IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Ադրբեջանական ՀԿ-ները բողոքում են պետական գրանցում չտրամադրելու դեմ




Կառավարությունը մեղադրվում է իշխանամետ հասարակական կազմակերպություններին աջակցելու մեջ`ի վնաս մյուսների:

Իդրակ Աբբասով, Կովկաս, Կովկասյան լրատու # 555. 20-ը օգոստոսի, 2010թ.

Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ իշխանությունները դիտավորյալ են մերժում օրինական գրանցում տրամադրել իրենց`զրկելով դրամական միջոցներ ստանալու հնարավորությունից եւ սահմանափակելով գործունեությունը:

PeopleՀԿ-ները պնդում են նաեւ, որ պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները, որոնց հանձնարարված է միջոցներ տրամադրել ՀԿ-ներին, դիտավորյալ շրջանցում են մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ բնապահպանության նման զգայուն ոլորտներում աշխատող ՀԿ-ները:
Գրանցման կանոնների փոփոխության եւ պետական միջոցների արդար բաշխման համար պայքարը 37 չգրանցված հասարակական կազմակերպությունների է միավորել:

Հուլիսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ այս կոալիցիայի անդամները հայտարարեցին, որ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Արդարադատության նախարարության շենքի մոտ, սակայն Բաքվի իշխանությունները հրաժարվեցին թույլտվություն տալ, եւ ակտիվիստները որոշեցին չդիմել բացահայտ առճակատման:
Չգրանցված ՀԿ-ների կոալիցիայի համակարգող Ջասուր Սումերենլին մեղադրում է իշխանություններին «ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ գտնվող ՀԿ-ներ ստեղծելու եւ գրանցելու» մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները փորձում են մենաշնորհ ստեղծել հասարակական կազմակերպությունների սեկտորում, ինչպես դա արել են լրատվամիջոցների ոլորտում», – հավելում է նա:

Քանի դեռ ՀԿ-ները պետական գրանցում չունեն, նրանց գործունեությունը չի կարող օրինական համարվել, բացի այդ, նրանք չեն կարող դրամական միջոցներ ստանալ եւ հարկ վճարել: Դոնորներից շատերը հրաժարվում են դրամաշնորհ տրամադրել գրանցում չունեցող ՀԿ-ներին, իսկ նրանք, որոնք գնում են այդ քայլին, կարող են ապօրինի գործողությունների մեջ մեղադրվել:

Սումերենլիի խոսքերով`2008-ին պետական միջոցները հասարակական կազմակերպություններին մատակարարելու նպատակով ՀԿ-ների աջակցության պետական հանձնաժողովի եւ Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամի ստեղծումը «մեծ հարված» էր ոչ կառավարական կազմակերպությունների համար:

«Այս կազմակերպությունները մոտավորապես 15 միլիոն մանաթ (19 միլիոն դոլար) են բաժանել: Հայտնի ՀԿ-ների մեծ մասն այս գումարից մեկ դրամ անգամ չի ստացել, մինչդեռ ինչ-որ անհայտ, նորաստեղծ ՀԿ-ներ նշանակալի գումարներ են ստանում այդ հիմնադրամներից: Այս դրամական միջոցների բաշխումը որեւէ կանոնի կամ տրամաբանության չի ենթարկվում», – ասում է նա:

ՀԿ-ների աջակցության պետական հանձնաժողովի նախագահ Ազայ Գուլիեւը հերքել է այն մեղադրանքները, թե իր կազմակերպությունը դրամ է մատակարարում միայն պետության վերահսկողության տակ գտնվող ՀԿ-ներին: Գուլիեւը նաեւ նշել է, որ մոտավորապես 20 չգրանցված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ է հանդիպել` խոստանալով օգնել նրանց:

Արդարադատության նախարարության պաշտոնյաներից մեկն իր հերթին հերքում է այն մեղադրանքները, որ Ադրբեջանը քաղաքացիական հասարակությանը ճնշելու դավադիր փորձեր է անում:
Արդարադատության նախարարության գրանցման բաժնի պետի տեղակալ Սուբհի Քազիմովն ասում է, որ այս տարվա առաջին կեսին մոտավորապես 70 հասարակական կազմակերպություններ են գրանցվել, եւ ավելի քան 2 400 ՀԿ-ներ են ներկայում գործում Ադրբեջանում:

Ըստ Քազիմովի`հասարակական կազմակերպությունների գրանցումը մերժելու համար հիմք է ծառայել այն, որ նրանց դիմումները սխալ են կազմված եղել:

«Արդարադատության նախարարությունը երբեք հավելյալ փաստաթղթեր չի պահանջում գրանցման համար: Սակայն երբեմն լինում են ՀԿ-ներ, որոնք պարզապես պատճենում են մեկ այլ կազմակերպության գործող կանոնադրությունը: Նման դեպքերում մենք, բնականաբար, հետ ենք ուղարկում այդ փաստաթղթերը, որպեսզի դրանք վերափոխվեն», – ասում է նա:

«Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների միության» նախագահ, իրավաբան Էլչին Աբդուլաեւը սրան ի պատասխան հայտարարում է, որ արդարադատության նախարարության հարցադրումներից շատերն իրականում կոչված են խոչընդոտել գրանցում տրամադրելուն:

Նրա խոսքերով`ՀԿ-ները պետք է վիճարկեն գրանցման մերժումները դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ի ապացույց իր խոսքերի` նա բերում է Շեյդա Նասիբովայի օրինակը, ով Ադրբեջանի իշխանությունների դեմ բողոք էր ներկայացրել Ստրասբուրգի դատարան, երբ նրա ղեկավարած ՀԿ-ն`«Հետաքննող լրագրության կենտրոն»-ը, գրանցում չէր ստացել: 2007 թվականին դատարանը նրա օգտին էր որոշում կայացրել:

Ադրբեջանական չգրանցված ՀԿ-ների միությունը եւս 25 դատական գործ է հարուցել ազգային դատարաններում: Այս տարվա հունվարին «Մարդու իրավունքների եւ լուսավորության տարածաշրջանային կենտրոն»-ի օրինակը նախադեպ ծառայեց նրանց համար: Գերագույն դատարանը որոշում կայացրեց կազմակերպության օգտին այն բանից հետո, երբ ավելի ցածր ատյանի դատարանը մերժել էր դա անել: Արդյունքում`արդարադատության նախարարությունը ստիպված էր գրանցել կազմակերպությունը հունիսին:

«Ժողովրդավարական բարեփոխումների կազմակերպության» համանախագահ եւ կոալիցիայի անդամ Օգտայ Գուլալիեւը մասնակցել է ՀԿ-ների աջակցության պետական հանձնաժողովի նախագահ Գուլիեւի հետ հանդիպմանը:
«Մեր առջեւ երկու ճանապարհ կա`կամ սպասել եւ հուսալ, որ ՀԿ-ների աջակցության պետական հանձնաժողովն օգնություն կցուցաբերի մեզ կամ հասնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս պահին, մենք առաջին ճանապարհն ենք նախընտրում», – ասում է նա:

Իդրակ Աբբասովը «Զերկալո» թերթի թղթակիցն է եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,884

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>