IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Ֆոտո-ռեպորտաժներ

Ծաղկաձորյան արտագնա IT-ակումբի հանդիպում (#20)



IT Club meeting 20, Tsaghkadzor

IT Club meeting 20, Tsaghkadzor

Օգոստոսի 21-ին և 22-ին Ծաղկաձորում արտագնա միջոցառմանը հանդիպեցին IT-ակումբի 30 մասնակիցները և հայկական ՏՀՏ ոլրոտի առաջատար մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

IT-ակումբի ամառային արձակուրդն արդեն ավարտված է, և 20-րդ հոբելյանական հանդիպումով այն նոր թափով և նոր գաղափարներով կսկսի աշխատել:

20-րդ հանդիպմանը մասնակիցների միջև քննարկվեցին հայկական տեղեկատվական տեխնոլոգիաներին և ինտերնետային կյանքին վերաբերող բազմաթիվ թեմաներ, ներկայացվեցին մի քանի պրեզենտացիաներ, որոնց գերակշռող մասն ընդգրկում էր հայկական start-up գաղափարը:

Ինչպես նշել է IT-ակումբի հիմնադիրներից Արման Աթոյանը. IT ակումբի նպատակը ոչ ֆորմալ միջավայրում ուսանողների և ՏՀՏ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպումն է, ինչպես նաև հայկական ՏՀՏ ոլորտի զարգացմանը նպաստելը:

IT CLub 20 meeting, Tsaghkadzor

IT Club #20 Ծաղկաձոր միջոցառմանն աջակցել է «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը:

Հանդիպման ժամանակ եղան բազմաթիվ նոր մտքեր` կապված IT-ակումբի ծավալման և նոր ուղղությունների հետ, որոնցից ոմանք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք գործածության մեջ:

IT Club #20, tsaghkadzor

IT-ակումբի առաջին հավաքը տեղի է ունեցել 2009թ. օգոստոսի 28-ին, այն ժամանակ` Բրիջ ակումբում: Այժմ ակումբի հավաքներն տեղի են ունենում Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի դահլիճում: Այս ընթացքում ակումբի կողքին են եղել և աջակցել նրա աշխատանքներին բազմաթիվ կազմակերպություններ` UITE-ն, Մայքրոսոֆթ Հայաստանը, Ինեկոբանկը, CAPS ծրագիրը և այլն:

IT CLub 20 meeting, Tsaghkadzor

Մեր կարծիքով, IT-ակումբն արդեն կատարել է իր գործն այս մեկ տարվա ընթացքում, որն է` ակտիվացնել հայկական ՏՀՏ ոլորտը: Այն դեռ ավելի կծավալվի` առանց կողմնակի ուղղորդումների և էլ ավելի կնպաստի հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

IT Club-ին մաղթում ենք նոր աշխատանքային և ինովացիոն մտքեր :) )

Հիշեցնենք նաև, որ iReport.am կայքն հանդիսանում է IT-ակումբի ինֆորմացիոն գործընկերը և IT-ակումբի առաջին հանդիպումից սկսած լուսաբանել է նրա բոլոր միջոցառումները:

IT Club #20, Ծաղկաձորյան արտագնա հանդիպում

Հիշեցնենք նաև, որ մինչ այժմ IT-ակումբի հավաքներին մասնակցել է ընդհանուր առմամբ ավելի քան 200 մասնակից: Նաև նշենք, որ IT-ակումբի հանդիպումները կամզակերպվում են երկու շաբաթը մեկ անգամ Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում / Ալեք Մանուկյան 9 /, որի մուտքը ազատ է բոլորի համար:

IT Club #20 Meeting Tsaghkadzor Outgoing Event Photo-Report by iReport.am


Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 8,304

Advertisement & web design solutions in Armenia