IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

DigiTec Expo 2010. հոկտեմբերի 29-31-ին




Digitec Expo 2010 Yerevan

Արդեն 6-րդ անգամ անցկացվող «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի Հայաստանյան տարվա առանցքային իրադարձությունն է, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-ից 31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

«DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանն արտասահմանում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել:

Ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VivaCell-MTS ընկերությունը, գլխավոր հովանավորն է D-Link ընկերությունը: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցության մասին արդեն իսկ հայտնել են National Instruments, Synopsys, Ucom, Intracom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC, Softline, Scancode, Lanar, Credence, YETRI և մի շարք այլ ընկերություններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև գերմանական Krohne ընկերությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:

«DigiTec Expo»-ի շրջանակներում կանցկացվեն մի շարք հարակից միջոցառումներ: Դրանք են`

  • DigiTec Տեխնոլոգիական ֆորում – Համահայկական ինժեներական ֆորում, որին ակնկալվում է հայաստանյան և սփյուռքի շուրջ 1500 ինժեներների մասնակցություն:
  • DigiTec Start Up forum - Նորաստեղծ ընկերությունները կներկայացնեն իրենց ծառայությունները և գործունեությունը:
  • Էլեկտրոնային կառավարում ֆորում - ՀՀ կառավարության և առընթեր մարմինների էլեկտրոնային ծառայությունների ներկայացում:
  • DigiLife սեմինարների շարք
  • Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի բաց առաջնություն
  • «Երևան Գիտության փառատոն»
  • Արմռոբոտիքս- Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,808

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>