IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ

Լրագրողական այցելություն Լոռու մարզի Ախթալա քաղաք




Akhtala

Լրագրողական այցելություն Ախթալա:

2010 թվականի օգոստոսի 23-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) Հայաստանյան մասնաճյուղը մի խումբ լրագրողների այցելություն է կազմակերպելու Լոռու մարզ` Թումանյանի տարածաշրջանում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող բնապահպանական խնդիրների լուսաբանման համար:

Լրագրողները այցելելու են Ճոճկան գյուղ, որտեղ գտնվում է «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդային տարիներից ժառանգություն մնացած պոչամբարը, որում ըստ բնապահպանների, երկար տարիներ ռեկուլտիվացիա չի կատարվել: Պոչանքները հեղուկ վիճակում են և անդունդի եզրին գտնվող պոչամբարից հոսում են դեպի ձորը, որտեղով հոսում է Դեբեդը:

«Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ տարբեր մասնագիտական եզրակացությունների համաձայն կոմբինատը բնապահպանական տեսանկյունից վտանգ չի ներկայացնում, արտադրությունը կազմակերպված է հաշվի առնելով բոլոր պահանջվող նորմերը: Սակայն, ըստ բնապահպանների բնապահպանական հիմնախնդիրները շարունակվում են անլուծելի մնալ:

Այս հակասությունը պարզելու համար Ախթալա քաղաքում կազմակերպվելու է հանդիպում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի պատասխանատուների հետ, իսկ Ալավերդու Օրհուսի կենտրոնում խնդիրը քննարկվելու է Ախթալայի, Ճոճկանի տեղական իշխանությունների, բնակիչների, կոմբինատի ներկայացուցիչների, Լոռու մարզի բնապահպահական ու այլ ՀԿ-ների մասնակցությամբ:

Օգոստոսի 24-ին տեղի ունենալիք երևանյան հանդիպումների ընթացքում ՊԽԼԻ-ն մտադիր է լրագրողներին հնարավորություն ընձեռել հանդիպելու բնապահպանների, փորձագետների, ոլորտի պատասխանատու պաշտոնյանների հետ:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,419

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>