IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Անոնսներ

Ասորիների ցեղասպանության հուշակոթողը պղծվել է Ավստրալիայում




memorial of Assyrians genocide in SydneyՍիդնեյ քաղաքում առայժմ անհայտ անձի կամ անձանց կողմից հարձակում է իրականացվել վերջերս տեղադրված ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի դեմ: Սակայն դատելով հուշարձանի վրայի գրությունից և պատկերից՝ դժվար չէ եզրակացնել, որ դա թուրքերի ձեռագիրն է:

Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` հուշակոթողի վրա նկարել են Թուրքիայի դրոշը և թողել «ասորի շներ» գրությունը:

Հիշեցնենք, որ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը Սիդնեյի Bonnyrigg Park-ում տեղադրվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 7-ին: Բացման արարողությանը մասնակցել էր մոտ 2000 մարդ, այդ թվում՝ ավստրալացի բարձրաստիճան դիվանագետներ:

2009թ. Սիդնեյի Ֆայրֆիլդի համայնքային խորհուրդը ճանաչեց Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ասորի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և որոշում կայացրեց քաղաքում տեղադրել ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Այդ որոշումից հետո ինչպես պաշտոնական Անկարան, այնպես էլ ավստրալաբնակ թուրքերը ջանքեր էին գործադրում հուշարձանի տեղադրումը ձախողելու համար:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,902

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>