IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Գուգլի’ր ինձ




googling and google innovationsՍոցիալական ցանցերով լեցուն համացանցը շուտով պատրաստվում է ընդունել ևս մեկ գերհսկայի` Google Me անունով: Բայց ներկա պահին արդեն բավականին մեծ համբավ ունեցող facebook-ի հետ մրցակցության մեջ մտնելու համար, իմ կարծիքով գուգլը պետք է իր բոլոր ռեսուրսներն ուղղի դեպի Me-ն:

Գուցե շատ-շատերը համատեղեն Ֆեյսբուքն ու ԳուգլՄի-ն միայն նրա համար, որ վերջինս հանրահայտ Գուգլ ընկերությանն է պատկանում: Բայց այդպիսի մարդկանց քանակությունը շատ քիչ կլինի մրցակցությանը դիմանալու համար:

Շատ կարևոր է մարդկանց մոտ արդեն ձևավորված սովորությունները պահպանել: Այսինքն Me-ն ստիպված պետք է պարունակի Facebook-ի որոշակի շատ կարևոր տարրեր:

Այս ամենին հավելյալ պետք է նորարարություններ շատ լինեն, ու ամենակարևորը` անհրաժեշտ ու հետաքրքիր նորարություններ: Հակառակ դեպքում հենց այդ նորարարությունները կարող են վանել մարդկանց: Հենց այս պատճառով էլ Գուգլը վերջերս գնել է օնլայն խաղերի վճարման համակարգեր ստեղծող Jambool ընկերությունը: Իսկ դրանից առաջ արդեն գնել էր հանհրահայտ Slide և Zynga ընկերությունները, որոնք նախկինում Facebook-ի համար էին խաղեր պատրաստում: Այս ամենը, իհարկե, որոշակի չափով կկոտրի Facebook-ի առաջընթացը, բայց ամենամեծ վնասը, որ կարող է կրել Facebook-ը, որոնողական համակարգերում բարձր տեղերը զիջելն է: Ամենայն հավանականությամբ Me-ի ստեղծումից հետո որոնումների ժամանակ առաջին տեղերում կլինեն Me-ի պրոֆիլները, հետո նոր Facebook-ինը:

Չնայած Գուգլի` Twitter-ի հետ մրցակցության մեջ մտնելու փորձն այդքան էլ չհաջողվեց, այնուամենայնիվ սոցիալական ցանցի դեպքում, իմ կարծիքով Գուգլն ունի բոլոր հնարավարությունները դաշտում մրցակցություն և հետաքրքրություն մտցնելու համար:

Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել Me-ին` հույս ունենալով, որ գոնե այնտեղ Быстрое Щелкание-ի նման անիմաստ բաներ չեն լինի:

Վարդան Գրիգորյան / Մի վեբ ծրագրավորողի բլոգ

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,267

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>