IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Անոնսներ

Սուրբ խաչի թուրքական շոուն ավարտվեց



Akhtamar churchՎանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում քիչ առաջ ավարտվեց պատարագը։ Այն մատուցեց Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ։ Պատարագը տևեց մոտ երկու ժամ։

Հիշեցնենք, որ չնայած խոստումներին, թուրքական իշխանություններն այդպես էլ խաչը եկեղեցու գմբեթին չտեղադրեցին, ինչը պատճառ դարձավ, որ բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր երկրներից հրաժարվեն նախատեսված ուղևորությունից։

Արդյունքում Վանում նախապես պատվիրված բազմաթիվ հյուրանոցային համարներ թափուր մնացին։ Պոլսից կղզի էր ժամանել ընդամնեը 750 հայ, իսկ արտերկրից՝ 350–400 հյուր, այդ թվում հայեր՝ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Կանադայից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախապես որոշել էր պատարագին մասնակցելու նպատակով Վան ուղարկել երկու հոգևորական, սակայն հրաժարվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ խաչը, այնուամենայնիվ, չի տեղադրվելու։

Հիշեցնենք, որ  Թուրքիայի կառավարությունը վերականգնեց Սուրբ խաչ եկեղեցին և 2007թ. բացեց այն որպես թանգարան, որտեղ չէր թույլատրվում աղոթել կամ պատարագ անել։

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,651

Advertisement & web design solutions in Armenia