IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Ֆոտո-ռեպորտաժներ

Barcamp Artsakh 2010. 4 օր արցախյան բարքեմփում




Barcamp Artsakh 2010 Photo-Report by iReport.am

Artsakh Barcamp 2010

Արցախում առաջին անգամ տեղի ունեցավ բարքեմփ ոչ-կոնֆերանս միջոցառումը 2010թ. օգոստոսի 10-13-ին:

Բարքեմփ Արցախ 2010-ը կազմակերպվել էր Արցախի մշակույթի և երիտասարդության նախարարությանն առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի կողմից, որը ստեղծվել է այս տարվա մայիսին: ՏՏ զարգացման կենտրոնի առաքելությունն է Արցաախում մասայականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տարբեր ոլորտներում:

Բարքեմփ Արցախ 2010 - ՏՏ զարգացման կենտրոն, Ստեփանակերտ

Բարքեմփ Արցախ 2010-ին մասնակցեցին մոտ 30 մասնակիցներ Երևանից և ավելի քան 40-ը` Արցախից: Առավել կարևոր էր Արցախի և Երևանի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների շփումն ու նոր ծանոթությունները, որոնք հավանաբար մոտ ապագայում կտան իրենց նոր արդյունքները` համատեղ աշխատանքների մասով:

Դեպի Տիգրանակերտ...

Բարքեմփ Արցախի շրջանակներում մասնակիցները այցելեցին Տիգրանակերտ, որտեղ տեղի էր ունենում Տիգրան Մեծի 2150-ամյակի հուշակոթողի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի նախարարը, պատմաբաններ, Տիգրանակերտի պեղումներ և ուսումնասիրություններ կատարող մասնագետներ և այլն:

Barcamp Artsakh 2010

Բարքեմփային միջոցառումների առաջին օրն անցավ Ստեփանակերտում, որտեղ զուգահեռաբար երկու լսարաններում տեղի էին ունենում ներկայացումներ: Իրենց ներկայացումներով հանդես եկան Երևանից ժամանած բլոգերները և ՏՏ մասնագետները` անդրադառնալով սոցիալական մեդիային, բլոգոսֆերային, տեղեկատվական նորագույն գործիքներին և այլն:

Արցախյան բարքեմփ. հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Բարքեմփային երկրորդ օրն արդեն մասնակիցները հանդիպեցին Շուշիում, որտեղ Նարեկացների արվեստի տանը տեղի ունեցավ նաև հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ժամանակ խոսվեցին Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, Արցախն աշխարհին ճիշտ ներկայացնելու, բլոգոսֆերայի ներկա և ապագա անելիքների մասին, որոնք կարող են օգտակար լինել համաշխարհային տեղեկատվական դաշտում պատշաճ կերպով Արցախն ու Հայաստանը ներկայացնելու համար:

Բարքեմփային երրորդ օրվա ավարտին արդեն մասնակիցները Ստեփանակերտում նշեցին երիտասարդության օրը:

Artsakh barcamp 2010

Բարքեմփ Արցախ 2010-ը դրական քայլ էր Արցախում ՏՏ ոլորտի զարգացման ահամր, և ցանկալի է, որ նմանատիպ միջոցառումները հաճախակի տեղի ունենան Արցախում, քանի որ այստեղ դեռ շատ անելիքներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրման և զարգացման համար:

Բարքեմփի անցկացման ժամանակ ծնվեցին մի քանի նոր միջոցառումների անցկացման մտքեր, որոնք ամենայն համանականությամբ կկազմակերպվեն այս տարվա ընթացքում Արցախում:

Barcamp Artsakh 2010 photos (photo-report)

Վարդան Պապիկյան / iReport.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 5,034

Advertisement & web design solutions in Armenia

6 մեկնաբանություն »

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>