Հայաստանը` Mobile 2010 մրցույթում
Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում այս տարվա դեկտեմբերին կանցկացվի Համաշխարհային Գագաթաժողովի Մրցանակաբաշխության (ՀԳՄ-WSA) Mobile 2010 մրցույթը։
Այն նվիրված է բջջային հեռախոսների համար նախատեսված լավագույն բովանդակության ընտրությանը եւ աջակցմանը: Ընկերությունները ներկայացնում են բջջային հեռախոսների համար պատրաստված ծրագիր կամ ծառայություն, որը ցանկանում են ներկայացնել աշխարհին։
Թեեւ Հայաստանում բջջային հեռախոսների արտադրություն չկա, ՏՏ ոլորտի հայաստանյան մի շարք ընկերություններ այս տարի առաջին անգամ կմասնակցեն մրցույթին: Սեպտեմբերի 5-ին ավարտվեց մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների գրանցումը։ ՀԳՄ/ WSA-mobile-ի մրցույթին մասնակցող նախագծերի ազգային ընտրությունը կատարում է ՀԳՄ /WSA Ազգային փորձագետը:
Հենց նա էլ համաշխարհային մրցույթին առաջադրում եւ ներկայացնում է իր երկրի լավագույն ծրագրերն ու նախագծերը` կատեգորիաներից յուրաքանչյուրում ընտրելով մեկական գործ։
Հայաստանի Ազգային փորձագետ Գարեգին Չուգասզյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայաստանյան ընկերությունների ցանկությունը` մրցելու միջազգային չափանիշներով, արդեն իսկ դրական շարժ է։ «Սա փորձ է հասկանալու, թե էլեկտրոնային բովանդակությունը մոբիլում, որքանո՞վ է Հայաստանում ինքնուրույն ճյուղ, եւ հնարավորություն է գնահատելու դրա հեռանկարները։»,- ասաց Գ. Չուգասզյանը։
Նրա խոսքով՝ հայաստանյան ընկերությունները կմասնակցեն համաշխարհային մրցույթին առայժմ երկու անվանակարգերում, իսկ մասնակից ընկերությունների անունները կհայտարարվեն շուրջ 10 օրից։
Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխություն Mobile 2010 մրցույթին կմասնակցի ավելի քան 160 երկիր։
Աղբյուրը` ArmeniaMobile.net
Հոդվածի գրանշումներ (tags)` Abu Dhabi Mobile 2010, Mobile 2010, mobile industry, բջջային ինդուստրիա, բջջային տեխնոլոգիաներ, մոբայլ 2010, մոբիլ կյանք| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,512









Inch kap uni Hayastanum bjjayin heraxosneri artadruthyun ka the chka, ete xosq@ heraxosayuin tsragreri masin e gnum? Shat erkrner kan vor hamakargich chen artadrum, bayc dranc hamar tsragrer en grum. Erevum e heghinak@ lav chi haskacel the irakanum inch mrcuyti en masnakcum haykakan @nkeruthyunner@…
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.