IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Բարքեմփ 2010 Արցախում



Barcamp in Artsakh (Stepanakert and Shushi, 11-13 august 2010)2010թ. օգոստոսի 10-ից 13-ը Արցախում տեղի կունենա ոչ ֆորմալ, բաց «Ոչ կոնֆերանս»` նվիրված երիտասարդության միջազգային օրվան:  «Ոչ կոնֆերանսը» կանցկացվի Ստեփանակերտում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, և Շուշիում՝ Նարեկացի արվեստի կենտրոնում:

Նախատեսվում է 4 օր ԲարՔէմփ անցկացնելու համար, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց շնորհանդեսները` պրեզենտացիաները (օգոստոսի 10, 11, 12 ,13):

Ինչպես տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները, միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 11-ին ժամը 10.00, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:
Արցախում նման միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ և նպատակ ունի միասին հավաքել ԶԼՄ-ների ներկայացուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, բլոգերների, սոցիալական ցանցերի և առհասարակ մարդկանց, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և պատրաստ են կիսվել իրենց փորձով ու ձեռքբերումներով և նախանշել համագործակցության նոր ուղղություններ:

Նման միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի ստեղծմամբ, այնպես էլ երիտասարդության շրջանում դրանցից օգտվելու մասնագիտական հմտությունների ձեռքբերմամբ:

«Ոչ կոնֆերանսը» բաց է բոլորի համար: Այն կանցկացվի զեկուցումների, թրենինգների, քննարկումների, շնորհանդեսների ձևով: Ամբողջ նյութը ներկայացվում է մասնակիցների կողմից:

Ծրագրի նախագիծը պատրաստել է Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Կենտրոնը (այսուհետ` ՏՏԶԿ): Այն կիրականացվի ՏՏԶԿ-ի և ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերով: Նախատեսվում է 30 մասնակից ՀՀ-ից, 20 մասնակից ԼՂՀ-ից:

NeoMedia նախագծի և iReport.am կայքի անձնակազմը ևս կմասնակցի Արցախյան բարքեմփին: Մեր թիմը կներկայացնի ArmenianOpen.net հայկական համահեղինակային բաց բլոգ-պորտալը:

Բարքեմփ Արցախ պաշտոնական կայքէջ` www.barcamp-artsakh.info
Տես նաև Բարքեմփ Արցախ միջոցառման էջը ֆեյսբուք սոցիալական ցանցում.
Տես նաև Բարքեմփ Արցախի պաշտոնական խումբը ֆեյսբուք սոցիալական ցանցում.

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 5,649

Advertisement & web design solutions in Armenia