայրացուցիչ է համարում նաև հանրագիտարանում Հայաստանը ներկայացնող լուսանկարը. դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացի` տարեց կին ու տղամարդ, որոնք ավելի շատ ադրբեջանցու են նման, քան հայի. «Մի խոսքով, Հայաստանի ու հայերի մասին տեղեկություն ստանալ ցանկացող արտասահմանցին, այս հանրագիտարանը դիտելով, կարող է միայն եզրակացնել, որ Հայաստանը մուսուլմանական հետամնաց մի երկիր է` հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող հետամնաց բնակչությամբ»,- նշվում է Միաբանության տարածած հաղորդագրությունում:
«Դիմում ենք Ազգային Անվտանգությանը,պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խայտառակության պատվիրատուներին հայտնաբերելու համար,իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել սրանց,դադարեցնել այս գրքերի վաճառքը,և գրողներին ստիպել հերքումով հանդես գալ:Հայաստանում կան երիտասարդներ,կան ազգային ուժեր,ովքեր պահաջատեր են և հետևում են ամեն ապազգային երևույթի»,- հայտարարում է Հայազն երիտասարդների միաբանությունը: (ըստ ԹԵՐԹ.am-ի)
Այսպիսի լկտի քայլերի համար, ըստ իս, հարկավոր է անհապաղ պատասխանատվության կանչել վերանշյալ Махаон հրատարակչությանը և անգլիական The kingfisher geography encyclopedia ընկերությանը, որոնք իրական մեղավորներն են ապատեղեկատվության տարածման:
Վերջում ավելացնեմ, որ ըստ ռուսական Ozon.ru կայքի տյալների, այս «հանրագիտարանի» տպագրության տիրաժն է 15.000 օրինակ: Սակայն, սա` միայն ռուսերեն լեզվով տարբերակն է, որը արդեն ասվեց, որ տպագրել է The kingfisher geography encyclopedia ընկերության աջակցությամբ: Դատելով այս ընկերության անվանումից, կարելի է եզրակացնել,թե նրա թեթև ձեռքով քանի այլ երկրներում և քանի այլ լեզուներով է այսպիսի հանրաապատեղեկատվություններ հրատարակվել…
Հարկ եմ համարում նաև կոչ անել բոլոր հայ օգտվողներին, տարածել այս ապատեղեկատվության մասին բոլոր հնարավոր տարբերակներով`մանրամասն բացատրված և բոլոր հնարավոր լեզուներով` վերնագրում նշելով Большая иллюстрированная ложь… (The Big Illustrated Lie)
Հոդվածի գրանշումներ (tags)` dezinformation, falsification, history falsification, ordered lie, The kingfisher geography encyclopedia, turkish dezinformation, турецкая дезинформация, флаьсификация истории, ապատեղեկատվություն, հանրագիտարանային սուտ, պատվիրված սուտ
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 4,729


